«Սեւ» մաքսատուրքերից հավաքված գումարը, որը չի մտնում պետբյուջե

20/05/2016 schedule22:15

ՀՀ վարչապետը դեռ մեկ շաբաթ առաջ «հեծած սպիտակ ձիով, թուրը ձեռքին»՝ երեկ հասավ պետեկամուտների կոմիտեին:

«Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարություն, որ հարկային եւ մաքսային հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր ներկրողների համար»,- ոչ ավել, ոչ պակաս՝ հայտարարեց ՀՀ վարչապետը: Ուրեմն այդ պայմանները ստեղված չէին, եւ հիմա՞ պետք է ստեղծվեն: Բայց ՀՀ Սահմանադրությամբ, բազմաթիվ օրենքներով, կառավարության որոշումներով, ենթաօրենսդրական այլ ակտերով Հայաստանում վաղուց, շատ վաղուց այդ պայմանները պետք է ստեղծված լինեին: Ու եթե իրականում ստեղծված չէին, ապա այդ առիթով պետք է հարուցված լիներ մի շատ հաստափոր քրեական գործ, ու բազմաթիվ մարդիկ պետք է այսօր անազատության մեջ լինեին ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով առաջադրված մեղադրանքներով: Փաստորեն, ըստ վարչապետի հայտարարության տրամաբանության, մինչեւ երեկ վաղեմության ժամկետ չունեցող կազմակերպված հանցագործություն է իրականացվել Հայաստանում` անհավասար պայմաններ են ստեղծված եղել ներկրողների միջեւ: Իսկ դա հանցագործություն է պետության եւ ժողովրդի դեմ:

Բայց բաց թողնենք այս հատվածը ու անդրադառնանք նրան, թե ինչ պետք է լինի հետո, ինչ է ենթադրում վարչապետի «հանձնարարականի» կատարումը: Բերենք մի, պատկերավոր ասած, կենցաղային օրինակ Հայաստանում իրականացվող մաքսազերծման վերաբերյալ: Եթե «փոքր» որեւէ գործարար մի ինչ-որ ապրանք է ներկրում արտասահմանից, ապա որպես կանոն՝ նրա այդ ապրանքը մաքսազերծելու համար կիրառվում է, այսպես կոչված, «հսկիչ գին»: Իսկ ահա նույն ապրանքը խոշոր օլիգարխի կողմից ներկրվելու դեպքում մաքսազերծումը իրականացվում է հաշիվ-ապրանքագրով: Ինչ տարբերություն կա մաքսազերծման այս երկու տարատեսակների մեջ: Ասենք՝ խոսքը կենցաղային տեխնիկայի մասին է: «Փոքր» գործարարը Չինաստանից ներկրվող այդ ապրանքի համար ներկայացնում է հաշիվ-ապրանքագիր, ըստ որի՝ այն ձեռք է բերել 10 դոլարով: Մաքսայինում ասում են, թե դու խաբում ես` իրականում դու այն ձեռք ես բերել 50 դոլարով, որը մեր հսկիչ գինն է, եւ այդ պատճառով էլ պետք է որպես մաքսատուրք վճարես ոչ թե 10 դոլարի 20 տոկոսը, այլ 50 դոլարի 20 տոկոսը: Այլ կերպ ասած, եթե «փոքր» գործարարը հաշիվ-ապրանքագրով պետք է վճարեր 2 դոլար մաքսատուրք, ապա հիմա պետք է վճարի 10 դոլար: Իսկ ահա օլիգարխի ներկրած նույն ապրանքը մաքսազերծելիս հիմք է ընդունվում արդեն 10 դոլարի հաշիվ-ապրանքագիրը, եւ վերջինս վճարում է 2 դոլար: Սա անհավասար պայմանի ամենադասական օրինակներից է:

Եվ ինչ պետք է լինի, եթե ՊԵԿ-ը կատարի այդ հանձնարարականը: Նշանակում է հենց այսօր առավոտից Հայաստան ներկրվող բոլոր, բացարձակապես բոլոր ապրանքները պետք է մաքսազերծվեն ըստ հաշիվ-ապրանքագրերի: Եթե այսօր առավոտյան գոնե մի գործարարի ներկրած գոնե մի ապրանք մաքսազերծվի «հսկիչ գնով», ապա վարչապետի երեկվա հայտարարությունը ավտոմատ կերպով ձեռք է բերում քամու կարգավիճակ: Դժվա՞ր է դա իրականացնել տեխնիկական տեսանկյունից: Ամենեւին ոչ` պարզապես մաքսավորները սկսում են թղթերը այլ կերպ ձեւակերպել ու վերջ:

Իսկ հնարավո՞ր է, որ դրանից տուժի մեր պետական բյուջեն: Առաջին հայացքից կտուժի, քանի որ մաքսային հավաքագրումները կնվազեն: Բայց՝ միայն առաջին հայացքից: Իրականում բյուջեի մուտքերը դրանից կավելանան եւ ահա թե ինչու: Երբ գործարարը սահմանին մեծ մաքսատուրք է վճարում, հետագայում այդ ապրանքը ներքին շուկայում իրացնելով՝ ունենում է քիչ շահույթ եւ հետեւաբար ավելի քիչ շահութահարկ է վճարում: Եթե նա ավելի ցածր գնով մաքսազերծի, ապա մեծ շահույթ կունենա, ու բյուջե վճարած շահութահարկն էլ մեծ կլինի: Հիմա կասեք՝ ինչ տարբերություն, մաքսատուրքը շատ է տալիս, շահութահարկը քիչ, ու մեկը մյուսին կոմպենսացնում է:       

Բայց դա այդպես չէ: Սահմանին վճարված մաքսատուրքը ոչ թե ուղիղ մտնում է ՀՀ պետական բյուջե, այլ նախ գնում է Եվրասիական տնտեսական միության «ընդհանուր կաթսա» եւ Հայաստանը ստանում է այդ կաթսայում հավաքված գումարի մոտ 1 տոկոսը: Այսինքն, որքան էլ մենք շատ մաքսատուրք հավաքենք սահմանին, դա ԵՏՄ սահմանին հավաքված մաքսատուրք է եւ մենք, միեւնույն է, ստանալու ենք ընդհանուրի 1 տոկոսը: Իսկ ահա շահութահարկը ուղիղ գալիս է պետբյուջե եւ ոչ մի կապ չունի ԵՏՄ-ի հետ: Մի խոսքով, մենք, միեւնույն է, մաքսատուրքի հոդվածով կունենանք տարեկան միեւնույն գումարը, անկախ նրանից, թե մեր սահմանին որքան մաքսատուրք կգանձենք: Փոխարենը մեծացնելով մեր տնտեսվարողների շահույթը, շեշտակի կաճեցնենք ստացվող շահութահարկը: Սա պարզ թվաբանություն է, որից ոչ մի կերպ չի ուզում օգտվել ՊԵԿ-ը: Ինչո՞ւ: Պարզ պատճառով` ՊԵԿ-ին ամենեւին չի հետաքրքրում սահմանին գանձված «սպիտակ» մաքսատուրքերի ծավալը: Նրան հետաքրքրում է «սեւ» մաքսատուրքերից հավաքված գումարը, որը չի մտնում պետբյուջե: Իսկ տխրահռչակ «հսկիչ գին» ասվածը այդ «սեւ» մաքսատուրքերի ծավալը դարձնում է աստղաբաշխական` ՀՀ պետբյուջեի հետ համեմատելի գումար: Եվ այդ գումարը կուտակվում է մի քանի հոգու գրպաններում:

Մի խոսքով տեխնիկապես վարչապետի  հանձնարարականը կարելի է իրականացնել հաշված ժամերի ընթացքում, հենց այսօր առավոտվանից սկսած: Այսօր ցերեկը պարզ կդառնա` իրականացվե՞ց, թե՞ ոչ: Մնաց մի քանի ժամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6554 դիտում

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Մարզերում աշխատող բժիշկները կստանան նաև 150 հազար դրամ հավելավճար․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում