Երևան
12 °C
Տիկնայք եւ պարոնայք.
Ինչ է իրենից ներկայացնում որեւէ երկրի կամ կոնկրետ Հայաստանի Հանրապետության բյուջեի կատարողականը, ինչպիսին պետք է այն լիներ: Ըստ էության` այն պետք է ներկայացներ ամբողջական տեղեկատվություն, թե ի՞նչ է կատարվել հաշվետու ժամանակաշրջանում տվյալ երկրի հետ՝ բոլոր իմաստներով:
Արդյո՞ք այդպիսին է փաստաթուղթը, որը հիմա մենք քննարկում ենք: Ցավոք սրտի՝ մեզ ներկայացված է փաստաթուղթ ոչ թե 2012 թվականին Հայաստանում տեղի ունեցած պրոցեսների մասին՝ այդ թվում տնտեսական, այլ մի փաստաթուղթ կառավարության աննախադեպ, անվերջանալի հաջողությունների շարքի մասին: Քննարկումների ժամանակ արդեն խոսվեց եւ շատ արդարացիորեն կասկածի տակ առնվեց տնտեսական աճին վերաբերող ցուցանիշը եւ մի քանի այլ ցուցանիշներ, բայց ուզում եմ հավաստիացնել, որ դրանք միայն ծաղիկներն են այս փաստաթղթի:
Մեջբերեմ. բյուջեի կատարողականում բառացիորեն գրված է հետեւյալը՝ «Սեփական արբանյակի թողարկման եւ այն ՀՀ-ին հատկացված գեոստացիոնար ուղեծրում տեղակայելու նպատակով 2012 թվականին ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության համակարգում ստեղծվել է «Արմկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունը»:
Ինչպես արդեն հասցրեցիք կռահել, ՀՀ-ն միանգամայն լեգիտիմ կարգով տեղ է զբաղեցրել մոլորակի տիեզերական պետությունների շարքում եւ սրանում որեւէ չափազանցություն չկա: Մեջբերում եմ կրկին բյուջեի կատարողականից. «2012թ. դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԳԱ լիագումար նիստում Հայաստանը կոնսենսուսով ընտրվել է ՄԱԿ-ի Բաց տիեզերքի օգտագործման կոմիտեի լիիրավ անդամ»:
Սա գրված է մեր բյուջեի կատարողականում եւ եթե հաշվի առնենք, որ սփյուռքի նախարարը առաջին հայաստանցի տիեզերագնացի հարցը դեռեւս 2011 թվականին էր լուծել, հասկանալի է, որ տիեզերքը նվաճած գերտերությունները գիտակցում են, որ ի դեմս Հայաստանի` հրապարակ է իջնում լրջագույն մրցակից իրենց համար:
Բայց սա ամենը չէ. կառավարությունը խոստանում է ՀՀ-ում ավտոբուսների արտադրություն իրականացնել. էս մարդիկ չեն կարողանում ավտոբուս ներկրեն, որ մայրաքաղաքի բնակիչներին նորմալ, արժանապատիվ տրանսպորտով ապահովեն՝ միանգամից որոշել են սկսել ավտոբուսների արտադրությունից եւ դեռ պետք է շնորհակալություն հայտնել, որ բյուջեի կատարողականում չեն գրել, թե տիեզերանավերի սերիական արտադրություն են սկսելու:
Բյուջեի կատարողական կոչվող փաստաթղթից այսպիսի բազմաթիվ մեջբերումներ կարելի է անել, բայց ցավալին, պարոն Սարգսյան (դիմում է վարչապետ Տիգրան Սարգսյանին-խմբ.), գիտե՞ք ինչն է, որ փաստորեն՝ ոչ դուք, ոչ ձեր կառավարությունը անհրաժեշտ հետեւություններ չեք արել Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու, Ջերմուկը զբոսաշրջային միջազգային կենտրոն դարձնելու, Գյումրին տեխնոպարկ դարձնելու ծրագրերի, Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի, Իրան-Հայաստան նավթամուղի, նոր ատոմակայանի ծրագրերի ձախողումից եւ շարունակում եք Հայաստանի ժողովրդին, կներեք էս բառի համար, չեմ կարող չօգտագործել, անձնական չընդունեք, նյուվասյուկիական ծրագրեր ներկայացնել:
Եւ սա արվում է Հայաստանի Հանրապետության իրական պատկերը թաքցնելու համար: Ո՞րն է իրական պատկերը. էլի թվեր կասեմ, զուտ պաշտոնական վիճակագրական տվյալներ.
- 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանում աշակերտների թիվը դպրոցներում պակասել է 18 հազար 62-ով, ընդ որում՝ էլի պաշտոնական տվյալներով՝ 2011-2012 ուստարում Հայաստանից գնացել է 5 հազար 81 աշակերտ, իսկ 2012-2013 թվականներին՝ 4 հազար 787 աշակերտ: Եթե ուզում եք իմանալ սա ինչ թիվ է, սա նույնն է, թե մի օր արթնանանք եւ տեսնենք, որ Վայոց ձորի մարզում եւ Սիսիանի տարածաշրջանի զգալի մասում ոչ մի աշակերտ չի մնացել:
Ծնելիության մասին բյուջեի կատարողականում խոսք չկա, մինչդեռ 2012 թվականին 2011-ի համեմատությամբ ծնունդները ՀՀ-ում պակասել են 1007-ով, այսինքն՝ օրական միջինը երեք ծնունդ է պակասել:
Զբոսաշրջիկները պակասել են ավելի քան 150 հազարով, ինքնասպանությունները եւ ինքնասպանության փորձերը աճել են 93-ով:
Այս ամեն ինչի մասին բյուջեի կատարողականում ոչինչ չկա, փոխարենը մենք իմանում ենք, որ կառավարությունը հաշվետու ժամանակաշրջանում ընդունել է հայեցակարգեր, ռազմավարություններ, պլատֆորմներ եւ որ ամենազավեշտականն է. երկու շաբաթ առաջ պատգամավոր Ա. Արզումանյանի հարցին ի պատասխան իմացանք, որ կառավարությանն առընթեր խորհուրդները չեն գործում, բայց փոխարենը հաշվետու ժամանակաշրջանում կառավարությունում վարչապետին կից ձեւավորվել են խորհուրդներ եւ ամենազավեշտականը գիտե՞ք որն է, որ այդ խորհուրդներից մեկը կոչվում է ոսկեգործության, ժամագործության եւ ադամանդագործության աջակցության ոլորտային խորհուրդ:
Սա զավեշտական է՝ արդեն իսկ հայտնի օֆշորային սկանդալի ֆոնին, որովհետեւ այդ սկանդալը ծագել էր հենց ադամանդագործությունը զարգացնելու մի էսպիսի դարակազմիկ ծրագրի կապակցությամբ, երբ Տիգրան Սարգսյանը, կառավարության ներկայացուցիչները հայ գործարարներին էին ներկայացրել իբր ադամանդագործության ոլորտում մեծ հնարավորություն ունեցող մի մարդու՝ Աշոտ Սուքիասյան անունով: Թե ինչով է նա հայտնի, ոչ ոք չգիտի: Թերեւս կառավարության անդամները տպավորվել են այն փաստով, որ այս անձնավորությունը թանկարժեք «Բենթլի» էր նվիրել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Արքեպիսկոպոսն, իմիջիայլոց, այս դեպքերի առանցքային դեմքերից է:
Կարո՞ղ եք բացատրել՝ ինչ գործ ունի Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական տեղապահ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ ադամանդագործությունը զարգացնելու հետ կապված կառավարական խորհրդակցությունների եւ ծրագրերի հետ:
Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ հենց Տիգրան Սարգսյանի, Կճոյանի եւ Սուքիասյանի բացած ընկերությանը պատկանող հաշվի վրա է նստել 10 մլն դոլար՝ «Ամերիա» բանկից, որն ի դեպ կապ ունի Դիլիջանի միջազգային դպրոցին արտոնություններ տալու օրենքի հետ: Բայց սրան ես կանդրադառնամ իր ժամանակին: Իսկ վերը նշված 10 միլիոն դոլարը փոշիացվել է:
Երբ (ֆինանսների նախարար) Դավիթ Սարգսյանին այս կապակցությամբ հարց տվեցի, նա այնպիսի պատասխան տվեց, որ անկեղծ ասած՝ սրտներիցս քար ընկավ, շունչ քաշեցինք, որովհետեւ պատասխանը շատ համոզիչ էր։ Դավիթ Սարգսյանն ասաց՝ դրանք հերյուրանք են:
Հավատում ենք, իհարկե հավատում ենք, որովհետեւ եթե հերյուրանք չլինեին, կառավարության անդամները՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, կասեին՝ այո, ճիշտ է, մենք 10 մլն դոլար քցել ենք հայաստանյան գործարարին, գործարարներին: Նման պրակտիկա արդեն ունենք:
Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանն էլ ասաց, որ գազի գնի թանկացումները հերյուրանքներ են: Երկու ամիս հետո բոլորս համոզվեցինք, որ հերյուրանք են, չկա նման բան:
Հանրությունն ահազանգում էր, որ այդ մարդը, ում պահում եք Սյունիքի մարզպետի կարգավիճակում, դոշից մեդալներ եք կախում, այդ մարդը չարիք է: Ասում էին՝ հերյուրանք է: Հիմա համոզվեցի՛նք, որ հերյուրանք է:
Ասում էինք, որ Ներսես Նազարյանը գեներալի պագոնների տակ բիզնես է անում: Ասում էին՝ հերյուրանք է: Համոզվեցինք, հերյուրանք է։ Էսօր մամուլում, ի դեպ, լուր կա, թե ինչպես են Ներսես Նազարյանի որդուն դիմավորում օդանավակայանում: Հերթական հերյուրանքն է, կարդացեք՝ ծանոթացեք:
Ասում էինք՝ ՊԵԿ-ը դրա ղեկավար Գագիկ Խաչատրյանի համար բիզնեսի տանիք է, ասում էին հերյուրանք է: Պարզվեց, որ իրոք հերյուրանք է: Պարզվեց՝ Խաչատրյանը բիզնես չունի, ոչ մի բիզնես: Բոլոր բիզնեսները պատկանում են նրա որդիներին, եղբորը, եղբոր որդուն… Բոլոր նրանք, ընդ որում, միլիոնատերեր են. բոլորը արդար ձեւով դարձել են միլիոնատեր:
Տիկնայք եւ պարոնայք, ես դեմ եմ քվեարկելու բյուջեի կատարողականին, որովհետեւ ի դժբախտություն ոմանց, կարողանում եմ տարբերակել հերյուրանքը իրականությունից:
Շնորհակալություն
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանի և 6 մարզերի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել, չեմ մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին․ ՀՀ վարչապետ
Վարազդատ Լալայանը՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող
Նախկին նախագահները դեմ առ դեմ կանգնելու քաջություն չունեն, կասկածում են իրենց ճշմարտացիության մեջ. Աբրահամյան
Մալխասի արվեստը երևանցիներն են, կատարումներում կան քաղաքի փողոցներն ու մարդկանց ձայները. Տիգրան Ավինյան
Աղբատար մեքենայի զույգ անվադողերը անվահեծով պոկվել, հարվածել են «Տոյոտա քեմրի»-ին․ կա վիրավոր
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. հաստատվել է 2025-ի բյուջեն
Հրացաններ, ատրճանակներ և ռազմամթերք. քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել. տեսանյութ
Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Արգելվել է «Բիոտոն» ՍՊԸ-ի էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը. ինչ ռիսկեր են հայտնաբերվել
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը. նախարար
Մալխասի 80-ամյակն է, բայց այսօր չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, չեմ շնորհավորի. Աննա Հակոբյանն ասել է՝ ինչու
Քոչարյանի բանակցած մյուս «փառահեղ» փաթեթը՝ ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ՝ Մեղրիի հաշվին. Ալեքսանյան
Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք, ցտեսություն. Փաշինյան
Մյունխենի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ, տարհանվել է 60 մարդ
Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարները
Մեր սիրելի նախկին քաղաքապետը բացի պարզ մանիպուլյացիաներից, բացահայտ ստում է. Արսեն Թորոսյանը՝ Մարությանին
Բախվել են մոպեդն ու «Mini Cooper»-ը. մոպեդավարը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Արգավանդի կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանրի արտադրությունը կասեցվել է. խմբաքանակը ետ է կանչվել
Բարսելոնայում ՀՀ-ն պատվավոր հյուպատոս ունի. բացվել է գրասենյակը
Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից ֆինանսական միջոցներ կտրամադրվեն. ինչ նպատակի կուղղվի գումարը
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
Մի հրաշք հյուր ունեի. «Անպտղության հաղթահարման» ծրագրով 486 երեխա է ծնվել, 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում
Գյումրու պատմական փողոցների վերակառուցման աշխատանքների թերություների շտկման համար աշխատանքային խումբ կձևավորվի
Թուրքիան ուշադրությամբ հետևում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումներին. Էրդողան
Տրամաբանությունը հուշում է՝ Փաշինյանի թեզը ճշմարիտ է, հակառակն ապացուցելու համար փաստ չունեն. Խանդանյան
Ճիշտ ե՞մ հասկանում, որ 3 նախագահները հրաժարվում են հրապարակային բանավեճից. վարչապետը դիմել է ժողովրդին
Բանավեճին գալով` ստիպված էին լինելու միաժամանակ հերքել Փաշինյանի պնդումը, բայց նաև հաստատել. Ռուբինյան
Սևանա լճում և ափամերձ տարածքներում ուժեղացված ծառայություն է իրականացվել. 83 կգ սիգ է առգրավվել. տեսանյութ
Ձեր փոշոտ անցյալը չեք կարող թաքցնել, 2025-ի բյուջեն Երևան քաղաքի, երևանցիների մասին է. Ավինյանն ամփոփեց նիստը
Հայտնի են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները. արդյունքներն ամփոփվել են
Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը. տեսանյութ
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. հազարից ավել այցելու է տարհանվել
Գառնի գյուղի ճանապարհին մեքենաներ են բախվել․ զոհեր կան
Ադրբեջանի անձնագիր՝ ԼՂ քաղաքացիներին. ինչպես է բանակցել Քոչարյանը. Ալեքսանյանը լուսանկար է հրապարակել
10-15 միլիոն դիտումով ավելացել է իմ համեստ անձի հանդեպ հետաքրքրությունը. Աննա Հակոբյանն ասել է՝ ինչի շնորհիվ
ԲԴԽ նախագահն ու ՌԴ դեսպանը խոսել են 2 երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարների մասին
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա ծառայություններ կմատուցի Լաթաքիայում և Քեսաբում. ժամանակացույց
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 24-ին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT