Երևան
12 °C
Երեւանում հանրային տրանսպորտի այն կանգառները, որոնք գտնվում են խոշոր խանութների կամ սպասարկման այլ օբյեկտների հարեւանությամբ, հետաքրքիր զուգադիպությամբ հերթով տեղափոխվում են:
Վերջին այդպիսի փոփոխությունը եղել է շուրջ մեկուկես ամիս առաջ` Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սեբաստիա փողոցում: «Մալաթիա» շուկայի մոտ գտնվող կանգառը, որը «Կոշիկի աշխարհ» խանութի եւ «Կարաս» սննդի կետի հարեւանությամբ էր, այլեւս գոյություն չունի: Արդյունքում` առեւտրի նշված կենտրոնները, որոնցից մեկը, տեղացիների համոզմամբ, կապվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, մյուսը` Սաշիկ Սարգսյանի անունների հետ (թեպետ նրանք, իհարկե, ընդհանրապես բիզնեսով չեն զբաղվում), ազատվել են մարդկանց եւ տրանսպորտային միջոցների կուտակումներից ու պոտենցիալ հաճախորդների համար դարձել են առավել նկատելի:
Իսկ նոր կանգառն այժմ գտնվում է մոտավորապես հարյուր մետր հեռավորության վրա: Ընդ որում, այդ տարածքում են դարձյալ պատգամավորի անվան հետ կապվող «Վեգա» տեխնիկայի խանութը եւ «Երեւան սիթի» սուպերմարկետը: Ու այնպես է ստացվել, որ նոր կանգառի տեղը բոլոր առումներով համար է մարդկանց բիզնեսներին: Այն խանութներից, որտեղից հաճախորդները մեծ մասամբ ծանր կամ ծավալով մեծ գնումներ են կատարում, հանրային տրանսպորտ նստելու համար ստիպված չեն երկար քայլել, իսկ առեւտրի մյուս կետերն էլ ազատվել են անցանկալի ստվերից:
Բայց ահա «Մալաթիա» շուկայից օգտվող քաղաքացիները, որոնց բեռները համեմատաբար շատ ավելի ծանր են լինում, այսուհետ ստիպված են բավական ճանապարհ կտրել` «նորանշանակ» կանգառ հասնելու համար: Եվ մեր հարցումները երեկ ցույց տվեցին, որ երեւանցիներից շատերը դժգոհ են այդ փոփոխությունից:
«Հարմար չի, «սետկաներով» շուկայից շալակած գալիս ենք, հարմա՞ր է: Չէ՛: Իսկ էնտեղ մոտիկ էր գոնե: Մի հատ նստարան գոյություն չունի` մարդիկ նստեն: Ասենք` ես տարիքով կին եմ, հիմա ի վիճակի չեմ կանգնել: Նստարան էնտեղ էլ չկար, բայց հենվում էի գոնե մի տեղ, անձրեւ էր գալիս՝ մտնում էինք խանութ: Կանգառը պետք է շուկայի մոտ լինի, ո՞վ է տեսել սենց բան: Էստեղ հատկապես շուկայի մարդկանց հարմար չէ: Կարող է հենց հիմա ինձ կարտոշկա է պետք, մի կես մեշոկ կարտոշկա եմ առել, կարա՞մ շալակեմ, բերեմ: Փողի թալակ է: Ամեն տեղ պետությունը մարդկանց քամում է, էդքան բան կարող եմ ասել, որ տաքսիներն աշխատեն, մարդիկ տրանսպորտի փող տան, տեղաշարժվեն»,- ասաց տիկին Քնարիկը եւ հաստատելով, որ կանգառի տեղափոխության նպատակը տաքսու վարորդներին հարստացնելն է, շտապեց բարձրանալ մոտեցած ավտոբուսը:
«Անհարմար է շատ: Մեծ տարիքով մարդ եմ, մի հինգ հարյուր մետր է, երկու հարյուր մետր է, հարյուր մետր է, բեռս ձեռքով պիտի վերցնեմ, գամ էստեղ, իսկ էն ժամանակ դուրս էինք գալիս շուկայից, կանգառը մոտիկ էր, ուզում էինք, որ շատ առեւտուր արած լինենք, կարողանում էինք տանել, բայց հիմա ինչո՞վ կարող ես տանել: Պիտի էսքան տեղը ձեռքով բերեմ. ես` հիվանդ մարդ, առողջությունս լավ չի, ստիպված քիչ եմ առնում, հարմար չի»,- իր դժգոհությունը հայտնեց 84-ամյա Վիլիկ պապը, որը երկրորդ խմբի հաշմանդամություն ունի: Նա նաեւ նկատեց, որ այս փոփոխության հեղինակներն ամեն ինչի մասին մտածել են, բացի ժողովրդի հարմարության: «Ես կուզենայի ասել, որ ժողովրդի մասին մտածող չկա: Կանգառն ինչո՞ւ են բերել էստեղ. երեւի էն խանութներին խանգարում էր, դիմացը փակում էր: Չգիտեմ, ես պարզաբանել չեմ կարող: Ուրեմն մեկի խանգարել է, որ ասել են` մարշներդ նվագեք, էստեղ դուք գործ չունեք: Վաղը մյուս օրն էլ կքանդեն, մի հատ մեծ շենք կսարքեն տեղը»,- կարծիք հայտնեց պապը:
Իսկ բավական ժամանակ առաջ էլ մի քանի մետր տեղաշարժվել էին Արաբկիր վարչական շրջանի Կիեւյան եւ Կասյան փողոցների կանգառատեղիները: Դրանցից մեկը գտնվում էր «Ռոբերտո», մյուսը` «Իդեալ» խանութների մոտ: Ու դարձյալ տպավորություն է, որ տնտեսվարողներն այստեղ շահագրգռվածություն են ունեցել:
Երեւանի քաղաքապետարանից գրավոր հարցմամբ փորձեցինք պարզել, թե ինչու է տեղափոխվել Սեբաստիա փողոցի վերոնշյալ կանգառը: Հետաքրքրվեցինք նաեւ Կիեւյան եւ Կասյան փողոցների հիշատակված կանգառների մասին: Եվ ստացված պատասխանից դուրս եկավ, որ կանգառներից երկուսում տրանսպորտային միջոցները տարիներ շարունակ կայանել են ապօրինի: «Մայրաքաղաքի Սեբաստիա փողոցում՝ «Կարաս» սննդի կետի դիմաց (Րաֆֆի եւ Վանթյան փողոցների միջնահատված) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառ երբեւիցե չի եղել, ուստի եւ ներկայումս կահավորված կանգառագոտին տեղափոխված չէ եւ սահմանված է Երեւանի քաղաքապետի դեռեւս 2010 թ. համապատասխան որոշմամբ»,- հայտնում են տրանսպորտի վարչությունից:
Ինչ վերաբերում է մյուս երկու կանգառներին, ապա նույն պատասխան գրության մեջ կարդում ենք. «Կասյան փողոցում՝ «Իդեալ» խանութի մոտ կանգառ նույնպես չի եղել, իսկ ներկայիս գործող կանգառի տեղը որոշվել եւ Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ սահմանվել է «Բարեկամություն» հրապարակում ուղեանցի կառուցումից հետո, որի արդյունքում առաջացել էր միահյուսվող ուղեգծերով տրանսպորտային հոսքերի վերադասավորման համար անվտանգ տարածություն ձեւավորելու անհրաժեշտություն։ Կիեւյան փողոցի կանգառագոտին իրոք տեղափոխվել է, սակայն ինչպես եւ վերոհիշյալ կանգառների դեպքում, դրա իրականացման հիմքում ընկած են ոչ թե այս կամ այն տնտեսվարողների շահերն ու հետաքրքրությունները, այլ դեպի Հր. Քոչար եւ Կասյան փողոցներ երթեւեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար անվտանգ վերադասավորման տարածություն ձեւավորելու (ստեղծելու) անհրաժեշտությունը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Մարզերում աշխատող բժիշկները կստանան նաև 150 հազար դրամ հավելավճար․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT