Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է

03/06/2026 schedule10:23

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ Ալեքսանյանը կալանավորվել է 2 ամսով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա ձերբակալվել էր:

Ըստ իրավապահ մարմինների՝ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալիկ Ալեքսանյանը, 2025 թվականի սեպտեմբերի 9-ից հանդիսանալով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար, Սամվել Կարապետյանի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կազմակերպած ցույցերին և հավաքներին մասնակցելու, այլ կերպ հավաքի մասնակիցներ հավաքագրելու իրական նպատակով ՀՀ տարբեր վայրերում գործող «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն քողարկելով իր իրական մտադրությունը, քաղաքացիաիրավական, այդ թվում՝ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել է նաև այլ ընկերություններում: 

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում «Մեր ձևով» ՀԿ-ի բանկային հաշիվներին Սամվել Կարապետյանի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամից, «Ինտեգո Էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններից որպես «Նվիրատվություն», «Փոխառության տրամադրում» փոխանցվել են հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար ԱՄՆ դոլար:

Ալիկ Ալեքսանյանը նույն ժամանակահատվածում հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերի գումարն օրինական գործունեության պատրվակով լեգիտիմացնելու նպատակով աշխատանքի ընդունված քաղաքացիներին մեկ կամ ավելի ամիս որպես աշխատավարձ, ինչպես նաև ծառայությունների մատուցման դիմաց վճարելու քողի ներքո նյութապես շահագրգռել է՝ ուղղորդելով մասնակցել Սամվել Կարապետյանի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կազմակերպված ցույցերին և հավաքներին:

Արդյունքում աշխատանքի ընդունված քաղաքացիների գերակշիռ մասն աշխատանքի չի հաճախել կամ ամսվա կտրվածքով կազմակերպությունների գրասենյակ է այցելել մեկ կամ մի քանի անգամ՝ չգիտակցելով նույնիսկ հասարակական կազմակերպությունում իրենց գործառույթների բնույթը և նպատակը: Հետագայում Ալիկ Ալեքսանյանը նշված աշխատակիցներին ազատել է աշխատանքից առանց կանոնադրությամբ նախատեսված ՀԿ-ի նպատակների իրագործման:

Այսպիսով, Ալիկ Ալեքսանյանի հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված, հասարակական կազմակերպության հաշիվներին փոխանցված գումարներից որպես աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ հատկացրել է 703 մլն 835 հզր 953 ՀՀ դրամ, իսկ որպես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրություն՝ 59 մլն 428 հզր 521 ՀՀ դրամ՝ ընդհանուր 763 մլն 264 հզր 474 ՀՀ դրամ։

Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ վարութային և ապացուցողական գործողություններ, հարցաքննվել է շուրջ 500 անձ:

Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-դ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1290 դիտում

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան

Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը

Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը

Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է

Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան

Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան

Չենք մոռանում վերցնել ՀԴՄ-ն. վարչապետ

Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար, 1% չկասկածեք. թավիշը պրծել է. Սիմոնյան

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել

Սահմանազատումից հետո կկարողանանք ավելի խորն ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները

Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին

Բացահայտվել է մեքենայից գողության հերթական դեպքը. երիտասարդը կալանավորվել է

Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ կային, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. Խուդաթյան

Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքել է տարածվող լուրերը

Ներքևում Իջևանն է, իսկ այստեղ՝ ես իմ հեծանիվով. Նիկոլ Փաշինյան