Երևան
12 °C
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հարկային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ, դիմելով հիմնական զեկուցող, ՊԵԿ տեղակալ Վախթանգ Միրումյանին՝ հիշեցնելով, որ վերջինս Եկամտային հարկի մասին օրենքի փոփոխությունները ներկայացնելիս ասել է, 120.000 դրամից մինչ 1 միլիոն ավելի աշխատավարձ ստացողները 5000 դրամ ավելի կվճարեն եկամտահարկ, իսկ մինչ 120.000 դրամ ստացողները 1600 դրամ պակաս.
«Ըստ էության ուզում եք ասել, որ հարկային բեռի ավելացում տեղի չի ունենա, բայց, եկեք հիշենք, որ ավելացել է կուտակային կենսաթոշակային համակարգ, որ առանց այդ էլ մարդկանց մի հսկայական մասի բեռը ծանրացրել է, ամեն օրենքի քննարկումից ասում ենք՝ հա դե 3000 դրամ է ավելանում, բայց մարդիկ դոլարային վարկ ունեն 5000 դրամ դրանից է ավելանում, 5000 դրամ գազի գնից է ավելանում, 5000 դրամ՝ հոսանքի գնից, 5000 դրամ՝ կարմիր գծերից, 5000 դրամ՝ հոծ գիծ տրորելուց, 5000 դրամ՝ գնաճից, հիմա Հարկային օրենսգրքով, դուք, ըստ էության, գնաճի խթան եք տալու, որովհետեւ ակցիզային հարկի դրույքաչափեր են փոխվում. բենզինի էական գնաճ է լինելու, գազի լիցքավորման էական գնաճ է լինելու, ինչպես նաեւ սպիրտային խմիչքի, ծխախոտը դեռ մի կերպ ընդունելի է, որ թող մարդիկ քիչ ծխեն»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը:
«Եվ ի վերջո, ո՞նց է լինում, որ ամեն անգամ, երբ օրենք ենք ընդունում, որ խոշորները տուժեն, արդյունքում ստացվում է՝ խոշորներն օգտվում են»,-ասաց նա՝ դիմելով ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին:
Հիմնական զեկուցողն արձագանքեց, որ այս մտահոգությունները նախկինում էլ կային, որ բարձր շեմ սահմանելը համակարգի հիմնական թերություններից մեկը կարող է լինել, բայց հիշեցրեց նաեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին, որի ազդեցությունը շարունակվում է, դրա համար մինչ 2018 թվականը նախատեսված է այս մեխանիզմը.
«Փաստացի թվերը ցույց են տալիս, որ մենք ավելի շատ ԱԱՀ վճարողներին հնարավորություն տվեցինք օգտվել այդ դաշտից, այլ ոչ թե լրացուցիչ դաշտ ստեղծեցինք ՓՄՁ-ների սուբյեկտների համար»,-ասաց Միրումյանը:
Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքների ակցիզներին, ապա ՊԵԿ տեղակալի խոսքով իրենք առաջարկում են յուրաքաչյուր տարի՝ մինչ 2021 թվականը, բարձրացնել եւ ներդաշնակեցնել միայն օղու եւ ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը.
«Խոսքը բոլոր ալկոհոլային խմիչքներին չի վերաբերում, որովհետեւ գինու, կոնյակի մասով առաջարկում ենք չբարձրացնել դրույքաչափերը, իսկ օղու մասով այս առաջարկը վերաբերում է միայն այն ապրանքատեսակներին, որոնք պտղային կամ հատապտղային հիմքով չեն»,-ասաց Միրումյանը:
«Իսկ դիզելային վառելիքի մասով նվազեցնում ենք ակցիզային հարկի դրույքաչափը՝ 35000-ից 13000 դրամ, որովհետեւ կրճատում ենք ԱԱՀ-ից ազատվելու արտոնությունը»,-նկատեց Միրումյանը:
Փաշինյանն արձագանքելով բարձրաձայնեց մարդկանց այն համոզմունքի մասին, որ գազալցակայաններում հսկայական ստվեր կա.
«Խոսում են, որ գազալցակայաններում չի հաշվառվում գազը, ՀԴՄ չի տրվում, փոխանակ այդ խնդիրները լուծենք, ակցիզային հարկն ենք ավելացնում, գներն ենք ավելացնում, որի արդյունքում «լեւի» ծախվող գազի եկամուտը տիրապետողի եկամուտներն են շատանալու, արդյունքում կպարզվի, որ հարուստներն ավելի հարստացան, իսկ էն մարդիկ, որ իրենց մեքենաներում գազի բալոններ էին դրել ու կարողանում էին տեղաշարժվել, հիմա 300 տոկոսով ակցիզային հարկ են ավելացնում, որը գնի ավելացման է բերելու»,-ասաց նա:
Միրումյանը չբացառեց պատգամավորի խոսքերը, բայց նկատեց, որ գործիքակազմը կվերահսկի իրավիճակը: Ռեպլիկի կարգով խոսեց նաեւ նիստը նախագահող Հերմինե Նաղդալյանը՝ հանգելով հետեւյալ եզրակացության. «Խմեք հատապտղային գինիներ, մի աճեք 40 միլիոնից եւ հեծանիվ քշեք»,-ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Джексон оказался женщиной․ օլիգարխը նաև գործակալ է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ-ում ասում են Քոչ, ասոցացնում են արյան հետ, կալուգացի օլիգարխն էլ ընդեղ ջախջախվեց․ էս ինչ վատ է վիճակներդ
ԴՆԹ թեստը ցույց տվեց, որ միայն 18 տոկոս է հայկական ծագումս․ Մարգարիտա Սիմոնյան
Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում
Երևանում կատարված խուզարկություններով խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ
Կարելի է հստակ արձանագրել՝ գործ ունենք ոչ թե կալուգացի օլիգարխի, այլ կալուգացի շպիոնի հետ․ Ղազարյան
Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի տներից մեկում․ նախնական տվյալներով զոհեր և տուժածներ կան
Ամոթ, դիտելուց հետո զզվանք և սրտխառնոց է առաջանում․ ՀՌՀ նախագահը՝ «Հայաստան» դաշինքի քարոզչական հոլովակի մասին
Բոլոր գործակալներ, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից․ վարչապետ․ տեսանյութ
Կարող է մահափորձեր կազմակերպեն, անգամ վարչապետի ուղղությամբ. մենք «Հոկտեմբերի 27» ենք տեսել. Թումասյան
Քանի մարդ է մասնակցել Գյումրու Թատերական հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին
Եթե ՌԴ պետռեգիստրը ճիշտ է՝ կստացվի, որ Նարեկը, որպես պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել հանցանք
Լոռու հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորակը
Սամոն, սիբիրյան յազվան ռսաքոծ են. Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն է և հաղթելու է․ Լևոն Շիրինյան․ տեսանյութ
The Insider-ի հրապարակած փաստաթղթերը վերջնականապես պատռեցին բոլոր դիմակները․ սա սպառնալիք է մեր պետականությանը
4 կուսակցությունից պատգամավորի 18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
Հայաստանի Հանրապետությունն ու Լիտվան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել
Գործակալը բացահայտվեց․ սա լույս է սփռում այն եղկելի քաղաքականության վրա, որը նա և իր թիմն իրագործում էին
ՌԴ թեկնածուներից մեկը՝ ԱԴԾ-ի հետ կապված, մյուսը՝ բռնաբարության համար դատապարտված. The Insider
Յունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում
Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է․ Ալեն Սիմոնյանը փաստաթղթեր է վերահրապարակել
Այսպես մեզ դիմավորեցին Սվերդլովում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արթիկցիներին մեքենայով տարել է Երևան՝ հանրահավաքի, Արթիկ տեղափոխելուց հետո տվել է խոստացած գումարը․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական պատմությունը շատ արագ իր վախճանը գտավ․ Սիմոնյան․ տեսանյութ
«Դուք կապ չե՞ք ունեցել ФСБ-ի հետ». Սամվել Կարապետյանը հստակ չի հերքել տարածվող լուրը և ցինիկ ծիծաղել է
ԲԸՏՄ-ն Արմավիրում և Արագածոտնում կասեցրել է ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսին
Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ տեղեկատվական կենտրոնը․ լուսանկար
Քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը պատահաբար հանդիպել է Մկրտիչ Արզումանյանին․ տեսանյութ
Չնախատեսված կանգառ Բազում բնակավայրում. վարչապետ
Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու վարույթով կա ևս մեկ մեղադրյալ
Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում ՀՀ հարկային օրենսգրքում
Եթե մեր ենթագիտակցության մեջ լինի, որ պետք է վերադառնանք Վան, Մուշ, Ղարաբաղ, մեր երկրին կնայենք որպես կանգառ
Քրեական պատասխանատվություն միայն խոշոր խախտումների համար․ հարկային վարչարարության բարեփոխումների նոր փուլ
Ամեն ինչ լավ է լինելու. Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները հայտնել են՝ այսօրվանից ռազմավարական գործընկերներ են
Չնախատեսված կանգառ Լեռնապատ բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անձրև, ամպրոպ, տեղ-տեղ նաև կարկուտ. ինչպիսին են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Ավտովթար-վրաերթ Նոր Գեղի բնակավայրում. վարորդն ու վրաերթի ենթարկվածը հոսպիտալացվել են
Կալուգացի օլիգարխը 200 հազար տալիս, ուղարկում ա․ Փաշինյանը՝ սադրանքների մասին
1998-ին Քոչարյանը եկել ա, ստեղից «вон» եմ արել, դրա համար ծեծ եմ կերել․ կուրթանեցի տղամարդը՝ Փաշինյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT