Երևան
12 °C
Ֆեյսբուք սոցիալական ցանցում օրերս սկսեց շրջանառվել սեպտեմբերի 30-ին Վանաձորում սպասվող Արամ MP3-ի եւ Գարիկ Պապոյանի համերգի գովազդային հոլովակը, որի վերջում ընդարձակ սուբտիտրերով գրված է «հատուկ շնորհակալություն» Մամիկոն Ասլանյանին, որը Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորողն է:
Հիշեցնենք, որ Վանաձորում ընտրություններ են նախատեսված հոկտեմբերի 2-ին, համաձայն Ընտրական օրենսգրքի՝ ընտրության նախորդ օրը լռության օր է, որեւէ քարոզչություն չի թույլատրվում, ստացվում է ՀՀԿ-ն սեպտեմբերի 30-ին համերգային տրամադրությամբ եզրափակում է քարոզարշավը:
Մամիկոն Ասլանյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք ինքը կամ իրեն առաջադրած ՀՀԿ-ն որեւէ կապ ունե՞ն համերգի ֆինանսավորման հետ, եւ ո՞րն է իրեն շնորհակալություն հայտնելու պատճառը, Ասլանյանը պատասխանեց. «Ես ֆինանսավորման հետ որեւէ կապ չունեմ, ուղղակի ինձ հատուկ շնորհակալություն են հայտնել իմ ընկերների խաթեր, իմ կապերի համար, իսկ հոլովակում հովանավորների մասին առանձին հատված կա»: Մեր ճշտող հարցին՝ ի՞նչ ընկերական կապերի մասին է խոսքը, Մամիկոն Ասլանյանն ասաց. «Առեւտրային գաղտնիք է, մարդիկ իրար հետ պայմանագրեր ունեն, ի՞նչ պարտադիր է` ես դրանց մասին խոսեմ, ես ուղղակի իմ պազիցիայով օգտակար եմ եղել, որ համերգը կայանա, համերգը կայանալու համար որոշակի գործողություն եմ արել, որը ֆինանսական չի»:
Հարցին՝ պատահակա՞ն է արդյոք, որ համերգը նշանակված է սեպտեմբերի 30-ին, Ասլանյանն արձագանքեց՝ «անկեղծ ասած` ուշադիր չեմ եղել նման մանրամասներին», ուստի այդ հարցը պետք է համերգի կազմակերպիչներից ճշտել. «Ես չգիտեմ պատահական է, թե չէ, ես կազմակերպիչը չեմ, նույն հաջողությամբ կարող էր լինել սեպտեմբերի 15-ին, էն ժամանակ էլ պետք է ասեիք՝ ինչո՞ւ է քարոզարշավի շրջանակում: Չեմ հասկանում՝ արգելվո՞ւմ է ինձ շնորհակալություն հայտնել»,- ասաց նա՝ եզրափակելով զրույցը:
Մեզ հետ զրույցում համերգի կազմակերպիչ ներկայացավ Արկադի Մխիթարյան անունով մի քաղաքացի՝ ասելով, որ անհատ ձեռներեց է, եւ համերգն էլ կազմակերպել է, որովհետեւ ցանկանում է, որ իր «հարազատ քաղաքում եւս տաղանդավոր մարդիկ ելույթ ունենան»:
Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պատճառը, որ գովազդային հոլովակում շնորհակալություն են հայտնում Վանաձորի՝ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանին, Արկադի Մխիթարյանը պատասխանեց. «Ուղղակի շնորհակալություն ենք հայտնել որոշ կոնտակտային փոխանցումների համար»: Մեր զրուցակցի պնդմամբ՝ համերգն ի սկզբանե նախատեսված է եղել հոկտեմբերի 9-ին, սակայն երաժշտական խմբին այդ օրը հարմար չի եղել. «Մենք էլ չէինք կարող նոյեմբեր տեղափոխել, դրա համար տեղափոխեցինք սեպտեմբերի վերջ»,-ասաց նա:
Զրուցեցինք նաեւ Արամ MP3-ի հետ, որը մանրամասնեց, որ իր հետ կապ է հաստատել Արկո անունով երիտասարդ՝ պայմանավորվելով համերգի համար: Արամը մեզնից տեղեկացավ, թե ինչ տեսքով է տարածվել գովազդային հոլովակը. «Ես չգիտեի, որ այդպես է հրապարակվել, որ ինչ-որ շնորհակալություններ կան, ես վիդեոուղերձ եմ հղել վանաձորցիներին, իրենք պետք է հեռախոսահամար ավելացնեին, բայց վերջնական վիճակում այն չեմ տեսել»:
Երբ տեղեկացրինք, որ վերջում շնորհակալական խոսք է հղվում Մամիկոն Ասլանյանին, Արամը հարցրեց՝ իսկ ո՞վ է Մամիկոն Ասլանյանը, ճշտելուց հետ կատակեց. «Ես չգիտեմ` ինչ ասեմ: Միգուցե դահլիճն այդ ժամանակ է ազատ, որովհետեւ Մամիկոնն է ասել: Գիտեի, որ Վանաձորում ընտրություններ են սպասվում, բայց օրը չգիտեի, բայց մեր ողջ թիմն ի սկզբանե ասել է, որ չպետք է քաղաքական քարոզչություն լինի, մենք ասել ենք, որ քաղաքականությանը չենք առնչվելու»,- պատմեց երաժիշտը:
Արամ MP3-ն տեղեկացրեց, որ այդ հարցը քննարկելու է համերգի կազմակերպչի հետ. «Ես հովանավորչական փաթեթի հետ գործ չունեմ, դա իր աշխատանքն է, բայց եթե պետք է շրջանառվի ինչ-որ մարդու անուն, որին պետք է շնորհակալություն հայտնենք, այդպես չի կարող լինել»,- եզրափակեց նա՝ հավելելով, որ չի պատրաստվում համերգի ժամանակ քաղաքական կոչերով հանդես գալ կամ շնորհակալություններ հայտնել քաղաքական դեմքերին:
Վերին Լարս տանող ճանապարհին մերկասառույց է, ձյուն է տեղում (տեսանյութ)
Ռուսաստանը չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ հաշտության պայմանագիր կնքել, դա լավ բանի չի հանգեցնի. Լավրով
Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ ՌԴ-ում ՀՀ դեսպան
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 900 միլիոն դրամ է վերադարձվել պետությանը
Թուրքիայի նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել
Ուզում ենք դատական համակարգ, որն ի վիճակի լինի ներդնել ստանդարտ, այդ թվում՝ արդարադատության. վարչապետ
ԵՄ-ն Հայաստանին 270 մլն եվրո կտրամադրի. քննարկվել են եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերը
Հանգստի կենտրոնում ծեծկռտուքի, 3 անձի դանակահարության վարույթով կին մեղադրյալների մասով նյութերը դատարանում են
«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրու ավագանու արտահերթ նիստ է նախաձեռնել. օրակարգում քաղաքապետի ընտրությունն է
Դոլարը թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 5-ին
Պռոշյան փողոցում հանդիպակաց գոտով երթևեկող վարորդը տուգանվել է, հանվել է տուգանային 3 միավոր. ով է եղել ղեկին
ՆԳ նախարարությունը ներկայացրել է՝ ինչպես կարող են ԼՂ-ից բռնի տեղահանվածները Հայաստանի քաղաքացիություն ստանալ
Ամուլսարի հանքի մեկնարկի համար պետք է 250 մլն դոլար, 100 մլն դոլարը գտել են. նախարար
Փաշինյանը և Ալիևը Կազանում կառուցողական քննարկում են ունեցել. Պուտին
Արմեն Գրիգորյանն իրանական վերլուծական կենտրոնների փորձագետներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին, հաջողություն մաղթել Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
Հավատանք, թե ոչ, Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս գա Սյունիքից, այդպես պետք է լինի․ մարզպետ
Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահին (տեսանյութ)
Գյումրին այս պահին չունի քաղաքապետ, բայց այնպես չէ, որ քաղաքն անկառավարելի է. Շիրակի մարզպետ
Հայաստանը դեկտեմբերին ցեղասպանությունների կանխարգելման թեմայով ֆորում կանցկացնի․ ԱԳ փոխնախարար
Ամուսնալուծված եմ, հիմա չունեմ կին․ Սիմիդյանը արձագանքեց լուրերին, թե իր կինն աշխատում է ԲՏԱ նախարարությունում
Հայաստանը չի օգտագործի «Կոնյակ» անվանումը, կկիրառվի «Հայկական բրենդին»․ Պապոյան
Պետության սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի աջակցելու մարդկանց՝ լինել ավելի մրցունակ. վարչապետ
COP-29 համաժողովը Բաքվում անցկացնելը «երեսպաշտություն» է, չեմ մասնակցելու. Թունբերգ
Արդյոք տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակման հարցը քննարկվի առանց ՌԴ-ի․ նախարարը մանրամասնում է
Ջերմաստիճանը կնվազի 8-11 աստիճանով
Բանակցությունում քննարկվելու է Ադրբեջանի կողմից ՀՀ օկուպացված տարածքներից դուրս գալու հարցը․ Պապոյան
Բուքմեյքերները գնահատել են Թրամփի և Հարրիսի հաղթելու շանսերը տոկոսներով
Այդ ակցիաներով վնասում են հայկական ֆուտբոլը. Նիկողոսյանը՝ Մելիքբեկյանի հրաժարականի պահանջների մասին
Պատգամավոր Դավիթ Դանիելյանն ացելել է Կապան խոշորացված համայնքի սահմանամերձ Կաղնուտ գյուղ (լուսանկարներ)
«Քամալա, դու հեռացված ես». Թրամփը դեռ չընտրված՝ պաշտոնից «ազատել» է փոխնախագահ Հարրիսին և նրան կոչել «խելագար»
Չկա նման բան, որ ես ինչ-որ տեղ դիմած լինեմ պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար. Գաբրիելյան
Աննա Հակոբյանը միջազգային համաժողովին ներկայացել է «ՍԵՐ» գրությամբ պիջակով (տեսանյութ)
Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Արուսյակ Մանավազյանը և Մերի Գալստյանը «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում քննարկել են ոլորտին առնչվող հարցեր
Հայաստանի հավաքականի նոր մարզիչը կլինի արտասահմանից․ Արմեն Նիկողոսյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի, հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է. Պապոյան
Ակնհայտ է, որ շատ դեպքերում մանկապարտեզների հասանելիության պակասությունը խոչընդոտ է կանանց համար. վարչապետ
Ինչ հարթակներով և ինչպես կհրապարակվի կամավոր ատեստավորման տեղի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը
Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT