Նամակ. հալածանք՝ սնանկացման եղանակով

29/07/2016 schedule11:19

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հուլիսի 19-ի համարում:

«Երեւանճանշին» ընկերության սնանկացման պատմությունը մեր տնտեսության կլանայնության, սեփականատերերին հայտարարված  պատերազմի մասին է:

Նաեւ այն մասին, թե ինչպես է իշխանությունը միջոցների մեջ խտրություն չդնելով՝ պայքարում բոլոր այն անձանց ու տնտեսվարող սուբյեկտների դեմ, ովքեր այս հողի վրա որեւէ գործունեություն ծավալելու ցանկություն ունեն: Այդ անձանց վիճակն առավել բարդանում է, եթե նրանք որեւէ կերպ առնչվում են ընդդիմությանը: «Երեւանճանշինի» դեպքում գործ ունենք Կարեն Դեմիրճյանի ազգականի հետ. ընկերության նախկին տնօրեն Վահան Առաքելյանը (նկարում) Ռիմա Դեմիրճյանի քրոջ ամուսինն է, ինչը վճռորոշ դեր է խաղացել նրա ճակատագրում: Այս պատմությունն առավել ուսանելի է դառնում այսօր Հայաստանում ծավալվող Ճանապարհաշինության- ճանապարհաքանդության գործընթացների ֆոնի վրա: Գուցե հենց Լինսի հիմնադրամի միջոցներով փողերի լվացման հեռանկա՞րն է եղել պատճառը, որ «Երեւանճանշինին» դուրս են մղել այս ոլորտից՝ տեղ բացելով մի շարք օտարածին կազմակերպությունների համար, որոնք վերջին 2 տարում խայտառակվեցին իրենց կատարած աշխատանքների անորակությամբ: «Երեւանճանշինը» 1997-2000թթ., հաղթելով Համաշխարհային բանկի հայտարարած մրցույթում, 500 միլիոն դրամի ճանապարհային նորոգման աշխատանքներ է կատարել, ընդ որում՝ բավական որակյալ ու հիմնավոր: 2000-ին ընկերությունը պայմանագիր է կնքել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՓԲԸ-ի հետ՝ մոտ 297 միլիոն դրամի շինաշխատանքներ կատարելու վերաբերյալ: Պայմանագրի երաշխավոր է կանգնել «Ինեկոբանկը»: Իսկ թե ինչ է տեղի ունեցել հետո՝ ներկայացնում է «Երեւանճանշինի» նախկին նախագահ Վահան Առաքելյանը:

«2000թ. դեկտեմբերից անսպասելիորեն եւ անհասկանալի պատճառներով սկսվեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի այն ժամանակվա նախարար Ե. Զախարյանի եւ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Գեւորգյանի ոտնձգությունները «Երեւանճանշինի» հանդեպ: Նախ, նշված ՓԲԸ-ն դիմեց «Ինեկոբանկին»՝ երաշխիքով ապահովված գումարը ետ ստանալու պահանջով: Իբր՝ աշխատանքները մենք «թերակատարել ենք», ուստի հնարավոր չէ վերականգնել «Երեւանճանշինին» տրամադրված կանխավճարի մի մասը: Բանկը բանավոր հարցում արեց մեզ, որին գրավոր պատասխանեցինք, որ այդ պահանջն անհիմն է, քանի որ, նախ, ստուգումներն անցկացվել են առանց մեր մասնակցության եւ, բացի այդ, «Հայավտոճանը» մեզ 31 միլիոն դրամ է պարտք, անհրաժեշտության դեպքում այդ գումարը կարող է հաշվանցվել նշված պարտքից: Չնայած դրան, առանց ճշտելու եւ մեզ տեղյակ պահելու, «Ինեկոբանկը» փոխանցեց համապատասխան գումարը «Հայավտոճանին», որից հետո փաստորեն ընկերությունն, անկախ իր կամքից, հայտնվեց պարտք-պահանջային թնջուկի մեջ, որն ընկերությանը հասցրեց սնանկացման եզրին: Արդյունքում, «Հայավտոճանը» ոչ միայն անհիմն պակասեցրեց մեր կանխավճարը, այլեւ՝ իր պայմանագրային պարտավորությունները խախտելով, միտումնավոր չվճարեց 31 միլիոնը, որի հետեւանքով «Երեւանճանշինը» չկարողացավ շարունակել աշխատանքները, իսկ արհեստականորեն առաջացած պարտքերը մարելու համար նախ գրավ դրեց իր գույքը, ապա գրավառուին փոխանցեց գրավի իրացման իրավունքը: Բայց այս ամենը դեռ սկիզբն էր. 2001-ի ապրիլի 1-ից «Երեւանճանշինում» ԱԱՆ-ն ապօրինի ստուգումներ սկսեց, մեկ ամսից ԱԱՆ-ին միացավ գլխավոր դատախազությունը, որն առգրավեց մեր բոլոր փաստաթղթերը եւ վերադարձրեց միայն 1 տարի անց: Շուտով այս արշավին միացան պետգույքի կառավարման նախարարությունը, ապա՝ տնտեսական դատարանը: Մեր դեմ պայքարի «ազնիվ» գործին ներգրավեցին նաեւ օտարերկրյա «Շահաբ» կազմակերպությանը, որի հետ բիտումի մատակարարման պայմանագիր էինք կնքել: 2001-ին «Շահաբը» գումարի պահանջով դիմեց դատարան, որը նրա օգտին վճիռ կայացրեց, սակայն դիմողը չբավարարվեց վճռով՝ բողոքարկեց վերաքննիչ դատարան (ընդ որում՝ առանց պետտուրք վճարելու), որն էլ որոշեց հօգուտ «Շահաբի» մեզնից աստղաբաշխական տուգանք բռնագանձել: Մի խոսքով, պարզեցինք, որ մեր դատական համակարգը խիստ բարյացակամ է տրամադրված օտարերկրացիների եւ խիստ անբարյացակամ՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ: «Շահաբի» դեմ քրգործ հարուցելու պահանջով դիմեցինք գլխավոր դատախազություն. պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանը մեզ պատասխանեց, որ քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ են համապատասխան առիթներ եւ հիմքեր: Իսկ մի՞թե իմ՝ ֆիզիկական անձիս հաղորդումը քրգործ հարուցելու առիթ չէ: Հաջորդը քայլն այն էր, որ դատական կարգով մեզ սնանկ ճանաչեցին եւ գույքը աճուրդի հանելու մասին որոշում կայացրին: Սա կանխելու համար անվճարունակության հարցերով «Երեւանճանշինի» կառավարիչ Ղամբարյանը 2 հայցով՝ ընդդեմ «Ինեկոբանկի» եւ «Հայավտոճանի», դիմեց տնտեսական դատարան՝ մեր ձեռնարկության սնանկացումը անվավեր անելու պահանջով: 6 ամիս անց դատարանը (դատավոր Անատոլի Մաթեւոսյան) մերժեց հայցը՝ պատճառաբանելով, թե պահանջը հակասում է «Երեւանճանշինի» եւ «Ինեկոբանկի» միջեւ կնքված բանկային երաշխիքի պայմանագրին, այնինչ՝ նշված պայմանագրային դրույթից բոլորովին այլ բան է բխում: Ի զարմանս մեզ, կառավարիչ Ղամբարյանը չհրավիրեց պարտատերերի ժողով եւ չբողոքարկեց տնտեսական դատարանի անհիմն վճիռը: Արդյունքում ես, որպես բաժնետեր, ստիպված եղա դիմել վճռաբեկ դատարան: Տնտեսական դատարանը, խախտելով օրենքը, մոտ մեկ ամիս անց միայն գործի նյութերը ուղարկեց վճռաբեկ՝ ժամկետների խախտման տեղիք տալով: Վճռաբեկն էլ իր հերթին, առանց քննարկման, վերադարձրեց իմ բողոքը՝ պետտուրքը վճարված չլինելու պատճառաբանությամբ (չնայած «Շահաբի» դեպքում առանց պետտուրքի բողոքն ընդունել էր): Ի դեպ, վճռաբեկ բողոքն ինձ վերադարձվել է 2003-ի հունիսի 26-ին, մինչդեռ վճռաբեկի՝ ինձ ուղղված պատասխանը մայիսի 23-ով է թվագրված, իսկ վճռաբեկ դատարանը տնտեսականից գործը ստացել է մայիսի 29-ին: Գոնե հարկ չեն համարել ամսաթվերը համապատասխանեցնել: Մի խոսքով, օրինախախտումների այս հեղեղի դեմն առնելը անհատի ուժերից վեր է, բայց ես որոշել եմ պայքարը շարունակել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2392 դիտում

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով, ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ