Ստեփանավանի այգում «դաչա» կառուցողը Գեւորգ Կոստանյանի աներորդին է (լուսանկարներ)

20/06/2016 schedule19:30

Ստեփանավանի «Ալեա» կոչվող այգու տարածքում ընթացող շինարարությանը armtimes.com-ը անդրադարձել էր հունիսի 1-ին: Քաղաքապետարանից մեզ հայտնել էին, որ ծառերի արանքում շինարարություն իրականացնողը Աշոտ Բոչոլյան անունով մի քաղաքացի է, ով քաղաքապետի եւ ավագանու որոշմամբ ամառանոց կառուցելու շինթույլտվություն ունի:

Ստեփանավանցիներից մեկն էլ մեզ հայտնել էր, որ ըստ քաղաքում տարածված տեղեկությունների՝ «Ստեփանավանի քաղաքապետը խնդիրներ ա ունեցել օրենքի հետ կապված, դատախազը միջնորդել ա, վերջինիս լավության տակից դուրս գալու համար էլ քաղաքապետը որոշել ա այգին վարի տալ»:

Այսօր մեզ հայտնի դարձավ, որ Աշոտ Բոչոլյանը ոչ ավել ոչ պակաս ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կնոջ եղբայրն է՝ աներորդին: Նա աշխատում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ում, ինչպես նաեւ Բրյուսովի ինստիտուտում՝ որպես մատակարար: Բոչոլյանը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ ինքը տարածքի համար առանձնահատուկ ոչինչ չի արել, դիմել է եւ ստացել: Բոչոլյանն ասում էր նաեւ, որ տարածքը ընտրել է ծառերի պատճառով: Ներկայացնենք մեր զրույցը.

- Պարոն Բոչոլյան, եթե չեմ սխալվում՝ դուք եք Ստեփանավանի «Ալեյա» կոչվող այգում շինարարություն անում:

- Այո:

- Կասե՞ք ինչ եք կառուցում:

- Ամառանոց, տուն:

- Դուք Գեւորգ Կոստանյանի կնոջ եղբա՞յրն եք:

- Այո:

- Դա դեր խաղացե՞լ է շինթույլտվություն ստանալու հարցում: Ստեփանավանցիները պնդում են, որ դատախազին դա ինչ-որ լավության դիմաց է տրամադրվել: Մարդիկ դժգոհում են, որ այգու տարածքում շինարարություն է ընթանում:

- Ես առանձնահատուկ ոչինչ չեմ արել, որ ինձ տան էդ տարածքը: Ես գնացել եմ, ինձ տրամադրել են տարածքը, հողամասը գնել եմ, շինթույլտվությունը ստացել եմ ու շինարարություն եմ սկսել: Բայց էլի տներ կան կառուցված այդ տարածքում: Մենք բացարձակ ոչ ծառ ենք վնասել, ոչ մի բան: Ծառերի հետ կապված այնտեղ շատ խիստ հսկողություն է սահմանված: Մենք տարածքը պարսպապատել ենք, բնականաբար դա տուն է, պետք է պարսպապատ լինի եւ այդտեղ առանձնահատուկ ոչինչ չեմ տեսնում:

- Ապրելո՞ւ եք այդտեղ:

- Այո, ինձ համար ամառանոց եմ կառուցում:

- Որպես ՀՀ քաղաքացի ճի՞շտ եք համարում հանրային այգու տարածքում ամառանոց կառուցելը:

- Եթե ծառերին չենք վնասում, ոչ մեկի անցուդարձը չի սահմանափակվում, ոչ մեկին նեղություն չենք տալիս...

-Հիմա չեք վնասում: Հետո, երբ սկսեք ապրել այդտեղ, ինչպե՞ս կարող եք չվնասել:

- Չեմ կարծում մի մարդ, որը ծառի կողքին ապրի, այդ օդը շնչելուց հետո մտածի ծառը վնասելու մասին: Առավելեւս, մենք այդ տարածքը ընտրել ենք ծառերի առատ լինելու պատճառով:

Այգու տարածքում ընթացող շինարարության հետ կապված մենք դիմել էինք նաեւ Քաղաքաշինության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք դա համարում են քաղաքաշինական նորմերին համապատասխան: Քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Եսայանը մեզ փոխանցել է շատ ուշագրավ տեղեկություն.

«ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի կողմից կատարված տեղազննությունից եւ քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ավետիսյան փողոց N24/2 հասցեում քաղաքացի Աշոտ Բոչոլյանը կառուցում է բնակելի տուն ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից 2016 թվականի հունիսի 3 -ին տրված N6 շինարարության թույլտվության հիման վրա, որի տրման համար հիմք է հանդիսացել 2016 թվականի ապրիլի 15-ի N5 ճարտարապետահատակագծային առաջադրանքին համապատասխան մշակված նախագիծը: Իրավական և քաղաքաշինական փաստաթղթերի տրման հետ համաձայն չլինելու դեպքում կարող եք դիմել Ստեփանավանի քաղաքապետարան կամ հարցը լուծել դատական կարգով»:

Քաղաքաշինության նախարարության պատասխանն ուշագրավ է այնքանով, որ ըստ էության վկայում է՝ գլխավոր դատախազի աներձագը այգու տարածքում շինարարություն էր իրականացնում առանց շինթույլտվության: Ըստ այդ պատասխանի՝ Բոչոլյանը շինթույլտվություն ստացել է 2016 թվականի հունիսի 3-ին: Բայց այգու տարածքում շինարարության նկարները մենք ստացել ենք մայիսի կեսին, մայիսի 24-ին նկարը ուղարկել ենք քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետին: Մայիսի 30-ին մեզ բառացի պատասխանել են, որ ուղարկած նկարում պատկերված տարածքը պատկանում է Աշոտ Բոչոլյանին: Տարածքը սեփականաշնորհված է: Սեփականատերը կառուցում է ամառոնոց՝ քաղաքապետարանի կողմից տրված շին. թույլտվությամբ:

Ստացվում է, որ քաղաքապետարանի համապատասխան վարչությունը ստել է: Աշոտ Բոչոլյանը, փաստորեն, շինարարություն էր իրականացնում՝ մինչեւ թույլտվություն ստանալը, իսկ քաղաքապետարանը ստիպված է եղել թույլտվություն ձեւակերպել հետո, երբ մենք հարցում ենք արել: Այսպիսի քաղաքապետարանի դեպքում ստեփանավանցիներին մնում է ընտրել քաղաքաշինության նախարարության առաջարկած տարբերակներից երկրորդը՝ դատական գործ սկսել Գեւորգ Կոստանյանի աներձագի դեմ, այլապես սա կարող է դառնալ նախադեպ, որպեսզի ցանկացած քաղաքացի այս օրինակը վկայակոչելով իր նախընտրած այգում «դաչա» կառուցի: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
81318 դիտում

Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը

Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր

Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը

ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան

Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն

Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա

Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան

Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին

Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է

Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ

ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել

Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն

Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ

Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ

Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը

Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն

120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար

Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը

Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ

Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին

Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ

«Գող Բջեն» ձերբակալվել է

ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ

Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար

Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք

ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը

«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից