Հայկ Մարության. Ձմեռ պապիկի հետ նամակագրությամբ զբաղվում է կինս

29/12/2015 schedule13:42

Դերասան Հայկ Մարությանն ամփոփեց 2015 թվականը՝ վերհիշելով մեծ հնչեղություն ունեցած մի քանի իրադարձություններ: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ տարին բարդ է ստացվել Հայաստանի համար:

«Տարին սկսվեց Գյուրիմում տեղի ունեցած հայտնի ողբերգական դեպքով:Այնուհետև 100-ամյակն էր: Կարծում եմ՝ աշխարհին տեղեկացնելու մակարդակը վատը չէր: Բացի դրանից՝ նաև բավականին աշխույժ տարի էր քաղաքացիական շարժումների առումով, ինչը նույնպես կարևոր է. անկախ վերջնական արդյունքներից՝ ամեն այդպիսի գործողության միջոցով մենք գնում ենք դեպի պետության կայացմանը»,-ասաց նա:

Հայկ Մարությանը նաև ամփոփեց իր ստեղծագործական տարին: Նա նշեց, որ իր և իր թիմի նոր ֆիլմը՝ «Սիրո գործակիցը», մեծ հաջողություն է ունեցել, ինչն իրեն շատ է ուրախացնում և մղում է ավելի մեծ եռանդով աշխատելու:

«Ստեղծագործական առումով հաջողված տարի էր, որովհետև ստեղծեցինք ևս մի ֆիլմ, որը մարդիկ շատ հավանեցին: Այն բոլոր ֆիլմերից ամենահաջողն էր՝ թե հաշվի առնելով մարդկանց արձագանքները, և թե տոմսերի վաճառքը: Այս տարի բավականին մեծ քանակությամբ ֆիլմեր դուրս եկան, սակայն համարում եմ, որ մենք հաղթող ենք դուրս եկել: Ուստի տարին բավականին հաջող էր ինձ և իմ թիմի համար»,-ասաց նա՝ ավելացնելով, որ բացթողումներ նույնպես եղել են, և դրանցից իրենք պետք է դասեր քաղեն ու փորձեն շտկել:

Հաջորդ տարի Հայկ Մարությանն ու իր թիմը պատրաստվում են նոր ֆիլմ ներկայացնել: Նրանք ունեն նաև որոշ նախագծեր, սակայն առաջնայինը համարում են ֆիլմի աշխատանքները:

«Ֆիլմ ենք պատրաստում, նաև մի նախագիծ ունենք, որը ոչ թե ֆիլմ է, այլ ներկայացում. մի քանի այդպիսի նախագծեր ունենք, որոնք ընթացքի մեջ են, սակայն առաջնայինը ֆիլմն է»,-տեղեկացրեց նա:

Ինչ վերաբերում է ամանորյա տոներին, ապա դրանք դերասանը պատրաստվում է անցակցնել տանը՝ ընտանիքի հետ, թեև, ինչպես խոստովանում է, այդքան էլ տեղյակ չէ ամանորյա քաշքշուկներից, օրինակ, չգիտի, թե Ձմեռ պապիկն ինչ է բերելու երեխաներին:

«Ձմեռ պապիկը դեռ չի մտածել դրա մասին: Ձմեռ Պապիկի հետ նամակագրությամբ զբաղվում է կինս: Ես այդքան էլ տեղեկացված չեմ այդ փոստային փոխանակումներից»,-ասաց Հայկ Մարությանը:

Որպես մաղթանք նա ցանկանում է, որ աշխարհում խաղաղություն լինի:

«Իմ գլխավոր երազանքն է, որ չլինի պատերազմ և լինի խաղաղություն: Այսօր դա շատ արդիական երազանք և ցանկություն է: Դրա հետ մեկտեղ բոլորին մաղթում եմ նաև առողջություն, և որ պետությունը մեկ քայլով առաջ գնա»,-ասաց նա:

Հայկ Մարությանն ամանորյա որևէ նախագծի չի մասնակցելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3829 դիտում

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին