Երևան
12 °C
1930 թվականին կայացած ֆուտբոլի Աշխարհի առաջնության ֆինանսական եկամտաբերությունը խթան հանդիսացավ այս մրցաշարի համար. արդեն Աշխարհի 2-րդ առաջնության կազմակերպման համար պայքարում էին 2 երկրներ՝ Շվեդիան ու Իտալիան, իսկ մասնակցելու ցանկություն էին հայտնել 32 երկրներ:
Աշխարհի գործող չեմպիոն Ուրուգվայը չէր մոռացել եվրոպական երկրների կողմից իր մոտ անցկացրած մրցաշարի բոյկոտը ու իր հերթին բոյկոտեց Աշխարհի 2-րդ առաջնությունը. սա պատմության մեջ միակ դեպքն է, երբ Աշխարհի գործող չեմպիոնը չի մասնակցել հաջորդ առաջնությանը: ՖԻՖԱ-ի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Աշխարհի առաջնությունները շարունակում էին բոյկոտել նաեւ Անգլիան, Շոտլանդիան, Ուելսն ու Հյուսիսային Իռլանդիան: Բայց մեծ թվով այլ երկրներ ցանկություն հայտնեցին մասնակցել մրցաշարին, ու պատմության մեջ առաջին անգամ անցկացվեցին որակավորման հանդիպումներ:
Մրցաշարի կազմակերպիչ երկրի ընտրությունը կայացավ 1932 թվականին. առաջին անգամ պատմության մեջ երկրի ղեկավարները խառնվեցին սպորտի ներքին կյանքին: Իտալիայում իշխանությունը իր ձեռքը վերցրած Բենիտո Մուսոլինին շատ էր ցանկանում սպորտը օգտագործել իր ազգի հզորությունը, իր նացիստական գաղափարների առավելությունը ցույց տալու, պրոպագանդելու համար, ու ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը շատ հարմար առիթ էր: Դուչեին՝ Մուսոլինիին, ի վերջո հաջողվեց իրավունք ստանալ կազմակերպելու Աշխարհի 1934 թվականի առաջնությունը (ի միջի այլոց, Մուսոլինիի «սպորտային քաղաքականությանը» հետեւեց նաեւ արդեն Գերմանիայում իշխանության հասած Ադոլֆ Հիտլերը. 1936 թվականի Օլիմպիական խաղերը դարձան ֆաշիստական Գերմանիայի գաղափարական պայքարի առանցքներից մեկը, հիտլերյան Գերմանիայի իշխանությունների կողմից մեծամտության ու համաշխարհային փառքի ցուցադրման միջոց: Ներկայումս այս նույն քաղաքականությունն է դրսեւորում նաեւ Ռուսաստանը. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերն ու ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականների առաջնությունները Ռուսաստանում անցկացնելը ավելի շատ ռուսական իշխանությունների համար են, քան սպորտի: Քանի որ Իտալիան 1-ին անգամ էր մասնակցելու Աշխարհի առաջնությանը, ապա նա նույնպես ստիպված եղավ մասնակցել որակավորման մրցաշարին՝ սա էլ միակ դեպքն է համաշխարհային ֆուտբոլում, երբ կազմակերպիչ երկիրը մասնակցում է որակավորման մրցաշարին:
12 եվրոպական երկրներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ն, Բրազիլիան, Արգենտինան ու Եգիպտոսը, ի վերջո, իրավունք ստացան մասնակցելու 1934 թվականի Աշխարհի 2-րդ առաջնությանը: 16 թիմեր բաժանվեցին զույգերի. մրցաշարն անցկացվեց Օլիմպիական մրցակարգով՝ պարտվողը դուրս էր թռնում: Մայիսի 27- ին Իտալիայի 8 քաղաքներում նույն ժամին կայացան 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները, իսկ հունիսի 10-ին Հռոմի «Ազգային» ստադիոնում, 45 հազար հանդիսականների ներկայությամբ Իտալիայի հավաքականը, տրիբունայի թագավորական օթյակից հանդիպմանը հետեւող Դուչեի ներկայությամբ, հաղթանակ տոնեց Չեխոսլովակիայի նկատմամբ ու նվաճեց չեմպիոնի կոչումը: Մինչ այժմ էլ չեն լռում խոսակցությունները, որ Իտալիայի հանդիպումները սպասարկող բոլոր մրցավարները կողմնակալ են եղել:
Պնդումներ կան, թե եզրափակիչի մրցավարին խաղից առաջ անձամբ հյուրընկալել է Մուսոլինին: Փաստ է նաեւ, որ Աշխարհի առաջնության ընթացքում Իտալիայի հանդիպումները սպասարկած բոլոր մրցավարները հետագայում որակազրկվել են իրենց երկրներում: Ինչեւէ. սա դեռ չի նշանակում, թե Իտալիայի հավաքականը արժանի չէր չեմպիոնի կոչմանը: Փայլուն ֆուտբոլիստներ ուներ այդ տարիներին Իտալիան, իսկ հավաքականը ղեկավարում էր նախկին լրագրող Վիտորիո Պոցցոն, ով առաջինը ֆուտբոլի մեջ մտցրեց «մրցակցի խաղերի վերլուծություն», «տակտիկական փոփոխություն» հասկացությունները: Պոցցոյի գլխավորությամբ Իտալիան հետագայում էլ մեծ հաջողությունների հասավ. 1936 թվականի Օլիմպիական խաղերում նվաճեց հաղթողի կոչումը, իսկ 1938 թվականի Աշխարհի առաջնությունում պահպանեց չեմպիոնի կոչումը: Պոցցոն առայժմ միակ մարզիչն է, որը 2 անգամ նվաճել է Աշխարհի չեմպիոնի կոչումը, Իտալիան առայժմ միակ թիմն է, որը կարողացել է պահպանել չեմպիոնական տիտղոսը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացի մասնակցել է քվեարկությանը
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ․ ինչ հարցեր են քննարկվել
Ձեր վարչապետության նոր շրջանում մեր երկրների հարաբերությունների դինամիկ ընթացքը ավելի կզարգանա․ Փեզեշքիան
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության․ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի հետ
Խոստանում էր, որ ամսի 7-ից հետո տղան հետ կգա, անհամբեր սպասում ենք Ծառուկյանի որդուն․ Չախոյան
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման արտահերթ գրանցում կիրականացնի
Գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է բետոնե քարին, կողաշրջվել և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է
Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասերում ավելացան 650-ով․ Ալեքսանյան
Հունաստանը հույս ունի ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը․ Միցոտակիսը՝ Փաշինյանին
Ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալու շարունակել Կառավարության քաղաքականությունը․ Միրզոյան
Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ․ հայտնի է՝ երբ
Շնորհակալությամբ հիշենք բոլորին, ովքեր մեզ՝ կանանցս, ընտրելու և այդ ընտրությունը պաշտպանելու իրավունք են տվել
Մոսկվան կպատժի Քոչարյանին ու Կարապետյանին. Պուտինը հանուն հաճույքի չէր ուզում, որ պրոռուսական ուժերը հետ գան
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը ընտրել է ժողովրդավարությունը, խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին «բացատրել է»` ինչպես լուսաբանել ՀՀ ընտրությունների արդյունքները. MEDUZA
Լոռիում գրանցվեց ջախջախում, բայց եռագլուխների ողնաշարի․ Արեն Մկրտչյան․ տեսանյութ
Թուրքիան աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին. Ֆիդան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է կիրառվել ՌԴ-ից քվեարկության եկած Հովհաննես Սահակյանի նկատմամբ
Սերժ Սարգսյանը հրահանգել է կոչ անել չվերցնել մանդատները․ հետաքրքիր է՝ Ծառուկյանն իրեն ինչպես կդրսևորի
Տաշիրում խմած քաղաքացին ընտրատեղամասում խուլիգանություն է կատարել, միջամտել պաշտոնատար անձի գործունեությանը
Ավստրիան ՀՀ-ի կողքին է խաղաղության, տարածաշրջանային կայունության, ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների ճանապարհին
Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին. Պեդրո Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին
Կալուգացիք արդյունքները լավ չեն ընկալում, քանի որ ձայնագրությունները ուշադիր չեն լսել․ Ալեքսանյան
ՀՀ քաղաքացիներն իրենց մասնակցությամբ վերահաստատեցին՝ ժողովրդավարությունը մեր պետության անշրջելի ընտրությունն է
«Ուժեղ Հայաստան»-ի համակիր Սարատովկայի ղեկավար Գառնիկ Մարդոյանին պատկանող ապօրինի ռազմամթերքը հայտնաբերվել է
Ընտրությունների արդյունքները վկայում են Հայաստանի խաղաղ, ժողովրդավարական ապագայի մասին․ Ֆինլանդիայի ԱԳ նախարար
ՌԴ-ն սպասում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներին
Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ես անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը Հայաստանի հետ. Շվեդիայի վարչապետ
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
Հայաստանն ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Տուսկը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Չկա գեթ մեկ քվե կեղծված լինելու արժանահավատ ահազանգ, բոլոր տեղերում իրենց վստահված անձինք են եղել. Իոաննիսյան
Նոր Արեշում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Առաջիկա օրերին գործարարներն ու հանրությունը կոնկրետ կլսեն. Միրզոյանը՝ դեպի ԵՄ երկրներ արտահանումների մասին
Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ափսոսանք հայտնել
Կարապետ Պողոսյանը կալանավորվել է
Սրտանց շնորհավորում եմ ՀՀ ընտրությունների հաղթանակի առթիվ՝ ի հեճուկս զանգվածային արտաքին միջամտության. Սանդու
Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը. Ստեֆանչուկը՝ Սիմոնյանին
Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նոր տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար. Մեցոլա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT