Երևան
12 °C
Երկրային կյանքին հրաժեշտ է տվել ՀՀ ժողովրդական արտիստ Մարգարիտ Գրիգորի Մուրադյանը` հանրության և թատերաշխարհի սիրելի Մարգո Մուրադյանը:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Մարգարիտ Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 1-ին`ժամը 18:00-20:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը՝ մայիսի 2-ին` ժամը 12:00-14:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում (հասցե` Գ. Լուսավորչի 6): Հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):
Մարգո Մուրադյանը ծնվել է 1927 թվականին Վրաստանի Ախալցխա քաղաքում: 1945 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, որը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո` 1945 թվականին աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Իր բնատուր տաղանդի և հրաշալի բեմական արտաքինի շնորհիվ Մարգո Մուրադյանը մշտապես կերտել է քնարական հերոսուհիների կերպարներ` տարիների ընթացքում դառնալով հայ բեմի նշանավոր արվեստագետներից մեկը:
Նա քնարական հուզական կերպարներ մարմնավորելու բարձրարվեստ վ րպետ էր և ժամանակի ընթացքում համալրեց ակադեմիական թատրոնի այնպիսի փառահեղ դերասանների շարքերը, ինչպիսիք էին` Գուրգեն Ջանիբեկյանը, Էդգար Էլբակյանը, Բաբկեն Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը և շատ ուրիշներ:
Մարգո Մուրադյաննիր կերտած հրաշալի կերպարներով հանդիսատեսի մեջ սերմանել է սեր, ազնվություն, բարություն ու նվիրում: Մ. Մուրադյանը ոչ թե խաղացել, այլ` ապրել է բեմում, ապրեցնելով նաև իրենով հմայված հանդիսատեսին: Նրա ստեղծագործական վերելքը շարունակվել է անընդմեջ և տարիքի առաջանալուն զուգընթաց շատ սահուն անցում է կատարել ավելի հասուն տարիքի դերերի` միշտ մնալով բեմական, հմայիչ ու առինքնող
Նրա մարմնավորած կերպարները իրենց ուրույն տեղն են գր ավել հայ թատրոնի հարուստ ու բազմաբովանդակ պատմության մեջ. Անյա` «Բալենու այգի», Դեզդեմոնա` «Օթելլո», Օֆելյա` «Համլետ», Կորդելիա` «Լիր արքա», Շուշանիկ` «Քաոս», Սուսան` «Նամուս», Մարթա` «Ծառերը կանգնած են մեռնում», Նունիկ` «Իմ տունը` քո տունը չէ», Մարգո` «Իրարանցում», Սոֆիա Ալեքսանդրովնա` «Արբատի զավակները», Շողեր`«Նույն հարկի տակ», Մերի`«Բրոուդի ամրոցը», Ագլայա`«Ապուշը»:
Մարգո Մուրադյանը քնարա-դրամատիկական շնչի դերասանուհի էր: Վերը նշված և չնշված բազմաթիվ կերպավորումներ ի հայտ են բերել դերասանուհու ոչ միայն քնքուշ, քնարական ներաշխարհը, մարդկային արժանապատիվ, ազնվաբարո և հուզական նկարագիրը, այլև մտածող ու խոհական մարդու ազգային կենսահաստատ փիլիսոփայության կրողին: Հրաշալի էր 1998 թվականին բեմադրված Ալդո Նիկոլայի «Վերադարձ Սորենտո» ներկայացման մեջ նրա մարմնավորած Նինուչայի կերպարը` իր բարությամբ, հուզականությամբ, հոգու ջերմությամբ և կյանքի նկատմամբ ունեցած երիտասարդական, գրեթե պատանեկան սիրով:
Մարգո Մուրադյանը անսահման բարի, զուսպ, հավասարակշռված և խաղաղասեր մարդ էր, անդավաճան` թատրոնին, ընկերներին ու ընտանիքին: Նրա ընտանիքը նույնքան գեղեցիկ էր ու սիրելի` նշանավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի գլխավորությամբ:
Մարգո Մուրադյանի ծառայությունները հայ թատրոնին աննկատ չեն մնացել: Նա բազմիցս պարգևատրվել է մեդալներով ու պատվոգրերով. 1956 թվականին Մոսկվայում կայացած Հայաստանի արվեստի տասնօրյակին մասնակցելու համար պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով, հետագայում` ՀՀ գերագույն խորհրդի պատվոգրով:
Դրամատիկական թատրոնների համամիութենական փառատոնում արժանացել է դափնեկրի դիպլոմի, մի շարք անգամներ ընտրվել է շրջանային, քաղաքային խորհուրդների պատգամավոր: 2002 թվականին արժանացել է ՀԹԳՄ ամենամյա «Արտա վազդ» մրցանակի, 2007 թվականին ծննդյան 80 ամյակի կապակցությամբ` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, իսկ 2013 թվականին` ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի:
1961 թվականին անվանի դերասանուհուն շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, իսկ 1978 թվականին` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումներ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ կարճատև անձրև կտեղա, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ
Որդնած դեմքերը մեղադրում են. հասցրել են պատերազմի, հիմա զռում են. ՌԴ-ից եկածները բան չեն փոխելու
Անծանոթ անձանց հաշվառումների վերաբերյալ ցանկացած ահազանգ դետալային ուսումնասիրվում է․ պարզաբանում
Վարդանիկը արտաքին ուժերի, կոնկրետ ռուսների միջոցով խոսում է հեղաշրջման փորձի մասին․ Թորոսյան․ տեսանյութ
Մարտի 1-ի գործով հանրային քրհետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և 4 աշխատակցի նկատմամբ
Սկսվել է ապատեղեկատվության մեծ հոսք․ մնաց երեք օր, և նրանք կլռեն․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
Հարվածել են ԲՀԿ-ի բուկլետից հրաժարված քաղաքացուն, նա փորձել է փախչել մեքենայով, վրաերթ է եղել․ մանրամասներ
Վարդանիկը և իրեն ձայն տված ուժերը ոչ թե քաղաքական ընդդիմադիրներ են, այլ ՀՀ պետականության դեմ գործող տարրեր
«Հանրապետություն»-ը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին
Քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև միջադեպի վերաբերյալ ընդունվում է հաղորդում․ կփոխանցվի նախաքննական մարմին․ ՆԳՆ
«Ընտրության փողերը չպիտի տա՞ս», «400 հազար էլ տվել եմ, որ երեխու վարձը մուծի»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Լսեք՝ ինչեր է ասում Վարդանիկը․ Սիմոնյանը՝ իշխանության յուրացման նախապատրաստման մասին․ տեսանյութ
Մի ոտ չեմ դնի առանց ռուսը ասելու․ Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում անել
Ռուսաստանի աջակցությամբ Ղարաբաղում ադրբեջանցի երեխաների համար մանկապարտեզ է կառուցվում. Գալուզին
Կալուգացի օլիգարխը «չինական սնկերի» տարածման հարցում խիստ առատաձեռն է, ոչինչ չի խնայում «գրպանային ԶԼՄ-ներին»
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
ՌԴ պաշտոնյաները կտրուկ փոխել են ՀՀ հասցեին հայտարարությունների տոնը՝ անցնելով զուսպ խոսքի. ինչ է տեղի ունեցել
Եթե Նարեկն առաջարկում է 53.000 ընտանիքի հոսանքը դարձնել անվճար, թող պարզաբանի՝ ով է վճարելու՝ հոպա՞րը. Եղոյան
Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների
Ալեն Սիմոնյանը հաջող դիտորդական գործունեություն է մաղթել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը
27 տարի անց արտաշիրիմում, նոր փորձաքննություն. պարզվել է՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպան չի եղել, այլ սպանվել է
Քո քարտեզը. վարչապետը հայտնել է՝ ինչպես ձեռք բերել այն
Դուշմանիկը խմած եկել ա, ասըմ ա սաղի լավը ..., 1 միլիոնը տենց մի բաժնի, մի 600-700 պահի քեզ. նոր ձայնագրություն
«Արմատ մեդիա»-ի խմբագրությունում խուզարկություններ են
Կոֆե կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել
ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ
Արման Սահակյանը կալանավորվել է
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT