Երևան
12 °C
ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 28-ին Աստանայում մասնակցել է Եվրասիական 5-րդ տնտեսական ֆորումի շրջանակում կազմակերպված «Եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակում արհեստական բանականության պատասխանատու կիրառման սկզբունքները» թեմայով պանելային ձևաչափով քննարկմանը։
Քննարկումը նվիրված է եղել արհեստական բանականության (ԱԲ) դերին՝ որպես Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայում թվային ինտեգրման, տնտեսական արդիականացման և նորարարական աճի խթանման կարևոր գործոնի։ Մասնակիցներն անդրադարձել են ԱԲ զարգացման առաջնահերթություններին, տվյալների կառավարման արդյունավետ մեխանիզմներին, ընդհանուր չափորոշիչների ձևավորմանը, ինչպես նաև անվտանգ և վստահելի թվային լուծումների զարգացման անհրաժեշտությանը։
Քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականության պատասխանատու և մարդակենտրոն կիրառմանը, կիբեռանվտանգության ապահովմանը և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված համագործակցության զարգացմանը։
Իր ելույթում նախարարի առաջին տեղակալը նշել է, որ արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների զարգացումը պահանջում է ոչ միայն առաջադեմ լուծումների ներդրում, այլև պատասխանատու կառավարման և երկարաժամկետ ռազմավարական մոտեցումների ձևավորում։
«Թվային փոխակերպումը միայն նոր տեխնոլոգիաների ներդրում չէ, այլ նաև պատասխանատվություն դրանց անվտանգ, արդյունավետ և վստահելի կիրառման ապահովման համար։ Արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի վստահության, թափանցիկության, մասնագիտական կարողությունների զարգացման, մարդու վրա կենտրոնացած մոտեցումների և միջազգային համագործակցության սկզբունքների վրա»,- նշել է Գևորգ Մանթաշյանը։
Նախարարի առաջին տեղակալը կարևորել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների միջև փորձի փոխանակումը և մասնագիտական համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները կարող են էական դեր ունենալ արտադրական մրցունակության բարձրացման, պետական ծառայությունների արդյունավետության և նորարարական էկոհամակարգերի զարգացման գործում։
Գևորգ Մանթաշյանը նշել է նաև, որ Հայաստանը շարունակաբար զարգացնում է իր տեխնոլոգիական և նորարարական ներուժը՝ կարևորելով կրթության, մասնագիտական պատրաստվածության և միջազգային գործընկերությունների դերը տարածաշրջանում վստահելի և մրցունակ ԱԲ էկոհամակարգ ձևավորելու գործում։
Քննարկմանը մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման փոխնախարար Դմիտրի Անդրեևիչ Մունը, Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարար Կիրիլ Բորիսովիչ Զալեսկին, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև միջազգային կազմակերպությունների և ոլորտային կառույցների ներկայացուցիչներ՝ քննարկելով տարածաշրջանում թվային համագործակցության զարգացման, արհեստական բանականության կիրառման և տեխնոլոգիական առաջընթացի հեռանկարները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էսօր զինվորներն են պահում ծնողներին, ոչ թե ծնողները՝ բանակում ծառայող զինվորներին․ ՔՊ-ն Տավուշում է․ տեսանյութ
Թրամփը շուտով Իրանի հարցով վերջնական որոշում կկայացնի
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է բռնի տեղահանված կանանց հետ
Քարաբերդում ավտոմեքենան ծառերին բախվելով ընկել է ձորը․ կան տուժածներ
Քիչ-քիչ Հայաստանում և Ադրբեջանում ավելի շատ մարդ է հավատում, որ խաղաղությունը խաղ չէ, խաղաղությունն իրական է
3700-ից ավելի ընտանիք տուն կունենա․ 16 մլն դրամ՝ սեփական տան համար․ ովքեր են Կառավարության ծրագրի շահառուները
Ղարաբաղ, Ղարաբաղ ասելով Հայաստանի կեսն էին դրել սակարկության․ այն գայթակղություն էր՝ Հայաստանը կորցնելու համար
Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր ենթակառուցվածքների օբյեկտներին
Կառավարությունը նոր տեղեկատվական կենտրոններ է ստեղծում արգելոց-թանգարանների հարակից տարածքներում․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10, այնուհետ կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը․ հաղթողները հայտնի են
Թույլատրվել է հայկական երկու ձկնաբուծական կազմակերպության արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն․ ՍԱՏՄ
Առաջիկայում սպասվում են մեծ իրադարձություններ, առաջինը՝ սահմանազատում. կոնֆլիկտի հեռանկարը հավիտյան փակվելու է
956 հզր եվրո կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն և փողերի լվացում․ «Զվարթնոց»-ում 2 անձ ձերբակալվել է
Քոչարյանն էլի փախավ վարչապետի հետ առերեսվելուց` հրաժարվելով բանավեճից. Չախոյան․ տեսանյութ
Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ
Ոչ սթափ վիճակում կրակել ու կյանքից զրկել է ազգականին. սպանություն Ծաղկունք համայնքում
Ուկրաինայում պատերազմը մոտենում է ավարտին. առավելությունը ռուսական կողմում է. Պուտին
Հունիսի 1-ին կդադարեցվի Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածների երթևեկությունը
Ուժեղ քամին ծառեր և էլեկտրասյուներ է տապալել Երևանում ու մարզերում
Հայաստանը կարիք ունի կրթված, պատասխանատու և մտածող երիտասարդների. Արփինե Սարգսյան
ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա՝ ԵՄ-ի հետ մերձեցման Հայաստանի ղեկավարության քայլերի շուրջ խորհրդակցությունների
Հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկությունում ստուգումների արդյունքում թույլատրվել է 2-ից ներմուծումը ՌԴ. ՍԱՏՄ
Նարեկ Կարապետյանի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ԿԳՄՍՆ
ՔՊ թիմը Փաշինյանի գլխավորությամբ Տավուշում շարունակում է քարոզարշավը․ վարչապետը ժամանակացույց է հրապարակել
Քոչարյանը ստել է ընտրությունների կեղծման մասին միջազգային զեկույցների վերաբերյալ․ քաղաքագետ
Սպռավըչկա. Փարուխի դեպքերը տեղի են ունեցել 2022-ի մարտին, Պրահան՝ հոկտեմբերին. Հարությունյանը՝ Քոչարյանին
Արաբկիրի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Թրամփը մեկնել է Սպիտակ տան իրավիճակային սենյակ՝ Իրանի հարցով վերջնական որոշում կայացնելու
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է անհետ կորած անձանց հարազատների հետ
«Տավուշում 16 մլն-ով 1931 տուն է սարքվում. սա ապրելու մասին է». «Փաշինյան, գազին հուպ տուր»․ ՔՊ-ն՝ Տավուշում
Մեզ 2022 թվականին անգամ սաղավարտ ու զրահաբաճկոն չէին տալիս, իսկ հիմա զենք ենք արտահանում. Խաչատրյան. տեսանյութ
Վթարային պայմաններում գործող Աշտարակի ամենամեծ դպրոցը շուտով նոր շենք կունենա․ տեսանյութ
Ասում է՝ պերեվառոտ կանենք. ընենց կանենք՝ ուղնուծուծով էդ պերեվառոտ բառը չեք հիշի. Խուդավերդյան
Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար
ՌԴ պաշտոնյաները, ներգրավելով ՀՀ քաղաքացիների, փորձել են զավթել իշխանությունը, իրականացրել են փողերի լվացում
Ես ասել եմ Նիկոլ Վովաևիչին, և նա կհաստատի դա, Երևանն ինչ էլ որոշի՝ չի վնասի Ռուսաստանի և Հայաստանի կապերին
Կալուգացի շպիոնի, «խելացի» Ծառուկյանի վզներին թոկ են գցել, որ ՀՀ-ն սկուտեղի վրա մատուցեն տերերին. տեսանյութ
Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT