Ստեփանավանի այգու մոտ ամառանոց է կառուցվում. ինչ կապ ունի սեփականատերը դատախազի հետ ՖՈՏՈ

01/06/2016 schedule19:20

Ստեփանավանի «Ալեա» կոչվող այգու մոտ, անմիջապես ծառերի կողքին շինարարություն է ընթանում: Խմբագրություն դիմած քաղաքացին հայտնել է, որ ըստ քաղաքում տարածված տեղեկությունների տարածքը «դատախազի աներձագինն է»: Նույն խոսակցությունների համաձայն Ստեփանավանի քաղաքապետը խնդիրներ է ունեցել, դատախազը միջնորդել է, քաղաքապետն էլ լավության տակից որոշել է դուրս գալ այգու տարածքի հաշվին: 

Մեր այս տեղեկությունները Ստեփանավանի քաղաքապետարանում չմեկնաբանեցին: Ի պատասխան գրավոր հարցման՝ ի՞նչ շինարարություն է իրականացվում «Ալեա» կոչվող այգու տարածքում, Ստեփանավանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից ասացին.

«Ստեփանավանի «Ալեա» կոչվող տարածքում որեւէ շինարարություն չի իրականացվում: Շինարարական մի շարք աշխատանքներ ընթանում են  այգուն հարակից տարածքում, իրականացվող բոլոր շինարարությունների համար կան համապատասխան թույլտվություններ, որոնցում հստակ ամրագրված են պայմաններ, համաձայն որոնց այգուն որևէ վնաս չպետք է հասցվի: Այսուհանդերձ շինարարությունները իրականացվում են այգուց համապատասխան հեռավորության վրա, որը ինքնին բացառում է այգուն հասցվող որևէ վնաս: Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները մեծ ուշադրությամբ հետևում են շինարարական աշխատանքների ընթացքին, որպեսզի բացառվի ցանկացած գործողություն, որը կարող է վնաս հասցնել այգուն: Նշենք նաև, որ կա հատուկ պայման, որով բացառվում է որևէ ծառի հատում ինչպես այգու ներսում, այնպես էլ հարակից տարածքում»:

Այնուհետեւ մենք քաղաքապետարանի համապատասխան բաժնին ուղարկեցինք վերը տեղադրված լուսանկարը եւ հետաքրքրվեցինք, թե այդ նկարում երեւացող շինարարությունը ի՞նչ նախագծի հիմնա վրա է իրականացվում եւ ո՞վ է իրականացնում՝ ընդգծելով, որ ըստ մեզ փոխանցված տեղեկությունների՝ դատախազի հետ կապ ունի: Ի պատասխան մեզ հայտնեցին, որ մեր ուղարկած նկարում պատկերված տարածքը պատկանում է Աշոտ Բոչոլյանին:

«Տարածքը սեփականաշնորհված է: Սեփականատերը կառուցում է ամառանոց՝ քաղաքապետարանի կողմից տրված շին. թույլտվությամբ»,- ասվում էր քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պարզաբանման մեջ: 

Թե ով է Աշոտ Բոչոլյանը, մեզ չհաջողվեց պարզել ստեփանավանցիներից: Չի բացառվում, որ շինթույլտվությունը տրամադրվել է  ուղղակի ինչ-որ մեկի բարեկամի անունով: Պարզեցինք միայն, որ թույլտվությունը տրամադրել է դեռեւս նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, ուղղակի շինարարությունն է հիմա սկսվել: 

Ստեփանավանում գործող «Լոռե» Էկո ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Մանյա Մելիքջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է կատարվող շինարարությանը, քաղաքապետի հետ գնացել, նայել են այդ տարածքը եւ պարզել, որ սեփականության վկայականը կա, շինարարությունը օրինական է:

Ստացվում է, որ բոլորը նախորդ քաղաքապետի որոշումն անուղղելի եւ անկասելի են համարել ու քաշվել մի կողմ՝ հաշվի առնելով, որ համայնքներում շինարարությունն իրականացվում է քաղաքապետի թույլտվությամբ եւ ավագանու որոշմամբ: Իսկ Հայաստանում կա Քաղաքաշինության նախարարություն, որը կարող է քաղաքաշինական նորմերին հակասող համարել այդպիսին համարվող կառույցը: 

Քաղաքաշինության նախարարությունից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այդ շինարարության մասին տեղյակ են եւ այն համարում են քաղաքաշինական նորմերին համապատասխան: Քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Եսայանն ասաց, որ ծանոթ չէ խնդրին, սակայն եթե դիմում լինի՝ համապատասխան վարչությունը կուսումնասիրի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18982 դիտում

Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը

Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր

Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը

ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան

Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն

Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա

Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան

Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին

Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է

Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ

ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել

Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն

Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ

Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ

Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը

Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն

120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար

Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը

Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ

Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին

Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ

«Գող Բջեն» ձերբակալվել է

ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ

Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար

Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք

ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը

«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից