Կարեն Բաբաջանյանը՝ Գլենդելում «Արամմա» ֆիլմի պրեմիերայի և «Քարե դարդ»-ի հետ շփոթելու մասին

18/01/2016 schedule23:06

«Արամմա» արկածային կատագերգության ռեժիսոր և պրդյուսեր Կարեն Բաբաջանյանը այսօր՝ հունվարի 18-ի առավոտյան, մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նպատակը նոր ֆիլմն ամերիկահայ հանդիսատեսին ցուցադրելն է: Պրեմիերան կկայանա հունվարի 22-ին Գլենդելի MGN Five Star կինոթատրոնում:

Լրագրողների հետ զրույցում Կարեն Բաբաջանյանը նշեց, որ այս ուղևորության ընթացքում ֆիլմի անձնակազմի մյուս անդամներն իրեն չեն ուղեկցելու:

«Այս անգամ գնում եմ ես իմ կինոն թևիս տակ դրած (խմբ. ծիծաղում է): Առաջին անգամն է, որ մենակ եմ գնում: Ընկերներս մի փոքր ուրախացել են, քանի որ սովորաբար մենակ  չեմ գնում և չեմ հասցնում նորմալ վայելել ժամանակս»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ուղևորության ընթացքում նաև բանակցություններ է ունենալու մի շարք նախագծերի շուրջ:

Նա տեղեկացրեց, որ հնարավոր է՝ ֆիլմը ներկայացվի նաև այլ երկրների հայաշատ համայնքներում: Հատկապես մեծ հետաքրքրություն կա Ռուսաստանից:

«Ռուսաստանից էլ առաջարկներ կան: Խոսել ենք մեր ընկերների հետ, հետաքրքրված են: Տեխնիկական հարցեր են ճշտում»,-ասաց նա:

Հայաստանում ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվում է 2015 թվականի դեկտեմբերի վերջերից: Կարեն Բաբաջանյանը գոհ է այցելությունների քանակից: Նա նշում է, որ սովորաբար դահլիճներում ազատ տեղ չի լինում, և ցուցադրություններից առաջ տոմսերը սպառված են լինում:

«Այս ընթացքում օսկարակիր ֆիլմերն են ցուցադրվում, մի քիչ դժվար կլինի, բայց ֆիլմը ստաբիլ իր հանդիսատեսն ունի, և օր օրի դիտողների թիվն ավելանում է, ինչը շատ լավ է: Եթե նկատել եք, մենք հեռուստատեսային գովազդ չենք անում: Կարիք չկա: Լավ ֆիլմի դեպքում մարդը տեսում է, խորհուրդ է տալիս, և մյուսներն էլ են գնում նայում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այցելությունների քանակից դատելով՝ կարծում է, որ ֆիլմը երկար ժամանակ կլինի էկրաններին:

Նա նաև տեղեկացրեց, որ դեռ հստակ չէ՝ երբ ֆիլմը կցուցադրվի հեռուստաալիքներով:

Ռեժիսորն անդրադարձավ նաև ATV հեռուստաընկերության եթերով ցուցադրվող «Քարե դարդ» սիթքոմին, որի նմանությունը «Արամմա» ֆիլմի հետ հաճախ շփոթության մեջ է գցում մարդկանց. երկու դեպքում էլ կա հերոս, որն ինչ-ինչ պատճառներով հայտնվել է այլ քաղաքակրթությունում: Նա ընդգծեց, որ իր ֆիլմի և սիթքոմի միջև մեծ տարբերություններ կան:

«Միայն շորերն են նման: Բնության մեջ, այլ ոչ թե սենյակում՝ պատերի արանքում, նկարահանված ֆիլմը ինչպե՞ս կարող է 20 րոպեանոց սիթքոմից չտարբերել»,-ասաց նա:

Կարեն Բաբաջանյանն ասաց նաև, որ սիթքոմում նկարահանվող իր նախկին գործընկերներ Վաչեի և Արմուշի հետ երկու աշխատանքների նմանությունների վերաբերյալ քննարկում չի ունեցել:

«Չեմ խոսել և ցանկություն էլ չունեմ խոսելու»,-նշեց նա:  

«Արամմա» ֆիլմում նկարահանվել են Գոռ Հակոբյանը, Մարիամ Ադամյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ելենա Բորիսենկոն, Արսեն Գրիգորյանը, Ժաննա Բուտուլյանը, Աննա Մանուչարյանը, կուբացի դերասանուհի Ինդիրա Ռեյեսը և ուրիշներ: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3406 դիտում

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին