Երևան
12 °C
Արդեն հայտնի է, որ ՀՀԿ-ն ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրել Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, որն էլ առաջիկայում կներկայացնի կառավարության իր կազմը, ապա՝ ծրագիրը: Կարեն Կարապետյանի բիզնեսների եւ ունեցվածքի մի մասի վերաբերյալ մամուլում արդեն հրապարակումներ եղել են: Armtimes.com-ը ներկայացնում է նրա փեսայի՝ աղջկա ամուսնու ունեցվածքը: Հիշեցնենք միայն, որ Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է, իսկ Արզուման Հարությունյանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է:
Եվ այսպես, Հայկ Հարությունյանը 2014 թվականից ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Աբրահամյանի կողմից նշանակվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի արխվիում առկա է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, ապա դրան հաջորդող երկու տարիների նրա ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագրերը:
Հայկ Հարությունյանը նշանակվելու պահին ուներ 1 առանձնատուն, 1 հողամաս, Mercedes-Benz E 350 4 Matic տեսակի մարդատար տրանսպորտային միջոց: Փոխնախարար նշանակվելու ժամանակ նա ունեցել է երեք տարբեր ընկերություններում արժեթղթեր եւ այլ ներդրումներ, որոնք առանձի-առանձին կազմել են 33 հազար, 50 հազար եւ 100 հազար դրամ: Նույն ժամանակ նա 7.1 միլիոն դրամ, 3.5 միլիոն դրամ եւ 30 միլիոն դրամ փոխառություն է տվել(փոխառությունը կարող է լինել ավանդի տեսքով):
2014 թվականին նա հայտարարգրել է 19 միլիոն դրամ, 45 հազար ԱՄՆ դոլար եւ 20 հազար եվրո, իսկ եկամուտը կազմել է ընդհանուր առմամբ 120 միլիոն դրամ, որը գոյացել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, փոխառություններից ստացած տոկոսներից եւ աշխատավարձից: Տարվա ընթացքում նա վաճառել է իր մեքենան 17 միլիոն դրամով եւ գնել է 472 հազար դրամ արժողությամբ մի հողամաս:
Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարը, համաձայն հաջորդ տարիներին ներկայացրած հայտարարագրերի, պետական պաշտոնում նշանակվելուց հետո այլեւս ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել, գոնե փաստաթղթերով դա այդպես է: Սակայն 2015 թվականին նա 20 միլիոն դրամով գնել է Lexus LX 570 տեսակի ավտոմեքենա, ձեռք է բերել 50 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս եւ նույն արժեքով օտարել է (հայտարարգրի այս գործարքի մասին տեղեկությունը ոչ ամբողջական է լրացված եւ հնարավոր է անճշտություն լինի այն լրացնողի կողմից), 30 միլիոն դրամ էլ փոխառություն է վերադարձրել: Հայկ Հարությունյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբում կազմել են 47 միլիոն դրամ եւ 35 հազար դոլար, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 25 միլիոն դրամ եւ 25 հազար դոլար: Կարապետյանի փեսան նախորդ տարի ստացել է մոտ 5 միլիոն դրամի եկամուտ:
Ապագա վարչապետի դուստրը՝ Մանե Հարությունյանն էլ 2015 թվականին հայտարարագրել է 15 հազար ԱՄՆ դոլար: Նույն տարում նա 20 միլիոն դրամ նվեր է ստացել, թե ումից՝ հայտարարգրում չի նշվում:
![]() |
|
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ ՀԱՅԿ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ |
|
2014 թ. եկամուտը՝ 120 մլն դրամ անշարժ գույքը՝ 1 առանձնատուն, 1 հողամաս շարժական գույքը՝ Mercedes-Benz E 350 դրամական միջոցները՝ 19 միլիոն դրամ, 45 հազար ԱՄՆ դոլար եւ 20 հազար եվրո տված փոխառությունները՝ 7.1 միլիոն դրամ, 3.5 միլիոն դրամ եւ 30 միլիոն դրամ |
|
2014 թ. որպես փոխնախարար գնել է 472 հազար դրամ արժողությամբ հողամաս վաճառել է 17 միլիոն դրամով Mercedes-Benz E 350 ավտոմեքենան |
|
2015 թ. որպես փոխնախարար գնել է 20 միլիոն դրամով արժողությամբ Lexus LX 570 ավտոմեքենա դրամական միջոցները կազմել են 47 միլիոն դրամ եւ 35 հազար դոլար եկամուտը՝ մոտ 5 միլիոն դրամ |
|
Փոխնախարարի կինը՝ Մանե Հարությունյանը 2015 թ.-ին ունեցել է 15 հազար ԱՄՆ դոլար նվեր է ստացել 20 միլիոն ՀՀ դրամ |
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT