Արամ MP3-ը, Էրիկ Անթառանյանը եւ Սոս Ջանիբեկյանը՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի մասին

09/03/2016 schedule19:14

«Փախիր կամ ամուսնացիր» կատակերգության՝ մարտի 3-ին տեղի ունեցած փակ դիտմանը ներկա են գտնվել հայկական շոու բիզնեսի մի շարք հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արամ MP3-ը, Սոս Ջանիբեկյանը եւ Էրիկ Անթառանյանը: Armtimes.com-ի հետ զրույցում նրանք կիսվեցին իրենց տպավորություններով:

Երգիչ, դերասան Արամ MP3-ը ընդգծեց, որ հեղինակները կարողացել են հասնել այն նպատակին, որը կատակերգություն ստեղծողներն առաջին հերթին պետք է դնեն իրենց առջեւ:

«Դրակա լիցքերով, բոլորը ժպիտներով դուրս են եկել դահլիճից, ինչն ամենակարեւորն է կատագերգություն դիտելու դեպքում: Ֆիլմը համարում եմ ստացված: Այս ժանրի դեպքում ամենակարեւորն այն է, որ մարդիկ ծիծաղեն եւ լավ տրամադրությամբ դուրս գան դահլիճից, ինչը ֆիլմի հեղինակների մոտ ստացվեց»,-ասաց նա:

Հաղորդավար Էրիկ Անթառանյանը նկատել էր, որ ֆիլմը հարուստ է բազմաթիվ սցենարային լուծումներով, որոնք հարստացնում են աշխատանքը եւ հիշելի ու տպավորիչ դարձնում հանդիսատեսի համար:

«Շատ ֆիլմեր կան, որոնց պրեմիերայից հետո ցանկանում ես անմիջապես հեռանալ, որպեսզի չասես այն, ինչ մտածում ես, իսկ այս ֆիլմի մասին կարող եմ ասել միայն դրականը: Այն հարուստ էր բազմաթիվ սցենարային հետաքրքիր լուծումներով, ինչը շատ կարեւոր է ու շատ գրավիչ: Ինձ համար այս մի քանի տասնյակ րոպեները կորած չէին: Շնորհավորում եմ ամբողջ ստեղծագործական թիմին եւ շնորհակալություն եմ հայտնում այս մի քանի տասնյակ րոպեների համար»,-ասաց նա:

Կատակերգությունը հավանել էր նաեւ դերասան Սոս Ջանիբեկյանը, ով հակիրճ արտահայտեց իր կարծիքն ու շնորհավորեց ստեղծագործական անձնակազմին:

«Շատ լավ տպավորություններով եմ դուրս եկել դահլիճից: Դրական ֆիլմ էր: Շնորհավորում եմ Մկոյին: Շատ եմ սիրում իր աշխատանքը, գնահատում եւ հարգում»,-ասաց նա:

«Փախիր կամ ամուսնացիր» կատակերգությունը պատմում է մի տղայի մասին, ով տաքսի է վարում: Ըստ պատմության՝ մեքենան այդ տղային մնացել է իր հորից, ով աշխատել է «Երազ» գործարանում որպես գլխավոր ինժեներ եւ նախագծել է առաջին հայկական մարդատար մեքենան՝ «Երազ ռակետա» անունով: Ինչ-ինչ պատճառներով Մոսկվան չի հաստատել սերիական արտադրությունը, եւ այդ միակ մեքենան մնացել է որդուն՝ Աղասիկին, ով մի անգամ ընկնում է մի չպլանավորված պատմության մեջ, եւ նրա կյանքը լրիվ փոխվում է:

Ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարի հեղինակը՝ Աշոտ Աբրահամյանը, պրոդյուսերները՝ Տիգրան Համբարձումյանը եւ Մկրտիչ Արզումանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1424 դիտում

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին