Կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրությունների ամբողջականությունը պաշտպանելու համար․ ԱԳ փոխնախարար

16/05/2026 schedule16:54

Մայիսի 15-ին Քիշնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանին:

Ստորև՝ ԱԳ նախարարի տեղակալի ամբողջական ելույթը․

«Մեծարգո՛ նախարարներ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ, ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Նախարարների կոմիտեում Մոլդովայի նախագահությանը՝ Քիշնևում այս նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար և շնորհավորել նախագահության գերազանց իրականացման ու արձանագրված նշանակալի արդյունքների կապակցությամբ։

Այս հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարությունները, ներառյալ այն հասարակություններում, որտեղ ժողովրդավարական նորմերը վաղուց անշրջելի էին համարվում, կանգնած են փորձության առջև: Ժողովրդավարական այս հետընթացն այլևս պատահական բնույթ չի կրում. այն պահանջում է ոչ միայն խորքային վերլուծություն, այլև վճռական ու հավաքական գործողություններ։

Այս համատեքստում մենք ողջունում ենք Գլխավոր քարտուղարի ներկայացրած բարեփոխումների նախաձեռնություններն ու ժողովրդավարական անվտանգության հայեցակարգը՝ որպես համապարփակ և անհրաժեշտ արձագանք այս մարտահրավերներին։ Եվրոպայի խորհուրդը պետք է պահպանի զարգացող սպառնալիքներին դիմակայելու իր կարողությունը, հզորացնի կանխարգելման և վաղ արձագանքման մեխանիզմներն ու ակտիվորեն համագործակցի անդամ պետությունների հետ ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում, այլև շարունակական ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում։

Հարգելի՛ գործընկերներ,

Այս քննարկումներն առանձնակի արդիական են Հայաստանի համար, քանի որ մենք շարունակում ենք առաջ մղել ժողովրդավարական բարեփոխումները և խորացնել համագործակցությունը Եվրոպայի գործընկերների հետ։ Ընդամենը 10 օր առաջ մենք պատիվ ունեցանք Երևանում հյուրընկալելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և պատմական՝ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը։ Այս իրադարձությունները նշանակալի հանգրվան դարձան Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերության խորացման ճանապարհին, որը հիմնված է ժողովրդավարական արժեքներին և բարեփոխումներին մեր ընդհանուր հանձնառության վրա։

Մենք բարձր ենք գնահատում նաև Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ակտիվ մասնակցությունը Երևանյանում անցկացված միջոցառումներին, այդ թվում՝ նրա ելույթը «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացմանը՝ ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հետ մեկտեղ:

Հարգելի՛ գործընկերներ,

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Մենք մոտենում ենք այս գործընթացին ժողովրդավարական չափանիշներին հավատարիմ մնալու լիակատար հանձնառությամբ՝ ապահովելով թափանցիկությունը, բազմակարծությունը և մեր քաղաքացիների կամքի ազատ արտահայտումը։

Այնամենայնիվ, մենք պետք է անկեղծ լինենք մեզ սպառնացող վտանգների հարցում։ Արտաքին միջամտությունը, ապատեղեկատվական արշավները և տեղեկատվական տիրույթի համակարգված մանիպուլյացիաներն ուղիղ հարված են հասցնում ժողովրդավարական ինստիտուտներին և հանրային վստահությանը։ Այս ռիսկերը ենթադրական չեն. դրանք փաստագրված են, թիրախային և շարունակական։ Այսօր որևէ ժողովրդավարություն ապահովագրված չէ հանրային քննարկումը խեղաթյուրելու և ինստիտուցիոնալ վստահությունը խաթարելու համակարգված փորձերից։

Այս համատեքստում, այսօր ընդունված որոշումն օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ, հատկապես արդիական է և ժամանակին։ Լիովին գիտակցելով այս մարտահրավերները՝ ՀՀ կառավարությունը հավատարիմ է մնում ընտրական գործընթացները մեր ստանձնած պարտավորություններին և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու գործին, և մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրությունների ամբողջականությունը պաշտպանելու համար։

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շարունակում են մնալ Հայաստանի առաջնահերթությունների շարքում։ Այս համատեքստում մենք ողջունում ենք Նախարարների կոմիտեի կողմից 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո մեր տարածաշրջանում հաստատված խաղաղության ճանաչումը և կարևորում ենք դրա հետագա ամրապնդումն ու ինստիտուցիոնալացումը։ Այս գործընթացը պահանջում է շարունակական ջանքեր՝ միտված վստահության կառուցմանը, այդ թվում՝ հումանիտար հարցերի հասցեագրման միջոցով, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապահովմանը, երկխոսության խթանմանը և տարածաշրջանում կանխատեսելի ու հարատև կայունության հաստատմանը։

Պարո՛ն նախագահ,

Եզրափակելով՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել Մոլդովայի նախագահությանը՝ կատարված աշխատանքի համար և ողջունել Նախարարների կոմիտեում Մոնակոյի նախագահությանը՝ հավաստիացնելով Հայաստանի լիակատար աջակցությունը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
297 դիտում

Խմել չկա․ ինչ առաջարկ կարվի վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին․ վարչապետը մանրամասնել է․ տեսանյութ

Շարունակելու ենք բարեփոխումները կրթության ոլորտում, ոչ մի երեխա անգրագետ չպիտի մեծանա․ Ռուբինյան․ տեսանյութ

Կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրությունների ամբողջականությունը պաշտպանելու համար․ ԱԳ փոխնախարար

Ավստրալիայում տղամարդը շնաձկան հարձակման զոհ է դարձել

Հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ

ՀՀ-ն այսօր միջազգային ասպարեզում ավելի հեղինակավոր է, քան երբևէ․ մեր զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևն է

«Պարոն Փաշինյան, սենց ամուր ոտքերի վրա կանգնեք», «Ավստրալիայից եկել եմ, 7 շաբաթ մնամ, որ ընտրեմ»․ քաղաքացիներ

Մեղրին վերածվել է համաշխարհային կենտրոնի, աշխարհի ղեկավարներն հարցնում են՝ ոնց մասնակցեն TRIPP-ին․ վարչապետ

Պարոն վարչապետ, ծանոթ մարդ կա․ Փաշինյանը պատահական հանդիպեց դստերը․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրև, տեղ-տեղ կարկուտ կտեղա

Պրոսպեկտում մի փոքր փոս լիներ, 63 հոգի սելֆի կաներ․ Փաշինյանը հիացած է Երևանի նոր բակերով․ տեսանյութ

Երևանում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ

Քննարկվել է The James Madison Institute-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները

Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Նոր տրոլեյբուսները Հանրապետության հրապարակում են․ տեսանյութ

Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան

Մեր կառուցած դղյակները․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ տեսանյութ

Եռագլուխի պատկերը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևան-Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվել է

Այսօրվա մեր երթուղին․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քարոզարշավի օրակարգը․ տեսանյութ

Պետականությունն ու կրթությունը ծնվում են միասին, և մեկի ամրությունը ծառայում է մյուսի ամրությանը․ ԿԳՄՍ նախարար

Էս ովքեր են եկել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ստեփանավանում տուն է այրվել

Փրփուրներից են կախվում. գլուխները պատին են տալիս մեր քաղաքացիներին վիրավորողները. Մանավազյան. տեսանյութ

Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը․ Հարությունյան

Կրեմլամետ «Մատրյոշկա»-ն մասշտաբային արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ Meduza

Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում

Քոչարյանը սրելու է իրավիճակը. մարդիկ տարբերություն չեն տեսնում նրա ու Կարապետյանի միջև. Հովյան. տեսանյութ

29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ

Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը. տեսանյութ

Նուռնուսի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել

ՀՀ ԱԳՆ-ն անկախության օրվա առթիվ շնորհավորել է Պարագվային

Հայտնի են Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրերն ու վայրերը

Չի կարելի ձայն տալ անուղեղ լրտեսներին, որովհետև նրանք դուրս են եկել սպանելու մեր խաղաղությունը․ Փաշինյան

Պետք է թույլ չտալ, որ որոշ սրիկա ընդդիմադիրներ թեմային անդրադառնան․ Սիմոնյանը հրապարակել է զոհերի տվյալները

«Օրենքով գող» Արտեմը քր․ ենթամշակույթ կրող խմբավորմանը հրահանգել է չընտրել ՔՊ-ին․ հայտարարվել է հետախուզում

Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը