Երևան
12 °C
Արարատ քաղաքի բնակիչ Ջանիկ Ադամյանը երկու ամիս եւ 7 օր անց է կացրել Նուբարաշենի մեկուսարանում՝ հայրենի քաղաքի պատերին թռուցիկ փակցնելու համար:
Ջանիկ Ադամյանին առաջադրված է մեղադրանք՝ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 3-րդ մասով՝ «Զրպարտություն (ուրիշին նշավակող ակնհայտ սուտ հերյուրանքներ տարածելը), որը զուգորդված է պետական կամ այլ ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրելու հետ», իսկ նշյալ հոդվածը նախատեսում է պատիժ՝ երկուսից մինչեւ հինգ տարի ազատազրկմամբ:
Դատի օրը դեռեւս նշանակված չէ: Ջանիկ Ադամյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է, նա արդեն տանն է եւ համաձայնեց պատասխանել մեր թերթի հարցերին:
- Պարոն Ադամյան, ինչո՞ւ որոշեցիք պատերին թռուցիկներ փակցնել:
- Ես չէի ուզում իմանան, որ գրողը ես եմ: Իմ նպատակն ընդամենը ժողովրդին արթնացնելն էր: Թռուցիկը, ի դեպ, պայքարի միակ ձեւը չէ: Ես Արարատում տեղի ունեցած միտինգների ժամանակ էլ միշտ նույն բանն ասել եմ. օրինակ, 2002-ի հոկտեմբերի 25-ի միտինգի ժամանակ ավելի սուր բաներ եմ ասել, անաղուհաց քրդի շան անունն էլ տվել եմ: Անցած տարի էլ միտինգ եղավ, էլի ամեն ինչ ասել եմ: Իսկ տանս կատարված խուզարկության ժամանակ այդ բոլոր տեքստերը վերցրեցին-տարան. տարել են նաեւ Վազգեն Սարգսյանին նվիրված բոլոր բանաստեղծություններս:
- Բանաստեղծությունը մուտքագրող կնոջից բացի է՞լ ով գիտեր, որ այն դուք եք գրել:
- Ոչ ոք, նույնիսկ կինս չգիտեր: Հունիսի 13-ին, կեսգիշերից անց, հեծանիվով դուրս եմ եկել, որ ինձ մարդ չտեսնի, մի թռուցիկ փակցրել եմ մշակույթի տան պատին, մեկը՝ տրիկոտաժի տան պատին, չորսը՝ ստադիոնի պատերին, իսկ մնացած թռուցիկները՝ մեր հարեւան շենքերի պատերին: Առավոտյան հարեւաններով մեր տանը սուրճ էինք խմում, երբ հարեւանուհիներիցս մեկը մի թռուցիկ պոկած բերեց, բոլորը կարդացին ու ասում էին, որ ամեն ինչ էլ շատ ճիշտ է գրված: Ես, իհարկե, միամիտ ձեւացա, թե իբր, ոչնչից տեղյակ չեմ: Ավելի ուշ՝ գործով դուրս էի եկել ու երբ վերադարձա, կինս ասաց, որ «Վիլիսով» ինչ-որ մարդիկ են եկել ու ինձ հարցրել: Նրանք հետո նորից եկան ու հարցրեցին, «գիշերը էդ ի՞նչ հայրենասիրական գործեր ես արել»: Սկզբում հրաժարվում էի, բայց իրենք արդեն հաստատ գիտեին ու ասացին, որ կկանչեն ԱԺՄ-ի, Հայ Դատի բոլոր մարդկանց եւ կհարցաքննեն: Այդ մարդիկ որեւէ կապ չունեին, ես 49 տարեկան մարդ եմ եւ երբեք ոչ մեկին վատություն արած չկամ, բայց ստացվեց, որ կնոջ «քաշեցի». խեղճ Ջեմմային բռնեցին-տարան:
- Իսկ ո՞վ էր ասել, որ բանաստեղծությունը մեքենագրել է Ջեմման:
- Այստեղ բոլորն էլ գիտեն, որ եթե Արարատում որեւէ միտինգ է տեղի ունենում, ապա բոլոր տեքստերը Ջեմման է մեքենագրում: Բայց ես այնքան ժամանակ հացադուլ հայտարարեցի՝ մինչեւ Ջեմմային բաց թողեցին:
- Ինչքա՞ն ժամանակ մնացիք մեկուսարանում:
- Ուղիղ երկու ամիս եւ յոթ օր: Ի դեպ, ինձ ասում էին, թե բանաստեղծությանդ մեջ գրել ես, որ շատերը «Ջիփեր» ունեն, դա նաեւ Արամ Սարգսյանի՞ն է վերաբերում: Հիմա ես ուզում եմ կրկնել, որ իմ խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր ժամանակին Վազգենի ձեռքն էին համբուրում, հիմա համբուրում են Քոչարյանի ոտքը: Իմ խոսքը վերաբերում է նրանց, ովքեր ծախվեցին: Հիմա երեւի կփորձեն ինձ քրդերի հետ էլ թշնամացնել, թե, իբր, ես հայ-քրդական պատերազմ եմ հրահրում: Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է: Բայց իմ նպատակը մեկն է եղել՝ թասիբի գցել մարդկանց, որ այդքան չվախենան իրենց հարստությունը կորցնելուց, որ մի քիչ «դուխ» ունենան: Թե չէ՝ այս ի՞նչ է կատարվում. Վաղարշակ Հարությունյանի նման մարդուն ի՞նչ արեցին. հերթով բոլոր ազնիվ մարդկանց «վարի» կտան: Ինչ անենք՝ ոչխարի պես հնազանդվե՞նք:
- Այդուհանդերձ, չե՞ք կարծում, որ անպատասխանատու է, առանց փաստերի, երկրի բարձրաստիճան ղեկավարությանը նման մեղադրանք ներկայացնելը:
- Եթե մինչեւ վերջերս կասկածում էի, ապա հիմա գրեթե համոզված եմ: Եթե ես ճիշտ չէի, ինչի՞ են այդքան խառնվել մի ինչ-որ թռուցիկից: Որովհետեւ ցավոտ տեղին եմ խփել՝ ուղիղ թիրախին: Մուշեղ Սաղաթելյանին բռնեցին կասկածների համար, ինձ նույն բանի համար բռնեցին, վաղը մեկ ուրիշին կբռնեն. հո բոլորին չե՞ն բռնելու: Հիմա ոչ թե 2002, այլ 37 թիվն է, իսկ անաղուհաց քրդի շունն էլ Ստալինն է:
- Չե՞ք զղջում ձեր արարքի համար:
- Բացարձակապես: Պարզապես, որպես տղամարդ, վատ եմ զգում, որ իմ պատճառով, թեկուզ 4 օր, բայց կին է ձերբակալվել: Ճիշտ է, ես Պուշկինը չեմ, բայց արժե հիշել, որ Պուշկինը ցարին սպառնում էր. «Ես քո որդոց եւ քո մահը պիտի տեսնեմ անպատճառ»: Իհարկե, դրա համար ցարը նրան չձերբակալեց, որովհետեւ այդ ցարը լեգիտիմ էր: Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը: Հիմա ի՞նչ կարեւոր է՝ ես Չարենցի՞ տաղանդով եմ ասել ու ինձ բռնել են, թե՞ մի սովորական մարդու, որը սիրում է իր երկիրը եւ իր ազգին, հերոսին հակահերոսից տարբերում է:
- Պարոն Ադամյան, ձեր դատը դեռ առջեւում է. չե՞ք վախենում, որ կդատապարտվեք ազատազրկման:
- Ինձ ասում են, թե ես զրպարտել եմ: Եթե դա այդպես է, ապա թող դատարանը դա ապացուցի, թող ինձ համոզեն, որ ես սխալվել եմ: Թող երկրի նախագահը գոնե մեկ անգամ վեր կենար եւ ասեր՝ «այդ ի՞նչ ստոր բաների մեջ եք ինձ մեղադրում»: Ես կարծում եմ, որ ազնիվ մարդիկ ինձ մենակ չեն թողնի: Իհարկե, եթե ուզենան՝ կնստացնեն: Վազգեն Սարգսյանն իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի: Իմ ունեցածն այս մի ազատությունն է, թող այն էլ զոհաբերվի հանուն Վազգենի:
Նաիրա Զոհրաբյան
Ջանիկ ադամյանի բանաստեղծությունը
Վազգենի կամքով Ռոբերտը նախագահ դարձավ
Այդ օրվանից մեր սրած բիզը մեր ....-ը մտավ,
Շատերը Վազգենով հարստացան, բայց այսօր նրան մոռացան,
Նրանք էլ՝ Սերժի ու Ռոբերտի պես ուտող-ուրացողներ են:
Այսօր ձեր անունները չենք գրում՝ հետո կգրենք,
Բայց առանց գրելու էր պարզ է, թե դուք ովքեր եք:
Այսօր ունեք հիմնարկ, բար, շքեղ դաչա, տուն, Ջիփ,
Ոսկի, դոլար ունեք դուք շատ, միայն չունեք հարգանք-պատիվ,
Այդ ամենի համար դուք պարտական եք Վազգենին,
Բայց պաշտում եք այսօր դուք անաղուհաց Ռոբերտին:
Անաղուհաց քրդի շունը շուտ ուրացավ Վազգենին,
Հաստատ խառն է նրա մատը հոկտեմբերի 27-ի գործին:
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի օգոստոսի 24-ի համարում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2026 թվականի Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում. Փաշինյան
Հանրապետության հրապարակում ընթացող զորահանդեսը՝ լուսանկարներով
Հրետանային համազարկեր են հնչել՝ ի հիշատակ նահատակների
Զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրի, ինչպես նաև ՀՀ սպառազինություն և ռազմական տեխնիկա
Որոշ երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն նշված հատվածները
Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
Երևանի մետրոպոլիտենը հունիսի 1-ին բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է «Բարեկամություն» կայարան
Կանգնած ենք պատմական առաքելության առաջ, շարունակում ենք կառուցել պետություն, տեսանելի խաղաղություն. Սիմոնյան
Մայիսի 28-ը հիշեցնում է՝ պետականությունը պատմական ժառանգություն չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն․ նախագահ
Ականատեսն ենք Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը. Ռուբիոն՝ Թրամփին
Զորահանդեսին կհնչի թնդանոթի 3 կրակոց, տեղի կունենա ՀՀ ԶՈՒ ավիացիայի թռիչք․ ՊՆ
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման օրն է
Փաշինյանն իր երկիրը դարձնում է ուժեղ, բարգավաճ և շատ անվտանգ. Թրամփը աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետին
Լուրերը, թե ՌԴ-ն որոշել է ամբողջությամբ դադարեցնել ՀՀ-ից ծիրանի ներմուծումը, չեն համապատասխանում իրականությանը
Հունիսի 1-ին կենդանաբանական այգում մուտքը մինչև 16 տարեկանների համար անվճար կլինի
Մեծ վտանգ, որը պետք է կանխել ամեն գնով. սա ներքին քաղաքական պայքար չէ. մենք պարտավոր ենք ինքնապաշտպանվելու
Զելենսկին Թրամփին շտապ նամակ է ուղարկել՝ հայտնելով ՀՕՊ համակարգերի կրիտիկական պակասի մասին
ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը
Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ
Հրահանգ են ստացել հետընտրական զարգացումների համար հող նախապատրաստել. ՌԴ-ն տհաճ զգացողություններ ունի
Ամեն ինչ անելու եմ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չօգտագործի ԵԱՏՄ-ն Հայաստանի դեմ. ՀՀ վարչապետ
Հայաստանը չի լքելու ԵԱՏՄ-ն, հունիսի 7-ից հետո էլ որպես վարչապետ ես կլուծեմ բոլոր առկա հարցերը. Փաշինյան
ՊՆ բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդի. Կառավարությունը թվեր է հրապարակել
Պեսկովը նոր հայտարարություններ է արել՝ դրանով բացահայտելով ՀՀ ընդդիմության թիկունքում ռուսական ականջները
Զորահանդեսի նախաշեմին կանխատեսելի ապատեղեկատվության «հրավառությունը». դատական հայց եմ ներկայացնելու. Պապիկյան
ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը. այն կուսումնասիրեն և կարձագանքեն
Нор хинк харц Самвел Карапетянин. Սիմոնյանը հարցեր է ուղղել
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիսին նախաձեռնվել է 79 քրվարույթ. քանի անձ է մեղադրվում
Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի ինտենսիվ են դառնում ապատեղեկատվական արշավները. Բաղդասարյան
Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են
Կապահովվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը
Ուզում են կոնֆլիկտի և արյունահեղության էջը բացել. այդ ուժերը չպետք է ձայն ստանան. Փաշինյան
Փրկարարներն Հրազդանում օգնել են քաղաքացիներին շենքից դուրս գալ և ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել
Սպառնալիքներ Մոսկվայից. Զախարովան հայտարարել է՝ ՌԴ-ն կարող է խզել ՀՀ-ին գազ և նավթ մատակարարելու համաձայնագիրը
Երեխեքի ասածը մեզ համար օրենք ա. վարչապետն ու Սիմոնյանը փորձել են Արամուսի գազարը. տեսանյութ
Միլիոններ է ծախսում, իբր մանկապարտեզում Սաֆարովի երեխաներն են ընդունվելու. նման բան անողը առնվազն ծալապակաս է
Մարզպետների աշխատակազմերին գումար կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Ծառուկյանի ընտանիքին առնչվող որոշ գույքեր
Մշակվում են օրինապահ վարորդների խրախուսման ծրագրեր․ ՆԳ նախարար
Օնլայն վարկ AMIO Mobile հավելվածում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT