ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները

02/07/2026 schedule11:06

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ և ներառվեց Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում։

Նախագծի փաթեթով առաջարկվում է հստակեցնել մարդասիրական սկզբունքների ամրագրումը, հանրային վերահսկողության մեխանիզմների սահմանումը և ապահովել օրենքի կիրառելիության արդյունավետությունը։ Նախագիծը մշակել ենք՝ արձագանքելու Օրենքի ընդունումից հետո բարձրաձայնվող մտահոգություններին, որոնք հնչեցնում էին փորձագետները և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

  • 1. Կառավարության իրավասություններում սահմանել հանրային կրթության ծրագրի հաստատման լիազորությունը.
  • 2. պետական կառավարման լիազոր մարմինների իրավասություններում սահմանել հանրային կրթության ծրագրի մշակումն ու իրականացումը, կենդանիների հետ աշխատող մասնագետների կարողությունների զարգացումը, ինչպես նաև պետական կրթական ծրագրերում տնային և թափառող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանն ուղղված կրթական ծրագրերի մշակումը և իրականացումը.
  • 3. սահմանել վերարտադրության սահմանափակման ծրագրի շրջանակը՝ «Բռնում-Ստերջացում-Պատվաստում-Վերադարձ նույն տարածք» մեթոդը.
  • 4. hասարակական կազմակերպությունների համար օրենսդրորեն ամրագրել հնարավորություն՝ իրականացնելու հասարակական մշտադիտարկում բոլոր տեսակի կացարաններում՝ անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից.
  • 5. արգելել և որպես դաժան վերաբերմունքի առանձին տեսակ սահմանել կենդանուն կանխամտածված կամ անփույթ կերպով քաղցի մատնելը և հյուծելը, առանց «Անասնաբուժության մասին» օրենքով սահմանված հիմքերի կենդանու քնեցումը, առանց անզգայացման կամ ոչ համապատասխան չափաբաժնով անզգայացմամբ կենդանու քնեցումը, ինչպես նաև վիրաբուժական միջամտության իրականացումը, գլխաքանակի կարգավորման կամ վերարտադրության սահմանափակման նպատակով քնեցում կամ սպանդ իրականացնելը.
  • 6. սահմանափակել տանջանք պատճառող հարմարանքների կիրառումը (էլեկտրական, սուր ելուստներով վզակապեր), արգելել կենդանիների օգտագործումը զվարճանքի նպատակով այնպիսի ձևերով, որոնք առաջացնում են սթրես կամ բնական վարքի խաթարում.
  • 7. ՏԻՄ-ի կողմից կենդանի պահելու թույլտվություն տրամադրելու ընթացակարգը փոխարինել կենդանիների պարտադիր հաշվառման մեխանիզմով.
  • 8. թույլատրելի համարել ոչ մասնագետների կողմից իրականացվող առաջին բուժօգնությունը և անասնաբույժի կողմից նշանակված ամբուլատոր բուժումը ոչ հանրային վայրերում.
  • 9. սահմանել կացարանների կողմից հրապարակային հաշվետվությունների ներկայացման պարտադիր պահանջ։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսվում է սահմանել այնպիսի խախտման դեպքերի համար պատժաչափեր, ինչպիսիք են՝

  • ոչ համապատասխան չափաբաժնով ցավազրկմամբ վիրաբուժական միջամտություն իրականացնելը.
  • քաղցի մատնելու միջոցով տիրոջ կողմից կենդանուն կանխամտածված կամ անփութորեն հյուծելը.
  • գլխաքանակի կարգավորման կամ վերարտադրության սահմանափակման նպատակով կենդանիների քնեցում կամ սպանդ իրականացնելը.
  • պոտենցիալ վտանգավոր շների զբոսանքը ցանկացած հանրային վայրում դնչկալով և առնվազն մեկ մետր կարճեցված կապով չկազմակերպելը.
  • պոտենցիալ վտանգավոր շների գտնվելը մարզադաշտերում, մանկապարտեզներում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական հիմնարկների, ուսումնական հաստատությունների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնների/կազմակերպությունների տարածքներում, հասարակական տրանսպորտում չբացառելը.
  • առանց «Անասնաբուժության մասին» օրենքով սահմանված հիմքերի կենդանու քնեցումը.
  • թափառող կենդանիների բռնելու, ստերջացման, պատվաստման և նույն տարածք վերադարձի գործընթացում պատասխանատու վերաբերմունքի պահանջները խախտելը։

Առաջարկվում է նաև վերանայել պատասխանատվության համար կիրառվող ամրագրված տուգանքների սահմանաչափերը, մասնավորապես՝

  •  Կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը՝ մինչև կենդանուն նոր պահողի կամ համապատասխան կացարան հանձնելը, կամ կենդանուն կանխամտածված կամ անփութորեն լքելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (երեսնապատիկի փոխարեն), պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով (ութսունապատիկի փոխարեն)։
  • Կենդանուն թողնելը իր կենսագործունեության հետ անհամատեղելի միջավայրում՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (հիսնապատիկի փոխարեն), պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (հարյուրապատիկի փոխարեն)։
  • Անհրաժեշտ որակավորում և մասնագիտական կրթություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժման իրականացումը՝ բացառությամբ կենդանուն առաջին բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաև անասնաբույժի կողմից նշանակված բուժումը ամբուլատոր պայմաններում և ոչ հանրային տարածքներում իրականացնելու դեպքերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով («երկուհարյուրապատիկի» փոխարեն), պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (չորսհարյուրապատիկի փոխարեն)։

Նախագիծը մշակվել է ոլորտի փորձագետների հետ համագործակցությամբ և քննարկվել է շուրջ երեք տասնյակ կազմակերպությունների և անհատների հետ։

Նախագծի առաջին և երկրորդ ընթերցումները տեղի կունենան հուլիսի 2-ի արտահերթ նիստում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
229 դիտում

Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն

Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել

ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ

Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր

ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները

Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած

Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում

Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի