Երևան
12 °C
Եւ այսօր իր քարե սառնությամբ կանգնած է, օրինակ, Հյուսիսային պողոտան` թվում է` գրեթե դատարկ ու անմարդաբնակ: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վերջերս հայտարարել էր, թե իրականացված էլիտար շինարարության պահանջարկը չկար, ու հազարավոր բնակարաններ չվաճառված են մնացել: Օրերս մենք փորձեցինք պարզել, թե շատերի արցունքների վրա կառուցված, մասնավորապես, Հյուսիսային պողոտայում կոնկրետ որքան բնակարան կա, եւ դրանցից քանիսն է վաճառված: Այս հարցին պատասխանող պետական կառույցը, սակայն, այդպես էլ չգտնվեց` մեկը մյուսին էր մատնացույց անում, 2-րդը` 3-րդին: ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեից մեզ համոզում էին, թե իրենց մոտ դա ֆիքսվում է միայն միավորներով եւ հնարավոր չէ ասել` տվյալ միավոր բնակարանը արդյո՞ք Հյուսիսային պողոտայում է գտնվում: Քաղաքաշինության նախարարությունում եւս բանից անտեղյակ էին: Երեւանի քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը նույնպես մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե քաղաքապետարանը նման տեղեկությունների չի տիրապետում: «Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտայում կառուցված շենքերի քանակին, ապա թվով 7 շենքի շինարարության ավարտի փաստագրման ակտերը տրամադրվել են իրենց (խոսքը կառուցապատողների մասին է -խմբ.), որից հետո, ըստ էության, նրանք պետք է դիմեն Կադաստրի պետական կոմիտե, որպեսզի պետական գրանցում ստանան... Դրա համար, տեխնիկապես էլ, մեր գործառույթների մեջ չի մտնում, որ մենք տեղեկություններ ունենանք, թե քանի բնակարան է վաճառված, քանիսը` ոչ»,- ասաց նա` հավելելով, որ 4 բազմաբնակարան շենք էլ դեռեւս գտնվում է կառուցման փուլում: Իսկ ուշ երեկոյան, շրջելով էլիտար այս պողոտայում, շենքերի պատուհաններին ընդամենը հատուկենտ վառվող լույսեր կարելի է հաշվել: Մեզ 30-ի չափ հաջողվեց: Իսկ ապակեպատ դռներից ընդարձակ շքամուտք մտնողին այստեղ դիմավորում են անվտանգության ծառայության բարեհամբույր աշխատակիցը կամ աշխատակիցները եւ հետաքրքրվում` ո՞ւմ տուն եք գնում: Նրանցից մեզ հետ զրուցածները վստահեցնում էին, որ թեեւ կոնկրետ իրենց կողմից հսկվող շենքում այժմ քիչ բնակվող կա, այնուամենայնիվ, բոլոր բնակարանները վաճառված են: Իսկ անվտանգության աշխատակիցների մատուցած ծառայության դիմաց վճարում են էլիտար շենքերի էլիտար բնակիչները` որպես սպասարկման վարձ: Այս պողոտայում, ինչպես հայտնի է, ծառեր գոյություն չունեն: Բակերում խաղահրապարակներ եւս չկան, թեեւ բակեր էլ` որպես այդպիսին, կարելի է ասել, չերեւացին: Շենքերի արանքում ընկած փոքրիկ տարածքներում կայանած ավտոմեքենաներ էին ու հատուկենտ կարուսելներ: Որոշ դեպքերում խաղահրապարակի պես մի բան` շատրվանով հանդերձ, կա անմիջապես շենքի ներսում: Մի շարք պատշգամբներում շարված են այն ծաղկամաններից` ծաղիկներով, որոնք վերջին շրջանում առանձնապես են հայտնի, քանի որ Երեւանի քաղաքապետարանն է իր կանաչապատում ու ծաղկապատում ակցիայի շրջանակներում դրանցից տեղադրում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Իսկ պողոտայի` դեռեւս անավարտ շենքերից մեկի երկայնքով, որպես ընթացող աշխատանքները փակելու միջոց, մի պաստառ էր ձգված` վրան գրված` «Սիրում եմ քեզ, Երեւան»: Երեւանն` այո, իսկ երեւանցիներին, փաստորեն` ոչ, որովհետեւ Երեւանում, ինչպես, ասենք, Հյուսիսային պողոտայում, ամեն մի քառակուսի մետր հողատարածքից փող սարքելու հնարավորություն կա, իսկ տվյալ տարածքում ապրող մարդիկ, ոչ էլիտար, իհարկե, այդ ճանապարհին միայն բարդություններ են ստեղծում: Քանի որ Հյուսիսային պողոտայի տարածքում ապրած եւ պետության կարիքների համար տնավեր դարձած բնակիչները իրենց բնակարանների դիմաց խիստ անհամարժեք փոխհատուցում էին ստացել, այն էլ` մաս-մաս, ու հետեւաբար` քչերն էին հնարավորություն ունեցել թեկուզ շատ փոքր, ու թեկուզ ծայրամասում բնակարան գնել, փորձեցինք պարզել, թե այսօրվա դրությամբ ի՞նչ վիճակ է` որտե՞ղ են այն ընտանիքները, որոնք այդպես էլ չհասկացան, թե պետության այդ ի՞նչ կարիք էր, որի պատճառով իրենք պետք է լքեին իրենց բնակարանները, ո՞ր մասն է վարձով բնակվում: «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խոսքը տասնյակից ավելի ընտանիքների մասին է: Ու այս մարդիկ չեն դադարեցնում արդեն տարիներ ձգվող իրենց պայքարը: Նրանք պահանջում են համարժեք փոխհատուցում: 3 այդպիսի գործ, Ս. Բաղդասարյանի փոխանցմամբ, հ/կ-ի աջակցությամբ կազմվել եւ ուղարկվել է Եվրադատարան: Եւս 2-ը` նախապատրաստման փուլում են, որոնք նախադեպ կդառնան հաջորդ գործերի համար: Մեր իշխանությունների գործուն աջակցությամբ իրենց տներից վտարված մարդկանց համար ոչ միայն կառուցվող բազմաթիվ բնակարանների մի չնչին մասը խնայվեց, այլեւ, հասարակական կազմակերպության նախագահի տվյալներով, 3-4 անգամ նրանց պակաս վճարվեց: Մինչդեռ, էլիտար շինարարության ապահոված շահույթը, դարձյալ Հ. Բագրատյանի ներկայացրած թվերով, 800 % է կազմում: Հիշեցնենք նաեւ, որ Հյուսիսային պողոտայում կառուցապատում իրականացնելու ծրագիրը կառավարությունը հաստատել է 2000 թվականին: Իսկ արդեն 2007-ին պողոտան բացվեց, որի կառուցապատման աշխատանքներին անձամբ Ռոբերտ Քոչարյանն էր հետեւում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ ընտրություններին կարող են մասնակցել բացառապես հայկական անձնագիր ունեցող քաղաքացիները․ Փաշինյանը՝ Պուտինին
ՔՊԿ գրասենյակում հյուրընկալվել են Եվրոպական խորհրդարանի անդամները, ծանոթացել ՀՀ ներքաղաքական զարգացումներին
Ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ ՌԴ ղեկավարությունը 2 անգամ այդ մասին հայտարարել է
Սա հակապետականության գագաթնակետն է․ ՌԴ որոշ հայրենակիցներ եկեղեցու սպասավորների հետ մնացել են միջնադարում
Փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը, չենք թաքցնում հարցը մեր ռուս գործընկերներից
ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի կասկածի տակ, կապերը խորն են, քննարկման ենթակա չեն
Հուսամ՝ ինչպես էլ ավարտվեն ընտրությունները Հայաստանում, մեր հարաբերությունների ամրապնդումը կշարունակվի․ Պուտին
Երթևեկության սահմանափակում՝ Իսակովի պողոտայում
Մեզ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից, Դուք միշտ դա կարող եք ի նկատի ունենալ․ Պուտին
Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերջին տարիներին անցել են բազմաթիվ փորձությունների միջով․ վարչապետ
Ձեռք է բարձրացվել ոչ թե վարչապետի, այլ Հայաստանի վրա. ոչ ոք չի կարող որոշել՝ ով եկեղեցի գնա, ով չգնա
Թրամփը հայտարարել է՝ Իրանը հրադադար է խնդրել, Թեհրանը հերքել է տեղեկությունը
Կարգադրիչը գլխի շրջանում վնասվածք ունի․ մանրամասներ՝ Չարենցավանի դատական նիստի ծեծկռտուքից
Անբարոյական են. ռուսական կողմի սատարած ուժերը իրենց պահում են սանձարձակ. Սաֆարյան. տեսանյութ
Մեր բանտերում քաղբանտարկյալներ չկան, ընտրություններին մասնակցելու են բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեցողները
ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
Հայաստան-Ադրբեջան խաղաղություն է հաստատվել․ կրկին հայտարարում եմ՝ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվի․ Փաշինյան
Մենք չենք միջամտի, բայց կան ռուսամետ ուժեր ՀՀ-ում, որոնք կցանկանայինք, որ մասնակցեին ընտրություններին․ Պուտին
Դեռ միասին պիտի ճաշենք․ Պուտին-Փաշինյան երկխոսություն Կրեմլում․ տեսանյութ
Մոսկվան հանգիստ է վերաբերվում ԵՄ-Երևան հարաբերությունների զարգացմանը․ Պուտինը՝ Փաշինյանին
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հիրբրիդային հարձակումների դեմ պայքարում․ Զախարովա
31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասին
Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Ծեծկռտուք Չարենցավանի դատարանում․ կոտրվել է գույքը, կարգադրիչները վնասվածքներ են ստացել
Դատախազությունը ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի և ևս մեկ անձի նկատմամբ
«Ուժեղ Հայաստանը» մեր անկախ ու ինքնիշխան պետության գլխին ցանկանում է պատուհաս դառնալ. Հարությունյան․ տեսանյութ
Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան
2025-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9,7%-ով ավելի քրեական գործ, քան 2024 թվականին. դատախազություն
ՔԿ-ն 30 նոր քննիչ ունի․ Արթուր Պողոսյանը նրանց հորդորել է քաղաքացիների հետ լինել հարգալից և համբերատար
Կրեմլում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում․ վարչապետի այցը Մոսկվա․ լուսանկարներ
Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը
Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ. վարչապետ
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Մոսկվայի Կիևյան մայրուղում. տեսանյութ
Համբարձում Մաթևոսյանը դիվանագետներին է ներկայացրել COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազության հաղորդում
Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Ավդալյան
Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին. տեսանյութ
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Երդվյալ քոչարյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT