Մեր մեծագույն ջանքերի շնորհիվ օր օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը․ ՆԳ նախարար

20/05/2026 schedule18:32

«Վիզաների ազատականացման գործընթացը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար շարժունակության տեսանկյունից դյուրացման գործընթաց չէ, այն վստահության, արժանապատիվ գործընկերության և եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու մասին է»։

Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Ուզում եմ փաստել, որ մեր մեծագույն ջանքերի շնորհիվ օր օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը, և սա կրկին շատ կարևոր և պատասխանատու արձանագրում է մեզ համար։ Մենք էապես կարևորում ենք այն, որ առաջընթացի զեկույցում առաջանցիկ տեմպեր են արձանագրվել հատկապես այնպիսի զգայուն ոլորտների համար, որոնք վերաբերում են կենսաչափական փաստաթղթերին, սահմանների կառավարմանը, միգրացիայի և ապաստանի հարցերին»,- ասել է ՆԳ նախարարը։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ այս առաջընթացը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը կանխատեսելի, պատասխանատու և վստահելի գործընկեր է Եվրոպական Միության համար։
Նախարարն անդրադարձել է նաև Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության շրջանակում կայացած առաջին գագաթնաժողովին՝ ընդգծելով, որ դրա արդյունքում ստորագրվել են նշանակալի փաստաթղթեր։

«Մի կողմից այս գործընթացը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տալու է արժանապատիվ ճամփորդելու հնարավորություն, մյուս կողմից Հայաստանի իշխանությունների համար այն կարևոր հիմք է երկարաժամկետ ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու տեսանկյունից»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին՝ նախարար Սարգսյանը հիշեցրել է, որ գործընթացի շրջանակում սահմանված էր 74 հենանիշ, ինչպես նաև եվրոպացի գործընկերները ներկայացրել են 53 առաջարկություն։ Նրա խոսքով՝ հայկական կողմը պատրաստակամ է նույն հետևողականությամբ շարունակելու բոլոր առաջարկությունների իրականացումը։

Նախարարը կարևորել է նաև այն փաստը, որ ներկայումս Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրոպական Միությունը վարում է ակտիվ վիզաների ազատականացման երկխոսություն։ Նրա խոսքով՝ սա փոխադարձ վստահության և համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք է։

«Այսօր արդեն ունենք Գործողությունների ծրագիրը, առաջընթացի առաջին զեկույցը և հետևողականորեն շարունակելու ենք առաջ շարժվել՝ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելով ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները»,- նշել է նա։

Նախարար Սարգսյանը շեշտել է, որ վիզաների ազատականացումը Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ մոտարկման ճանապարհի ամենաշոշափելի բաղադրիչն է, որն անմիջական ազդեցություն կունենա մարդկանց կյանքի որակի վրա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
241 դիտում

Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին

«Երկիրը երկիր չի» արտահայտությունն ուղարկված է պատմություն․ մեզ հաջողվեց սկսել իրական երկրի իրական կառուցումը

Առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարած և Էջմիածնում դրիֆթ արած երիտասարդը ձերբակալվել է․ տեսանյութ

Մեր մեծագույն ջանքերի շնորհիվ օր օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը․ ՆԳ նախարար

ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները

Նոր կարգավորումներ՝ ուղղված ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու գործընթացի հստակեցմանը

Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներում

Պարոն Քոչարյան, խի՞ կրակեցիք մեզ վրա. Գոռ Քլոյանին ճանաչո՞ւմ եք. երեխեն անտեր մեծացավ ձեր պատճառով․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, հետո նույնքան կնվազի․ անձրևային եղանակը կպահպանվի

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում․ հասցեներ

Նախընտրական քարոզչություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությամբ․ ԿԸՀ

Ոչխարներին կտանեմ, ո՛չ ճամփա գիտեն, ո՛չ տեղ, հորս արև. իրանց լ..վը. Կանդազը պիղծ ա. ձայնագրություն

Բևեռականները աղմկում են՝ փիքափը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք. ինչ խախտումներ են արձանագրվել

Նոր տուն, նոր փուլ. պետությունը շարունակում է տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրերը

Վերիչկա տատիկը քաղաքական մաստեր կլաս արեց. մարդիկ հետևում են ու եզրակացություններ անում. Հարությունյան

Հաստատվել է 2026 թվականի հունիսին անցկացվող (երկրորդ փուլ) միասնական քննությունների ժամանակացույցը․ ԿԳՄՍՆ

Ախթալայում պետք է ունենանք այնպիսի կամուրջ, որ 14 դար հետո մեզ հիշեն. Փաշինյան

Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Դուք հաճո՞ւյք եք ստանում զոհերի ու վիրավորների թիվը մեծացնելուց, ուռճացնելուց. Ռուբինյան

Միակ բանը, որ դու կարաս բերես երկրին, երաշխավորված տգիտությունն է ու երաշխավորված թալանը. Հովհաննիսյան

Հիմա որ ասենք լրտես, կնեղանա. պրոբլեմն էն է, որ գրած տվածն էլ չես հասկանում, բառեր շարելով եթեր ես լցնում

Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները

Ես ջարդելու եմ դրանց թալանչի թաթիկները․ նրանց հասցնելու եմ բոթասի մակարդակի․ Փաշինյան

Ոստիկանները հեռացրին «մուկ տշելու» համար Կառավարության դիմաց դրված «դարպասներն ու մուկը»

Հրացաններ, նռնակներ, փամփուշտներ, ատրճանակներ. Լոռիում և Շիրակում ապօրինի զինամթերք է հանձնվել

Կալուգացու հարցը պարզ է․ էնպիսի անառարկելի փաստեր կան, որ չեն էլ համարձակվում ասել՝ դատի կտան. Փաշինյան

«Ուժեղ Հայաստան»-ի անդամներին հորդորում եմ զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը շահարկելուց

Ձեր գալը բարի․ Շնողում աղ ու հացով են դիմավորել Նիկոլ Փաշինյանին

Ընտրակաշառք տալու, ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է 4 անձ

Այն, որ օլիգարխն այլ երկրի շահեր է սպասարկում, վաղուց գիտեինք, ուղղակի հիմա փաստաթղթերն են հաստատում. Թորոսյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Շնողի եկեղեցի, մոմ վառել. տեսանյութ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասում ապամոնտաժվել է 119 շենք-շինություն. դատախազությունը մանրամասնել է

Մարտի 1-ի ճշմարտությունը մեկ անգամ ևս՝ փաստերով. Քլոյանը հայտնել է գործի մանրամասները

Կալուգացի շպիոնը փուռը տվեց նաև հարազատ եղբոր որդուն. Չախոյան

2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ

«Արարատցեմենտ» գործարանը լինելու է պետական. աշխատողները Ծառուկյանի և Գուլոյանի հրահանգը կատարելու կարիք չունեն

Ռուսաստանը գերտերություն է, ու ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ես այդպես էլ անում եմ. Փաշինյան

Վիճաբանություն և սպանություն Սևանում. ձերբակալվել է 24-ամյա երիտասարդ

Լատվիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին