Երևան
12 °C
Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովին, նշանակեց Պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: Ընդ որում, նրան այդ պաշտոնին նշանակելու համար այնտեղից ազատեց գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին՝ նշանակելով արդեն Յուրի Խաչատուրովի տեղակալ։
Որդի Խաչատուրովի նշանակումը բավական բացասական արձագանք ունեցավ հասարակական շրջանակներում այն առումով, որ այդ երիտասարդ զինվորականը մինչ այժմ հայտնի է եղել որպես խիստ բացասական համարում ունեցող սպա թե՛ պաշտպանության համակարգում, թե՛ հասարակական-քաղաքական շրջանակներում: Նա հայտնի է որպես անվերահսկելի զինվորական, քանի որ վայելել է հոր՝ ՊՆ-ում երկրորդ մարդու լիակատար ու բազմակողմանի հովանավորությունը: Հիշեցնենք, Գրիգորի Խաչատուրովի անունը շոշափվել է մի շարք աղմկոտ պատմությունների ու հանցագործությունների հետ: Օրինակ, 2010 թվականին Գրիգորի կամ Գրիշա Խաչատուրովը հայտնի դարձավ Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասում տեղի ունեցած չարաշահումների շրջանակներում: Հիշեցնենք, որ այդ զորամասի գումարտակի հրամանատար, «Ռոժ» մականունով հայտնի Վարդան Մարտիրոսյանն ու գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Կարապետյանը մեղադրվում էին զինվորներից գումարներ շորթելու մեջ: Նրանք զինվորներին ստիպել էին, որ բանկերից տարբեր չափի վարկեր վերցնեն ու տան իրենց: Հետո զինվորները չէին կարողացել մարել այդ վարկերն, ու այդպիսով հրամանատարների դրամաշորթությունը բացահայտվել էր: Գրիգորի Խաչատուրովն այդ զորամասի հրամանատարն էր, եւ կարծիք կար, որ սույն չարաշահումները կատարվել են հենց նրա գիտությամբ ու հովանավորությամբ: Թեեւ որդի Խաչատուրովն ինքը լրագրողների հետ զրույցում այդ գործը «սարքված» էր համարել:
Բայց կարճ ժամանակ՝ մոտ մեկ տարի հետո գործը կարճվեց «գործուն զղջման» հիմքով եւ ոչ թե հանցակազմի բացակայության պատճառով: Իր գործընկերների հետ միասին Գրիգորի Խաչատուրովը որոշ ժամանակ դադարեցրեց զինծառայությունը, բայց մամուլի հրապարակումների համաձայն՝ դեպքից մոտ մեկ տարի հետո իր թիմով նորից վերականգնվեց: Իսկ 2013 թվականի այդ օրերին մամուլում հրապարակումներ տարածվեցին, թե Գրիգորի Խաչատուրովը Տավուշի մարզի զորամասերից մեկում հարբած վիճակում ծեծի է ենթարկել չորս զինվորի: Եվ ահա այս ու նման այլ պատմություններից հետո վերջինս երկու օր առաջ նշանակվում է բարձր պաշտոնի՝ երրորդ բանակային կորպուսի հրամանատար:
Արդյոք անցյալում Գրիգորի Խաչատուրովի անվանն առնչվող այս պատմությունների դեպքում ճի՞շտ էր նրան նման բարձր պաշտոնի նշանակելը: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ ասելով, որ նման պաշտոններին նշանակումներն ու ազատումները տեղի են ունենում գերագույն գլխավոր հրամանատարի կողմից: «Եվ մենք չենք կարող մեկնաբանել նրա ոչ ազատման, ոչ էլ նշանակման հրամանները»,- պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը:
Պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի ղեկավար Գեղամ Հարությունյանն էլ չի ընդունում, որ Արարատի մարզի այդ զորամասում եղած չարաշահումները տեղի են ունեցել Գրիգորի Խաչատուրովի մասնակցությամբ կամ, միգուցե, գիտությամբ: «Ո՞վ է ասել, որ նա չարաշահումներ է արել: Չարաշահումների մեջ մեղադրվելը մի բան է, չարաշահումներ թույլ տալը՝ մեկ այլ բան: Ամենատարբեր կարծիքներ կարող են լինել, բայց դա չի կարող նշանակել, որ այդ խոսակցությունները հավաստի են, եւ դրանք պետք է ընդունել որպես ճշմարտություն: Գրիգորի Խաչատուրովը ամենապատրաստված եւ արժանավոր սպաներից մեկն է, որի նշանակումը անձամբ ես ճիշտ եմ համարում»,- ասաց Գեղամ Հարությունյանը:
Վերջինս հավելեց, թե 2014-2016 թվականներին Գրիգորի Խաչատուրովը վերապատրաստվել է Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում: Եվ ընդամենը վերջերս է վերադարձել Հայաստան ու միանգամից նշանակվել է ՊՆ երրորդ բանակային կորպուսի հրամանատար: Գեղամ Հարությունյանը նաեւ համաձայն չէ այն կարծիքների հետ, թե Գրիգորի Խաչատուրովի անվանն առնչվող չարաշահումների կամ հանցագործությունների գործերը կարճվել են հայր Խաչատուրովի միջամտությամբ: Կամ նա հենց հոր հովանավորությամբ է բանակում նման բարձր պաշտոններ ստանում: «Մեկ այլ առիթով կասեինք, որ դինաստիական ավանդույթները շատ լավ են, կխրախուսեինք այդ երեւույթը, որ զինվորականի որդին զինվորական է դառնում: Եթե նա ընտրել է հոր ճանապարհն ու զինվորական է դարձել, ի՞նչ է, հոր պատճառով առաջխաղացում չպե՞տք է ունենա: Լավ կարծիք ունեմ իր մասին»:
Եվս մի կարեւոր հանգամանք՝ երրորդ բանակային կորպուսն իր մեջ ներառում է Տավուշի մարզի ողջ զորամիավորումները: Իսկ Տավուշը, ինչպես գիտենք, պաշտպանական առումով բավականին վտանգավոր հատված է: Ադրբեջանը հայկական սահմանները հենց այդ հատվածից է պարբերաբար գնդակոծում եւ երբեմն մարդկային կորուստներ պատճառում: Հենց երեկ ադրբեջանական զինուժը մոտ մեկ ժամ հրաձգային զենքերից կրակ էր բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա:
«Ես էլ եմ լսել Գրիգորի Խաչատուրովին առնչվող այդ պատմությունները: Եվ եթե այդ տարածքում նա ինչ-որ պահի չկարողանա արդարացնել իրեն, ապա ծանր արդյունքներ կբերի թե՛ նշանակողի, թե բոլորիս համար: Նշանակելն իրենց գործն է, թող նշանակեն, բայց եթե նա սխալվի, կունենանք լուրջ խնդիրներ: Բայց ես չեմ ցանկանում, որ իրենց այդ նշանակումների պատճառով մենք նորից անտեղի զոհեր ունենանք»,- իր հերթին մեկնաբանեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
Արմինե Ավետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT