Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

20/05/2026 schedule15:13

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ստացած հարցումների՝ Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել է ՀՀ կառավարության՝ 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը:

Ուսումնասիրությամբ ձեռք բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի կապակցությամբ դատախազը 2026 թվականի մայիսի 5-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Հաղորդման հիման վրա 2026 թվականի մայիսի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) հատկանիշներով:

Հաղորդման հիմքում ի թիվս այլ հայտնաբերված խախտումների՝ ներառվել են մասնավորեցման գործընթացի հետ կապված մի շարք հանգամանքներ, մասնավորապես.

  • ՀՀ կառավարության՝ 2001 թվականի հուլիսի 31-ի թիվ 690 որոշմամբ՝ ձևավորվել է մրցութային հանձնաժողով՝ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով: 

Գնման առաջարկ են ներկայացրել «Holcim LTD» շվեյցարական և «SK.Ajikawo Group» անգլիական կազմակերպությունները։

2001 թվականի սեպտեմբերի 26-ին կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել «Holcim LTD» շվեյցարական կազմակերպությունը, սակայն 2001 թվականի հոկտեմբերի 22-ին վերջինս պետական գույքի կառավարման նախարարին հասցեագրած գրությամբ հայտնել է, որ կազմակերպության տնօրենների խորհուրդն առանց պատճառաբանությունների մերժել է ներդրումային ծրագիրը: 

  • ՀՀ կառավարության՝ 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ՝ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող 317.003 բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքով մասնավորեցվել են «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը: Նույն որոշման 2-րդ կետով մասնավորեցվող բաժնետոմսերի գին է սահմանվել 200 հազար ԱՄՆ դոլարը: 

«Ռոբերտո» ընկերության հիմնադիրները, սակայն, եղել են ՀՀ քաղաքացիներ Ազատ, Ռոբերտ և Ռոման Մուրադյանները, որոնցից յուրաքանչյուրի բաժնեմասը կազմել է 250 հազար բելգիական ֆրանկ (այն ժամանակ եվրոն դեռ գործածության մեջ չէր): Այսինքն՝ ընկերության ընդհանուր կապիտալը եղել է 750 հազար ֆրանկ (հավասար է 18 հազար 592 եվրոյի):

«Ռոբերտո» ընկերության կառավարիչ է նշանակվել Վահագն Գուլոյանը, որը ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խնամու՝ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի կրտսեր եղբայրն է, Ծառուկյանի փեսայի՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հորեղբայրը: 

«Արարատցեմենտ» ընկերությունը մասնավորեցնելու ՀՀ կառավարության որոշումից 6 ամիս անց՝ 2003 թվականի մարտի 23-ին, «Ռոբերտո» ընկերության ժողովը որոշել է ընկերության միանձնյա կառավարիչ նշանակել Գագիկ Ծառուկյանին առանց ժամկետի սահմանափակման:

2003 թվականի հունիսի 26-ին Բրյուսելի դատարանը հայտարարել է «Ռոբերտո» ընկերության լուծարման գործընթացի մասին, որն ավարտվել է 5 տարի անց՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ին:

Վարույթի քննությանը զուգահեռ դատախազությունը շարունակել է իրականացնել պետական շահերի պաշտպանության լիազորությունից բխող իր գործառույթները, այդ թվում՝ 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
438 դիտում

«50 հազար փող եմ փոխանցել», «Գոհարը, մինիմումը պտի դառնա սփյուռքի նախարար»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Բևեռականները աղմկում են՝ փիքափը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք. ինչ խախտումներ են արձանագրվել

Նոր տուն, նոր փուլ. պետությունը շարունակում է տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրերը

Վերիչկա տատիկը քաղաքական մաստեր կլաս արեց. մարդիկ հետևում են ու եզրակացություններ անում. Հարությունյան

Հաստատվել է 2026 թվականի հունիսին անցկացվող (երկրորդ փուլ) միասնական քննությունների ժամանակացույցը․ ԿԳՄՍՆ

Ախթալայում պետք է ունենանք այնպիսի կամուրջ, որ 14 դար հետո մեզ հիշեն. Փաշինյան

Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Դուք հաճո՞ւյք եք ստանում զոհերի ու վիրավորների թիվը մեծացնելուց, ուռճացնելուց. Ռուբինյան

Միակ բանը, որ դու կարաս բերես երկրին, երաշխավորված տգիտությունն է ու երաշխավորված թալանը. Հովհաննիսյան

Հիմա որ ասենք լրտես, կնեղանա. պրոբլեմն էն է, որ գրած տվածն էլ չես հասկանում, բառեր շարելով եթեր ես լցնում

Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները

Ես ջարդելու եմ դրանց թալանչի թաթիկները․ նրանց հասցնելու եմ բոթասի մակարդակի․ Փաշինյան

Ոստիկանները հեռացրին «մուկ տշելու» համար Կառավարության դիմաց դրված «դարպասներն ու մուկը»

Հրացաններ, նռնակներ, փամփուշտներ, ատրճանակներ. Լոռիում և Շիրակում ապօրինի զինամթերք է հանձնվել

Կալուգացու հարցը պարզ է․ էնպիսի անառարկելի փաստեր կան, որ չեն էլ համարձակվում ասել՝ դատի կտան. Փաշինյան

«Ուժեղ Հայաստան»-ի անդամներին հորդորում եմ զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը շահարկելուց

Ձեր գալը բարի․ Շնողում աղ ու հացով են դիմավորել Նիկոլ Փաշինյանին

Ընտրակաշառք տալու, ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է 4 անձ

Այն, որ օլիգարխն այլ երկրի շահեր է սպասարկում, վաղուց գիտեինք, ուղղակի հիմա փաստաթղթերն են հաստատում. Թորոսյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Շնողի եկեղեցի, մոմ վառել. տեսանյութ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասում ապամոնտաժվել է 119 շենք-շինություն. դատախազությունը մանրամասնել է

Մարտի 1-ի ճշմարտությունը մեկ անգամ ևս՝ փաստերով. Քլոյանը հայտնել է գործի մանրամասները

Կալուգացի շպիոնը փուռը տվեց նաև հարազատ եղբոր որդուն. Չախոյան

2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ

«Արարատցեմենտ» գործարանը լինելու է պետական. աշխատողները Ծառուկյանի և Գուլոյանի հրահանգը կատարելու կարիք չունեն

Ռուսաստանը գերտերություն է, ու ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ես այդպես էլ անում եմ. Փաշինյան

Վիճաբանություն և սպանություն Սևանում. ձերբակալվել է 24-ամյա երիտասարդ

Լատվիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Եթե հաստատվեց, որ Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, նրանց առաջին համարը կդառնա Քոչարյանի փաստաբան Վարդևանյա՞նը

Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր. ՆԳՆ-ն քննարկել է ծրագիրը

ՀՀ վարչապետն ու ՔՊ անդամները քաղաքացիներին ողջույններ են հղել ավտոբուսից. տեսանյութ

Ինչ պայմանավորվածություններ են եղել Պուտինի այցի արդյունքներով, և ինչ են համաձայնել Ռուսաստանն ու Չինաստանը

Հրդեհ Մասիս քաղաքում․ հայտնաբերվել է 2 դի, կան տուժածներ

Ագարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվել

Սյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհի ի հայտ են եկել թերություններ, որոնք շինարարը վերացնում է ինքնուրույն

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Ռուսաստանի դեսպանատան քողի տակ գործող գործակալները պետք է անհապաղ լքեն Հայաստանը. Սարգսյան

Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, տվել կեղծ դիմում. ՔԿ

Джексон оказался женщиной․ օլիգարխը նաև գործակալ է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել