Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հայց է ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ զրպարտություն համարվող տվյալների հերքման և յուրաքանչյուրով 6 մլն դրամ փոխհատուցման պահանջով։
Տեղեկատվությունն առկա է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում:
Հայցերից մեկը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Կանադայում տուն ունենալու Սամվել Կարապետյանի հայտարարությանը։
Հայցով պահանջվում է պարտավորեցնել Սամվել Կարապետյանին Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել հետևյալ բովանդակությամբ և կարգով․
«Բովանդակությունը՝ «2026 թվականի մայիսի 25-ին ես՝ Սամվել Սարգսի Կարապետյանս, տարածել եմ տեղեկություն, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ունի տուն։ Հայտնում եմ, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը»։
Կարգը՝ հերքումն իրականացնել յութուբյան ալիքում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ «Հերքում՝ 25․05․2026թ․ տրված հարցազրույցի ընթացքում իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրի ներքո, վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով։
Հերքումը իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Հերքումը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։ Հերքումը նշված լրատվամիջոցներով կատարելու անհնարինության դեպքում այն իրականացնել նույն պայմաններով՝ «Ուժեղ Հայաստան/Strong Armenia» յութուբյան ալիքի միջոցով։
Պատասխանող Սամվել Սարգսի Կարապետյանից հօգուտ Հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանի բռնագանձել 6․000․000 (վեց միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար»։
Նիկոլ Փաշինյանի երկրորդ հայցը վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ի՝ «300 հազար ադրբեջանցու» ՀՀ-ում բնակվելու տեղեկությանը։
Հայցադիմումի համաձայն՝ 2026թ. մայիսի 27-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տարածել է տեղեկություն, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, թե Հայաստան է բերելու 300 հազար ադրբեջանցի։ Այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտում է Նիկոլ Փաշինյանին, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
Հայցը բավարարվելու դեպքում հերքումը պետք է տարածվի «Ուժեղ Հայաստան» ֆեյսբուքյան էջի միջոցով, բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով։ Հրապարակումը պետք է պահպանվի կայքում անժամկետ կամ նվազագույնը 2 տարի ժամկետով։
Նիկոլ Փաշինյանը պահանջում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հույս ունենք՝ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ կբացվի. Նիկոլ Փաշինյան
«Կարո՞ղ ա հետո պարզվի՝ ՀՀ-ում ծիրան չկա». Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագիրը
Հայաստանում նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլյար. առաջարկներ կան ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից
Կհասկանանք՝ ինչից է, որ պետք է հրաժարվենք, ինչն է, որ պետք է առավել ակտիվացնենք. Նիկոլ Փաշինյան
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Կարկուտի ու անձրևի շերտը լցվել է Գյումրիի տներից մեկը. բնակիչը կոտրվածքներ է ստացել
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Նիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ. ինչ է պահանջվում
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
Արդեն իսկ ունենք արտահանումներ Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան և այլ երկրներ. Պապոյան
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի ԴԱՀԿ ծառայության շարժական գրասենյակը
Գյումրիում տեղացած կարկուտը «ձյունե գետեր» է ստեղծել քաղաքում, որոշ ժամանակ սպիտակով ծածկել ասֆալտը. տեսանյութ
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար փակելու մասին
Թրամփը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Իրանի հետ լարվածության կտրուկ սրման ֆոնին
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ուղղությամբ հզոր հարվածների մասին. իրանական զորքերը բերվել են մարտական վիճակի
Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար
Հեծանվի համաշխարհային օրվա հեծանվաշքերթին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ
ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում
Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին
Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ
Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան
Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ
Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ
Ճամբարակում «ՈՒԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ
Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի
Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան
ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը
Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան
Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի
Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան
Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է
Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ
Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи
Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT