Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմում մեծ սկանդալ է հասունանում

17/02/2014 schedule11:12

«Ոչ ոք այլեւս չի գնում թեմի առաջնորդի քարոզներին: Եթե դուք տեսնեք, թե ինչ է կատարվում հայկական եկեղեցում, դուք ուղղակի կլացեք: Նախ, այնտեղ ահավոր սակագներ են` պսակադրությունները` 300 հազար լարի, մկրտությունը` 100 հազար լարի: Մարդիկ գնում են վրացական եկեղեցիներ: Փաստեր կան, որ հայերի պսակադրությունները վրացական եկեղեցիներում են անում»,- մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի նախագահին, ինչպես նաեւ Վրաստանի օմբուդսմենին կից ազգային եւ կրոնական փոքրամասնությունների խորհրդի անդամ Գեորգի Էլիբեգովը:

Բայց սա թերեւս ամենամեղմ մեղադրանքն է, որ Էլիբեգովը մեր զրույցում ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Նա հայտնեց, որ արդեն մի քանի տարի է, թեմի առաջնորդից պահանջում են հայրապետական խորհուրդ ձեւավորել, ինչից վերջինս կտրականապես հրաժարվում է` հայտարարելով, թե միայն Աստված իրավունք ունի վերահսկել եկեղեցին, այլեւս ոչ ոք: «Մենք չգիտենք, թե ուր են գնում հայկական եկեղեցուն տրված գումարները»,- ասում էր Էլիբեգովը:

Ըստ նրա, եկեղեցուն հատկացված գումարները ոչ նպատակային ծախսելու կասկածներն առաջացել են, երբ Բիձինա Իվանիշվիլին 100 հազար լարի (մոտ 60 հազար դոլարից ավելի) է փոխանցել հայրապետական հաշվի վրա: «Երբ մենք Վազգեն Միրզախանյանից պահանջեցինք բացատրել, թե ուր են գնացել այդ գումարները, քանի որ ոչ ոք չէր տեսել, թե ուր են դրանք գնացել, մեզ ասացին, թե գումարը ծախսվել է սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցման վրա:

Մենք գտանք եկեղեցու հովանավորին, պարզվեց Ռուբեն Վարդանյանն է: Եկեղեցու վերականգնման ծախսերն ամբողջությամբ արվել են Ռուբեն Վարդանյանի ֆոնդով»,- պատմում էր Էլիբեգովը: Նա հայտնեց, որ եկեղեցուց պահանջել են փաստաթուղթ տրամադրել, թե ուր են գնացել այդ փողերը, բայց այդպես էլ պատասխան չեն ստացել: «Մեզ մոտ արդեն կասկածներ առաջացան, որ տրամադրվող գումարները շռայլվում են: Դրանից հետո եկեղեցու բակում պարզ չէ, թե որտեղից, երեք ջիփեր հայտնվեցին: Դուք լրագրող եք, հիմա ինձ բացատրեք նաեւ, թե ինչու եկեղեցին պետք է 11 ոչ կառավարական կազմակերպություն ունենա, որոնք փակ են գործում: Ամեն տարի 300 հազար դոլար է հատկացվում տարբեր միջոցառումների համար, բայց բացարձակապես ոչինչ չի արվում»,- Թբիլիսիից խիստ վրդովված տոնով ասում էր Գեորգի Էլիբեգովը:

Ու քանի որ Վրաստանի պետական բյուջեից հայկական եկեղեցուն (տեղի մյուս եկեղեցիներին եւս) տարեկան 1.3-1.5 միլիոն լարի է հատկացվում, Էլիբեգովը հայ համայնքի մի քանի ազդեցիկ անձանց հետ պահանջել է հանձնաժողով ստեղծել, որը կհետեւի, թե ուր են գնալու այդ գումարները: «Մի քանի հեղինակավոր մարդիկ հավաքվեցին եւ պահանջեցին հանձնաժողով ստեղծել, որպեսզի նա (թեմի առաջնորդը-հեղ.) չկարողանա շռայլել այդ գումարները: Ես հանդիպում ունեցա Վրաստանի նախագահի հետ, բացատրեցի, թե ինչու ենք մենք հասարակական հանձնաժողով ցանկանում: Մեր պահանջով արդեն ստեղծվում է պետական հանձնաժողով, որն առանձին կառույց է եւ զբաղվելու է այդ հարցերով: Թե ով կլինի այդ հանձնաժողովի կազմում, մենք կքննարկենք վարչապետի եւ մյուսների հետ: Այժմ հայկական սփյուռքի ներկայացուցիչներով պետք է հանդիպենք Վրաստանի ինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլիի հետ, նաեւ խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլին եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ենք նամակով դիմել»,- ասում էր Գեորգի Էլիբեգովը: Նա ակնարկեց նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կասկածելի վարքի մասին: «Գիտենք, որ ինչ-որ թեթեւաբարո աղջիկների հետ կապ ունի. բազմաթիվ մարդիկ կվկայեն, որ Վազգեն սրբազանը թեթեւաբարո կանանց հետ ռեստորանային արշավներ է կազմակերպում: Տեսել են ու կարող են դա ապացուցել»,- հայտարարեց Էլիբեգովը, որ թեմի առաջնորդի գործունեության մասին զանազան դրվագներ ներկայացնելիս պարբերաբար վրդովմունքի պոռթկումներ էր ունենում:

Մեր հարցին` արդյո՞ք այս ամենի մասին տեղյակ են պահել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Գեորգի Էլիբեգովն ասաց. «Ես կարծում եմ, կաթողիկոսն ամեն ինչ գիտի: Մենք նամակով կդիմենք կաթողիկոսին: Մենք հասնելու ենք նրան, որ իրեն հետ կանչեն: Ամեն ինչ իր չափն ունի: Սա կարող է շատ վատ ավարտ ունենալ»:

Երբ Մայր աթոռից փորձեցինք ճշտել, թե տեղյա՞կ են, որ նման խնդիրներ կան վիրահայոց թեմում եւ ինչպես են վերաբերվում թեմի առաջնորդին ներկայացված մեղադրանքներին ու ինչ միջոցներ են ձեռնարկվելու, տեղեկատվական համակարգից տեր Հուսիկ աբեղա Սմբատյանը պատասխանեց. «Մայր աթոռն արդեն հարցում է արել վիրահայոց թեմի առաջնորդին եւ համապատասխան տեղեկագիրը ստանալուց հետո տեղեկություններ կփոխանցի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1398 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել

Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի

Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում

Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը

Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում

Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ

ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել

Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը

Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում սաստիկ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն

Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա

«Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել

Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավար

ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Պետերբուրգի միջազգային ֆորումին

Պետք է առանձնացնել կետերը, որտեղ կլինեն մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնեն մեքենաները, շարժվեն տրանսպորտով

Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը

Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Երևանի քաղաքապետ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Կիևյան կամրջի վրա ահռելի գործ է արվում, բայց եթե հանկարծ ասֆալտի մասով հարց եղավ, գումար չենք տալու. Ավինյան

Ամբողջական արգելք է սահմանվել ՌԴ-ից բենզինի և կերոսինի արտահանման վրա. Պուտին

Երևան-Երասխ ճանապարհին հրդեհված մեքենայից դուրս է բերվել ևս մեկ մոխրացած մարմին. ընդհանուր թվով կա 4 զոհ

Փամբակ գետում հայտնաբերվել է օրերս մեքենայով ջուրն ընկած ու ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մոլդովա, Ուկրաինա, Հունգարիա, Հայաստան. այս երկրները ռուսական քարոզչական արշավի լուրջ թիրախ են դարձել. Ցահքնա

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Վիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգի

Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած դի

Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ