Երևան
12 °C
Հատուկ ուզում եմ արձանագրել, սակայն, որ նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնելուց իմ հրաժարումը ճգնաժամ չի ստեղծում հանձնաժողովի համար, եւ նրա բնականոն գործունեությանը որեւէ բան չի սպառնում, մանավանդ որ մտադիր եմ ակտիվորեն մասնակցել նրա աշխատանքներին: Սա նշանակում է, որ պետք է քննարկել հանձնաժողովի բովանդակային անելիքները, որովհետեւ հանրության սպասելիքները մեծ են: Հանրության ամենամեծ ակնկալիքը, սակայն, գործող օրենսդրության պայմաններում Էթիկայի հանձնաժողովը չի կարող բավարարել:
Էթիկայի կանոններ
ԱԺ կանոնակարգ օրենքի
6.1 հոդվածը սահմանում է
պատգամավորի էթիկայի
կանոնները: Կարեւոր
է ընդգծել,
որ հոդվածի
առաջին մասը
հատուկ սահմանում
է. «Սույն
հոդվածի պահանջները
վերաբերում են
ինչպես պատգամավորի
լիազորությունների իրականացմանը,
այնպես էլ
նրա ամենօրյա վարքագծին»:
Երկրորդ մասում սահմանվում է, որ պատգամավորի էթիկայի կանոններն են. ա) հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին, բ) հարգել հանրության բարոյական նորմերը, գ) պահպանել Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը, դ) իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, ե) չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի, զ) իր գործունեությամբ նպաստել Ազգային Ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, է) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ, ը) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային Ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:
Վերահսկողությունը
Նույն կանոնակարգի համաձայն,
պատգամավորի կողմից
էթիկայի կանոնների
պահպանման վերահսկողությունը դրվում
է հենց
Էթիկայի հանձնաժողովի
վրա (այսուհետեւ`
Հանձնաժողով): Կանոնակարգի
24.2 հոդվածում, որը սահմանում
է Հանձնաժողովի
իրավասությունները, կա
կետ բ),
որում ասվում
է, որ
Հանձնաժողովը որոշում
է կայացնում
պատգամավորի կողմից
սույն օրենքի
6.1 հոդվածի 2-րդ կետով
նախատեսված էթիկայի
կանոնները խախտելու
վերաբերյալ: 6.1 հոդվածի 2-րդ
կետը վերը
նշված 7 կանոններն
են: Թվում
է, թե
ամեն ինչ
նորմալ է:
Բայց հաջորդ
իսկ հոդվածում
հանդիպում ենք
լուրջ խոչընդոտի:
Կանոնակարգի հոդված
24.3-ը սահմանում է,
թե ովքեր
իրավունք ունեն
դիմել Էթիկայի
հանձնաժողովին եւ
ինչ հարցով:
Սահմանված է
մասնավորապես, որ
հանձնաժողովին կարող
է դիմել
յուրաքանչյուր ոք`
պատգամավորի կողմից
Սահմանադրության 65-րդ
հոդվածի առաջին
մասի պայմանները
խախտելու եւ
պատգամավորի կողմից
շահերի բախման
վերաբերյալ հայտարարությամբ հանդես
գալու պահանջը
չկատարելու վերաբերյալ:
Այսինքն, ցանկացած քաղաքացի, որ տեղեկություններ ունի, թե որեւէ պատգամավոր, ի հեճուկս սահմանադրության 65-րդ հոդվածի, զբաղված է ձեռնարկատիրական գործունեությամբ կամ պաշտոն է զբաղեցնում առեւտրային կազմակերպությունում, կարող է դիմել Էթիկայի հանձնաժողովին, եւ վերջինիս եզրակացության հիման վրա տվյալ պատգամավորի լիազորությունները կդադարեցվեն: Սա վատ չէ, նույնիսկ լավ է: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է հանձնաժողովին դիմել նաեւ այն դեպքում, երբ ունի տեղեկություններ, թե որեւէ պատգամավոր որեւէ օրենքի նախագիծ ներկայացնելիս անձնական շահ է հետապնդում: Սա նույնպես լավ է:
Հանձնաժողովին կարող են դիմել նաեւ իրենք` պատգամավորները, մոտավորապես նույն հարցերով: Մասնավորապես, եթե որեւէ պատգամավոր ուզում է հանձնաժողովից եզրակացություն ստանալ, որ եթե ինքը որեւէ այլ աշխատանքի հրավեր ընդունի, արդյոք դա կհամարվի՞ գիտական, մանկավարժական, ստեղծագործական, ինչը թույլատրված է օրենքով: Կամ արդյո՞ք ինքը շահերի բախման վերաբերյալ հայտարարություն անելու անհրաժեշտություն ունի` որեւէ հարցի համատեքստում (շահերի բախումը մի փոքր խուճուճ ոլորտ է, չեմ ուզում ընթերցողին դրանով ծանրաբեռնել, բայց նրանք, ովքեր հետաքրքրվում են, կարող են նայել ԱԺ կանոնակարգ օրենքի 6.2 հոդվածը): Սա էլ է նորմալ: Որն է, ուրեմն, պրոբլեմը:
Խնդիրն այն է, ահա, որ կանոնակարգը որեւէ մարդու լիազորություն չի տալիս Հանձնաժողովին դիմել 6.1 հոդվածի 2 կետով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ: Այսինքն, օրինակ, եթե որեւէ պատգամավոր խորհրդարանի միջանցքում կամ ասուլիսի ժամանակ հայհոյել է լրագրողի կամ, ասենք, նախկին պատգամավոր Սաշիկ Սարգսյանի նման երեք մատի կոմբինացիա է ցույց տվել քաղաքացիներին, էթիկայի հանձնաժողովը չի կարող այդ հարցը քննարկել, որովհետեւ կանոնակարգը քաղաքացուն կամ ուրիշ որեւէ մեկի իրավունք չի տալիս միջադեպի կապակցությամբ դիմելու հանձնաժողովին: Իսկ էթիկայի հանձնաժողովը կարող է քննարկել միայն այնպիսի դիմումներ, որոնք ներկայացվել են դա անելու իրավասություն ունեցող անձանց կողմից: Կամ, ասենք, պատգամավորին տեսել են հասարակաց տանը, ռեստորանում հարբած դեբոշներ անելիս, կարմիր լույսի տակով անցնելիս: Օրենքն ասում է, որ էթիկայի հանձնաժողովը կարող է քննել այս հարցերը, բայց որեւէ մեկի լիազորություն չի տալիս այս հարցերով դիմում ներկայացնել հանձնաժողովին եւ հանձնաժողովին էլ իրավասություն չի տալիս առանց իրավասու անձի դիմումի քննարկել որեւէ հարց: Այսինքն, Հանձնաժողովին տրված է լիազորություն, եւ այդ լիազորության կիրառումը տարված է փակուղի:
Սա այն հիմնական բացն է, որը խոչընդոտելու է էթիկայի հանձնաժողովի լիարժեք գործունեությանը, եւ հանձնաժողովի հրատապ անելիքներից մեկը այս բացը լրացնելն է: Հատկապես վերջին իրադարձությունների լույսի ներքո, քաղաքացիները պետք է Հանձնաժողովը դիտարկեն որպես օլիգարխիական բեսպրեդելից պաշտպանվելու հուսալի միջոց: Ու եթե հաշվի առնենք, որ Հանձնաժողովում ընդդիմությունն ու ոչ ընդդիմությունը հավասարապես են ներկայացված, այն կարող է կատարել նման դերակատարում:
Նիկոլ Փաշինյան
ԱԺ էթիկայի հանձնաժողովի
անդամ
Գարեգին Բ-ն փաստացի կաթողիկոս չէ, ունի անհամատեղելիություն. Ալեքսանյանն ասաց՝ ով պետք է նրան հեռացնի վեհարանից
Գարեգին Բ-ն օրհնել և օգնել է հայտնի եռյակին՝ ՀՀ նախագահներին, իրականացրել «Մարտի 1»-ը. Չախոյան. տեսանյութ
Ըմբշամարտի ԵԱ. Մարտին Մանջիկյանն ու Ջանես Նազարյանը եզրափակչում են
Նրանք պիտի հստակ ասեն` օտարերկրյա պետությունների կողմից մեր եկեղեցու գործերին խառնվել է սա, թե՝ ոչ. Ռուբինյան
ՆԳՆ-ում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել. նախարարը հանձնարարականներ է տվել
Օվկիանոսները կրում են մարդկանց ոչ կայուն գործելաոճի բացասական հետևանքները. նախագահի ելույթը ՄԱԿ-ի համաժողովում
«Madleen» հումանիտար նավի նկատմամբ իրականացված գործողությունը դատապարտելի է. Թուրքիայի փոխնախագահ
Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Մինասյանն ապահովել առանձնատան տիրապետումը
Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս. Հայաստանը մասնակիցների թվում է
Ներդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբ
Եկեղեցիներում պատարագի փոխարեն քաղաքական քարոզ է արվում, այս աղետալի վիճակը չի կարող շարունակվել. տեսանյութ
«Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթը ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը. Ավինյան
Վերանորոգվել և վերազինվել է «Ավան»-ի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայությունը
Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
2024-ին արձանագրվել է հարկային եկամուտների 5.1 տոկոս աճ, մոտ 392 մլրդ վերադարձ՝ հարկ վճարողներին. ՊԵԿ
Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեին Բարեկամության շքանշան է փոխանցել
Երևանի տներից մեկում հայտնաբերվել են 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք. տեսանյութ
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է
Դատախազը Օհանյանի և Մինասյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության միջնորդագրեր է ներկայացրել ԱԺ
Կառավարությունը լուրջ առաջնահերթություն է դիտարկում կինոարտադրության ոլորտի զարգացումը. Ժաննա Անդրեասյան
Երուսաղեմում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում. արտակարգ դրություն է հայտարարվել. տեսանյութ
Կաշառք ստանալու մեղադրանքով ՊԵԿ հարկային տեսուչներ են ձերբակալվել
Վերահաստատվել է COP-17-ն արդյունավետ և ներառական անցկացնելու Հայաստանի հանձնառությունը
Մի շարք գերատեսչություններ ներկայացրել են 2024-ի եկամուտների և ծախսերի կատարողականները
ԲԴԽ-ն մերժել է դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը. տեսանյութ
Պարեկներն ու շտապօգնության բժիշկները փրկել են եղեգնուտում հայտնաբերված տղամարդու կյանքը
ԲՏԱ նախարարությանը 2024-ին պետբյուջեն հատկացրել է 18.4 մլրդ դրամ, կատարողականը՝ 77.1 տոկոս է. հաշվետվություն
27 հազար 365 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ
21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են
Փայտածխի արտադրամասերի գործունեությունը վնասակար ազդեցություն ունի մթնոլորտային օդի վրա. քննարկում ԲԸՏՄ-ում
Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում
Դոլարն ու ռուբլին էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 9-ին
Ուկրաինան և Ռուսաստանը գերիների նոր խմբեր են փոխանակել
Անցած 3 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել է 40 պատահար. մեկ մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել վնասվածքներ
Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը. հանդիպում ՊՆ-ում
«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր հափշտակության համար. վարույթը դատարանում է
ՄԱԿ-ի համաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները
Շատ կցանկանայի, որ նա ուղիղ ինձնից լսի՝ ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է». Հակոբյանը՝ Հախվերդյանի մասին
Սամվել Շահրամանյանը կրկին հարցաքննվել է
Լարված իրավիճակն ու քաոսը Լոս Անջելեսում պահպանվում են. նահանգը դատական հայց կներկայացնի Թրամփի վարչակազմի դեմ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT