Հայաստանում այնքան էլ ճիշտ տեղեկություններ չունեն ՆԱՏՕ-ի մասին. դեսպան Ուիլյամ Լահյու

«ՆԱՏՕ-ն Ուելսից մինչեւ Վարշավա»  թեմայով կոնֆերանսի ժամանակ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլյամ Լահյուն հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին որեւէ կերպ չի խոչընդոտում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընդլայնմանը:

«Հայաստանն ազատ, ինքնիշխան պետություն է, ազատ է իր համագործակցություններում»,- ասաց դեսպան Ուիլյամ Լահյուն՝ հավելելով, որ առաջիկայում մի շարք որոշումներ են կայացվելու, որոնց համաձայն փորձելու են ավելացնել ՀՀ-ի հետ հարաբերությունները:

Լահյուի խոսքով՝ իրենք ակնկալում են, որ հայ սպաները մասնակցություն կունենան ՆԱՏՕ-Վրաստան վարժանքներին:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հիշեցրեց, որ  ՀՀ-ն անցում է կատարելու կառավարման խորհրդարանական մոդելին, ուստի հայկական կողմի համար օգտակար կլինի վրացական փորձից օգտվել:

«ԱԺ կանոնակարգի նոր նախագծի աշխատանքային տարբերակն արդեն շրջանառության մեջ է, որտեղ տեղ են գտել խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները, այդ թվում ԶՈւ նկատմամբ, եթե ձեր գրասենյակը կարողանա աջակցել Վրաստանի մեր գործընկերների հետ նման քննարկում կազմակերպել, դա շատ օգտակար կլինի»,- ասաց Նահապետյանը:

Քննարկման մասնակից քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն անդրադարձավ այն խնդրին, որ հայ հասարակությունն այնքան էլ իրազեկված չի ՆԱՏՕ-ի գործունեությունից եւ Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերություններից:

«ՆԱՏՕ-ի նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է, արդյոք համատեղ աշխատանքի կարիք չկա՞, որ հանրությունը տեղյակ լինի ՆԱՏՕ-ի միսիայի մասին»,-ասաց Մեհրաբյանը:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլյամ Լահյուն համաձայնեց հայաստանյան քաղաքագետի մտահոգությունների հետ.

«Այո, Հայաստանում այնքան էլ ճիշտ տեղեկություններ չունեն ՆԱՏՕ-ի մասին, նախկինում մենք ռեսուրսներ չենք ունեցել ՀՀ բնակչության հետ աշխատելու համար, որ մեր ուզած չափով կարողանանք իրազեկել»,- ասաց նա՝ հավելելով, որ այսուհետ ավելի մեծ ուշադրություն կդարձնեն այդ հարցին եւ առաջին հերթին՝ լրագրողների վերապատրաստմանը ՆԱՏՕ-ի համապատասխան մասնագետների ղեկավարությամբ ուղեկցվող սեմինարների ժամանակ:

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հավելեց, որ այնքան էլ համաձայն չի, որ հայ հանրությունն իրազեկված չի ՆԱՏՕ-ի գործունեության վերաբերյալ, ըստ նրա, հանրությունը չի տիրապետում ՀԱՊԿ կանոնադրությանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ ասաց, որ իր կարծիքով ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է տեղեկություն ստանալ ՆԱՏՕ-ի վերաբերյալ, անշուշտ կարող է, եւ հիշեցրեց, որ Հայաստանը երեք անգամ անց է կացրել ՆԱՏՕ-ի վեհաժողովի կողմից կազմակերպած Ռոուզ-Ռոութ սեմինարը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3027 դիտում

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ