Երևան
12 °C
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նախընտրական շրջանում ստացվող ահազանգերի կապակցությամբ հիշեցնում է, որ քաղաքացիներին նախընտրական թեմաներով զանգեր, կարճ հաղորդագրություններ, էլեկտրոնային նամակներ կամ այլ ուղիղ հաղորդակցություն իրականացնելը պետք է կատարվի բացառապես օրինական հիմքով և անձնական տվյալների պաշտպանության պահանջների պահպանմամբ։
«Վերջին շրջանում ստացվում են ահազանգեր այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր կամ դրանց հետ առնչվող անձինք քաղաքացիներին և իրավաբանական անձանց ուղարկում են նախընտրական բովանդակությամբ զանգեր, հաղորդագրություններ և փոստային նամակներ։ Հատկապես մտահոգիչ են այն դեպքերը, երբ տվյալ անձինք նախկինում որևէ կապ չեն ունեցել համապատասխան ուժերի հետ, չեն տրամադրել իրենց կոնտակտային տվյալները այդ նպատակով օգտագործելու համար և տեղեկացված չեն, թե իրենց անձնական տվյալները որտեղից և ինչ եղանակով են ձեռք բերվել։
Գործակալությունը շեշտում է, որ անձնական տվյալների, այդ թվում՝ հեռախոսահամարների, էլեկտրոնային փոստի հասցեների և այլ կապի միջոցների օգտագործումը նախընտրական նպատակներով չի կարող իրականացվել կամայական կերպով։ Անթույլատրելի է անձնական տվյալների հավաքումը, օգտագործումը կամ փոխանցումը, եթե բացակայում է դրա օրինական հիմքը, իսկ տվյալների սուբյեկտը տեղեկացված չէ իր տվյալների աղբյուրի, օգտագործման նպատակի և հիմքերի մասին։
Առանձնակի ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ իրավաբանական անձանց, մասնավորապես անհատ ձեռնարկատերերին ուղարկվող հաղորդակցություններում ևս կարող են օգտագործվել նույնականացնող կամ կապի տվյալներ, որոնց մշակումը նույնպես պետք է համապատասխանի օրինականության և համաչափության պահանջներին։
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, նախընտրական շտաբներին, նրանց անունից գործող անձանց, ինչպես նաև տվյալների հնարավոր մշակողներին խստորեն պահպանել անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնց դեպքում անհայտ է տվյալների ծագումը, բացակայում է օրինական հիմքը կամ անձը ողջամտորեն չի կարող ակնկալել նման հաղորդակցություն ստանալ։
Միաժամանակ քաղաքացիներին և անհատ ձեռնարկատերերին կոչ ենք անում նման դեպքեր արձանագրելու դեպքում հնարավորինս պահպանել ստացված զանգերի, հաղորդագրությունների կամ նամակների վերաբերյալ տվյալները և համապատասխան ուսումնասիրություն իրականացնելու նպատակով դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն (ք. Երևան, Կոմիտաս 54Բ հասցե), կամ նամակ ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT