Աննա Մանուչարյան. «Արամման» եւ «Քարե դարդը» միանգամայն տարբեր են

22/01/2016 schedule18:36

Դերասանուհի Աննա Մանուչարյանն ազատ ժամանակ գրեթե չի ունենում: Առավոտից երեկո զբաղված է ATV-ի «Քարե դարդ» սիթքոմի նկարահանումներով եւ Հանրային ռադիոյով հեռարձակվող իր հեղինակային «Գիրք ճանապարհի» հաղորդման աշխատանքներով: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ այլ բաներով զբաղվելու եւ առավել եւս այլ նախագծում ներգրավվելու ժամանակ չի մնում:

«Սիթքոմում մեր զբաղվածությունն այնքան մեծ է, որ նախեւառաջ չենք հասցնի աշխատել, բացի այդ՝ ըստ պայմանագրի, նման դեպքերում պետք է խորհրդակցենք պրոդյուսերի հետ: Ճիշտ չէ, որ միաժամանակ երկու տարբեր նախագծերում մասնակցություն լինի»,-ասաց նա:

Առաջարկներ, սակայն, Աննա Մանուչարյանը հաճախ է ստանում: Նույն ATV հեռուստաընկերության մեկ այլ նախագծի հեղինակներ ցանկացել են դերասանուհուն տեսնել նաեւ իրենց աշխատանքում:

«Ինձ երկու անգամ նույն հեռուստաալիքի մեկ այլ պրոեկտում հանդես գալու առաջարկ են արել: Պրոդյուսերի հետ խորհրդակցելուց հետո հասկացել ենք, որ չեմ հասցնի, որովհետեւ մենք առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 8-ն անդադար նկարահանումների մեջ ենք լինում»,-ասաց նա՝ չցանկանալով բարձրաձայնել իրեն առաջարկ արած պրոեկտի անվանումը:

Աննա Մանուչարյանը, ով նկարահանվել է նաեւ «Արամմա» կատակերգությունում, անդրադարձավ սիթքոմի ու ֆիլմի նմանությունների մասին խոսակցություններին:

«Բնույթով, ֆորմատով տարբեր նախագծեր են: Շեշտը տարբեր բաների վրա է դրված: «Արամման» գեղարվեստական ֆիլմ է, սիթքոմը ժամանցային է, հումորային նախագիծ է: «Արամմայում» էլ, իհարկե, կա հումոր. ժամանցային կատակերգություն է, բայց էականորեն տարբերվում են միմյանցից: Միտքը նույնն է այն առումով, որ երկուսի հիմքում էլ այն գաղափարն է, որ մեր ժամանակների մարդն ընկնում է աբորիգենների միջավայր: Միայն այդքանով նույնն են»,-ասաց նա:

Ֆիլմում Աննա Մանուչարյանը մարմնավորում է ցեղի ամենահարուստ մարդու կնոջը, ով, սակայն, մի փոքր ապաշնորհ է. այն ամենն, ինչին ձեռք է տալիս չորանում է, ուստի նրա խելացի եւ բիզնեսում փորձառու ամուսինը որոշում է, որ կինն զբաղվի չիր պատրաստելով ու վաճառելով. մրգերին ձեռք կտա, ու դրանք կչորանան: Դերասանուհին ուրախությամբ նշում է, որ սուր քննադատություն իր աշխատանքի վերաբերյալ դեռեւս չի լսել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9517 դիտում

Էսօր զինվորներն են պահում ծնողներին, ոչ թե ծնողները՝ բանակում ծառայող զինվորներին․ ՔՊ-ն Տավուշում է․ տեսանյութ

Թրամփը շուտով Իրանի հարցով վերջնական որոշում կկայացնի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է բռնի տեղահանված կանանց հետ

Քարաբերդում ավտոմեքենան ծառերին բախվելով ընկել է ձորը․ կան տուժածներ

Քիչ-քիչ Հայաստանում և Ադրբեջանում ավելի շատ մարդ է հավատում, որ խաղաղությունը խաղ չէ, խաղաղությունն իրական է

3700-ից ավելի ընտանիք տուն կունենա․ 16 մլն դրամ՝ սեփական տան համար․ ովքեր են Կառավարության ծրագրի շահառուները

Ղարաբաղ, Ղարաբաղ ասելով Հայաստանի կեսն էին դրել սակարկության․ այն գայթակղություն էր՝ Հայաստանը կորցնելու համար

Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր ենթակառուցվածքների օբյեկտներին

Կառավարությունը նոր տեղեկատվական կենտրոններ է ստեղծում արգելոց-թանգարանների հարակից տարածքներում․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10, այնուհետ կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը․ հաղթողները հայտնի են

Թույլատրվել է հայկական երկու ձկնաբուծական կազմակերպության արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն․ ՍԱՏՄ

Առաջիկայում սպասվում են մեծ իրադարձություններ, առաջինը՝ սահմանազատում. կոնֆլիկտի հեռանկարը հավիտյան փակվելու է

956 հզր եվրո կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն և փողերի լվացում․ «Զվարթնոց»-ում 2 անձ ձերբակալվել է

Քոչարյանն էլի փախավ վարչապետի հետ առերեսվելուց` հրաժարվելով բանավեճից. Չախոյան․ տեսանյութ

Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Ոչ սթափ վիճակում կրակել ու կյանքից զրկել է ազգականին. սպանություն Ծաղկունք համայնքում

Ուկրաինայում պատերազմը մոտենում է ավարտին. առավելությունը ռուսական կողմում է. Պուտին

Հունիսի 1-ին կդադարեցվի Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածների երթևեկությունը

Ուժեղ քամին ծառեր և էլեկտրասյուներ է տապալել Երևանում ու մարզերում

Հայաստանը կարիք ունի կրթված, պատասխանատու և մտածող երիտասարդների. Արփինե Սարգսյան

ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա՝ ԵՄ-ի հետ մերձեցման Հայաստանի ղեկավարության քայլերի շուրջ խորհրդակցությունների

Հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկությունում ստուգումների արդյունքում թույլատրվել է 2-ից ներմուծումը ՌԴ. ՍԱՏՄ

Նարեկ Կարապետյանի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ԿԳՄՍՆ

ՔՊ թիմը Փաշինյանի գլխավորությամբ Տավուշում շարունակում է քարոզարշավը․ վարչապետը ժամանակացույց է հրապարակել

Քոչարյանը ստել է ընտրությունների կեղծման մասին միջազգային զեկույցների վերաբերյալ․ քաղաքագետ

Սպռավըչկա. Փարուխի դեպքերը տեղի են ունեցել 2022-ի մարտին, Պրահան՝ հոկտեմբերին. Հարությունյանը՝ Քոչարյանին

Արաբկիրի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Թրամփը մեկնել է Սպիտակ տան իրավիճակային սենյակ՝ Իրանի հարցով վերջնական որոշում կայացնելու

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է անհետ կորած անձանց հարազատների հետ

«Տավուշում 16 մլն-ով 1931 տուն է սարքվում. սա ապրելու մասին է». «Փաշինյան, գազին հուպ տուր»․ ՔՊ-ն՝ Տավուշում

Մեզ 2022 թվականին անգամ սաղավարտ ու զրահաբաճկոն չէին տալիս, իսկ հիմա զենք ենք արտահանում. Խաչատրյան. տեսանյութ

Վթարային պայմաններում գործող Աշտարակի ամենամեծ դպրոցը շուտով նոր շենք կունենա․ տեսանյութ

Ասում է՝ պերեվառոտ կանենք. ընենց կանենք՝ ուղնուծուծով էդ պերեվառոտ բառը չեք հիշի. Խուդավերդյան

Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար

ՌԴ պաշտոնյաները, ներգրավելով ՀՀ քաղաքացիների, փորձել են զավթել իշխանությունը, իրականացրել են փողերի լվացում

Ես ասել եմ Նիկոլ Վովաևիչին, և նա կհաստատի դա, Երևանն ինչ էլ որոշի՝ չի վնասի Ռուսաստանի և Հայաստանի կապերին

Կալուգացի շպիոնի, «խելացի» Ծառուկյանի վզներին թոկ են գցել, որ ՀՀ-ն սկուտեղի վրա մատուցեն տերերին. տեսանյութ

Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու