Երևան
12 °C
Մեր ֆուտբոլի ամբողջ պատմության մեջ առաջին անգամ` գոյություն ունեցող բոլոր թիմերը ձմեռվա ընթացքում արտասահմանյան ուսումնամարզական հավաքներ կազմակերպեցին, ինչը արդեն դրական պետք է համարել: 5 թիմեր՝ «Փյունիկը», «Ուլիսը», Կապանի «Գանձասարը», Գյումրիի «Շիրակը» եւ «Ալաշկերտը» 12 օրյա հավաքներ անցկացրեցին Թուրքիայում, «Միկան», «Բանանցը» ու Դիլիջանի «Իմպուլսը» մեկնել էին Կիպրոս, իսկ «Արարատը» հավաք անցկացրեց Վրաստանում: Իհարկե ասել, թե մեկ անգամ արտասահմանյան հավաք կազմակերպելով` մեր թիմերի խաղամակարդակը կտրուկ կլավանա՝ ուղղակի աբսուրդ է, առավել եւս, որ այդ հավաքների ընթացքում կայացած ստուգողական ընկերական խաղերում մեր թիմերի ճնշող մեծամասնությունը բացասական հաշվեկշիռ է արձանագրել: Մասնավորապես մեր ֆուտբոլի երկարամյա առաջատար «Փյունիկը»` Թուրքիայում 3 ընկերական հանդիպում է անցկացրել ու կրել նույնքան պարտություն: Նշեմ ուղղակի, որ վերջին 2 տարիներին` ամբողջապես իր երիտասարդ սաներով հանդես եկող «Փյունիկի» կազմից թուրքական հավաքի ժամանակ վնասվածքների պատճառով բացակայել են` անցյալ տարի հիմնական կազմում հանդես եկած 8 ֆուտբոլիստներ: Ձմռան ընթացքում հայկական թիմերից` կազմի հետ կապված ամենալուրջ փոփոխությունները գրանցվեցին Կապանի «Գանձասարում». Հայաստանի տարբեր հավաքականներում նախկինում հանդես եկած Սամվել Մելքոնյանը, Արտակ Դաշյանը, Նարեկ Բեգլարյանը համալրել են կապանյան ակումբի կազմը, բայց արտասահմանում կայացած ուսումնամարզական հավաքների ժամանակ «Գանձասարը» անցկացրած 8 հանդիպումներից 7-ում պարտություններ է կրել ու միայն մեկ խաղ ավարտել` ոչ ոքի: Կիպրոսում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացում «Իմպուլսը» 2 խաղ ավարտել է` ոչ ոքի ու կրել նույնքան պարտություն, «Միկան» ու «Բանանցը» 1-ական հաղթանակ են տոնել, 1-ական խաղ ավարտել ոչ ոքի ու կրել 2-ական պարտություններ: Մեր բարձրագույն լիգայի առաջատար «Շիրակը», ետնապահ «Արարատը» ու գործող չեմպիոն «Ուլիսը» արտասահմանյան հավաքների ընթացում կարողացել են ոչ բացասական հաշվեկշիռ արձանագրել. «Շիրակը» 1-ական անգամ հաղթել է ու պարտվել, իսկ 2 խաղ էլ ավարտել է խաղաղ արդյունքով, իսկ «Ուլիսն» ու «Արարատը» 1-ական խաղում հաղթել են, պարտվել ու ոչ ոքի խաղացել: Որքան էլ տարօրինակ է, հայկական թիմերից միակը, որը նախապատրաստական շրջանում ավելի շատ հաղթանակներ է տոնել, քան պարտվել է՝ մեր 1-ին խմբի առաջատար «Ալաշկերտն» է` 2 հաղթանակ, 1-ական պարտություն ու ոչ ոքի: Մեծ հաշվով` նախապատրաստական հավաքների ընթացքում արձանագրված հաշիվները բացարձակապես չեն կարող արտացոլել թիմերի իրական հնարավորությունները. այս ընթացքում առավել կարեւոր է ֆուտբոլիստների ֆունկցիոնալ ու տակտիկական պատրաստվածության բարձրացումը ու նաեւ՝ մրցակիցների կարգն էլ տարբեր է եղել: Այնպես որ պաշտոնական հանդիպումները միայն կարող են պատասխանել, թե որքանով են արդյունավետ անցել մեր թիմերի արտասահմանյան հավաքները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք. Փաշինյանն Աստվածաշնչից մեջբերում է արել
Պայթյուն Ճամբարակ քաղաքում․ կան տուժածներ և զոհ
Մայր Աթոռը թող պարզաբանի՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է՝ կուսակրոն հոգևորականը խախտել է ուխտը. վարչապետ
Ուկրաինայում հակամարտության տևողությունը կախված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունավետությունից. Մերց
Ինչպե՞ս չմտածես, որ սադրանք են պլանավորել. գոնե զառամյալ մարդուն խղճացեք. Սաֆարյանը՝ Վանեցյանին և Սաղաթելյանին
Դաշնակ Իշխանը, մարտական դիրքերից և երկրից փախած գեներալները խոստացել են փրկե՞լ Կտրիճ Ներսիսյանին. Չախոյան
Շինհրապարակում աշխատանքի պահին բետոնախառնիչը կողաշրջվել է
Hraparak.am-ի՝ հակառակորդին սահման հանձնելու հոդվածն ամբողջապես սուտ է. փոխվարչապետի գրասենյակ
Վաղուց է հայտնի, որ Գարեգին Բ-ն մեծ աղջիկ ունի, բայց ով է գալու նրան փոխարինելու՝ «Բենթլի» Կճոյա՞նը. Ստեփանյան
ՀՀ-Միացյալ Թագավորություն փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի. Գրիգորյան
Նախագահն այցելել է Նիցցայի սբ. Աստվածածին եկեղեցի և Պարսամյան կրթահամալիր, հանդիպել հայ համայնքի հետ
Երևանի շենքերից մեկի բնակարանի առաստաղը փլուզվել է. բնակիչն արգելափակվել է ննջասենյակում
Լսեցինք հուզող հարցերն ու առաջարկները. ԱԺ-ում էին Փարաքարի դպրոցի աշակերտները և ուսուցիչները. Մանավազյան
Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, հերոսի մայրը՝ մանկավարժական համալսարանում
Եթե հերքեն կուսակրոնության ուխտը խախտելու մասին պնդումները, անուններ կտրվեն՝ ով ում կինն է, ովքեր են երեխաները
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Ըմշամարտի ԵԱ. Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին, դուրս եկել եզրափակիչ
Ասողները գլուխները պատին են տալիս, ՀՀ-ում չի կարող լինել քաղաքացիական պատերազմ. Արայիկ Հարությունյան
Ինչպես էին Սյունիքում անչափահաս տղաները մոլորվել, 20 ժամ անց՝ հետ վերադարձել. մանրամասներ. տեսանյութ
Նպատակահարմար չի համարվել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու
Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել Գրացի դպրոցի հրաձգության կապակցությամբ
Տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակը. վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի 9 դեպք է արձանագրվել
Մարմարիկում մեքենաներ են բախվել. հողով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Օտարերկրացի երիտասարդները կեղծ թղթադրամ են իրացրել. 3-ն էլ ձերբակալվել են
Ինչպես է ՄԻՊ-ը ծախսել 2024 թվականին հատկացված բյուջետային միջոցները. կատարողական
Մոտենում է կնճռոտ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան երկկողմ խորհրդակցությունների երրորդ փուլը. Ռյաբկով
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ
Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից. ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի. հանդիպում ՊԵԿ-ում
Գողություններ «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ
Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման նոր միջոց է ընտրվել
Սպորտդպրոցի մոտակայքում ավտոմեքենան սահել ընկել է Չիչխան գետը
Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Քեթրինի Միհրանը և «սաքուլիկներից» մեկը ստանձնում են Գարեգին Բ-ի պաշտպանությունը
Երևանը Թբիլիսիից հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման խնդիրների առնչությամբ. «Ազատություն»
Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին
ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին, փորձագիտական պատվիրակություն կայցելի ՀՀ
Աջափնյակում բացվել է Ամիօ բանկի նոր, հարմարավետ մասնաճյուղը
Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր են քննարկել
ՏԿԵ նախարարն ու Հայաստանում WFP-ի ներկայացուցիչը քննարկել են ջրային և էներգետիկ ոլորտների ծրագրերի ընթացքը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT