Համարժեք արձագանք պետք է տալ. Կ. Նահապետյանը՝ ռուս-ադրբեջանական համագործակցության մասին

Armtimes.com-ի զրուցակիցն է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

- Պարոն Նահապետյան, երեկ ՀՀ ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը ասել է, որ ռուսական վարկի դիմաց գնված սպառազինության փոխանցումը հայկական կողմին սկսվել է, սրա հետ կապված ի՞նչ կարող եք ասել, որքա՞ն մասն է փոխանցվել:

- Համաձայնագրին համապատասխան աշխատանքներն իրականացվել են եւ  աշխատանքները կատարվում են սահմանված ժամանակացույցի համաձայն, թե որ մասն է փոխանցվել, որը՝ չէ, չեմ կարող ասել:

Չե՞ք տիրապետում, թե չեք կարող ասել:

-Տիրապետում եմ, բայց չեմ կարող ասել: Վստահ եղեք, որ սահմանված ժամանակացույցին համապատասխան կատարվում են աշխատանքներ:

- Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ զորահանդեսին ցուցադրված զինատեսակների մի մասը վարկի դիմաց գնված սպառազինության շարքից էր, զորահանդեսի սպառազինության որքա՞ն մասն էր, որ հայկական կողմը նոր է ձեռք բերել:

- Եթե հայտարարել է, ուրեմն նպատակահարմար է գտել, ես չեմ մեկնաբանի պարոն Հակոբյանի ասածները: Եկեք այսպես գնահատենք՝ զորահանդեսի ժամանակ ցուցադրվեցին սպառազինության միջոցներ, այն ինչ մենք տեսանք կարող ենք այդ կերպ գնահատել թե ինչ ունենք, թե ո՞ր մասն է ձեռք բերվել ի՞նչ միջոցներով այս պահին կարծում եմ՝ ճիշտ չի լինի դրա վերաբերյալ մեկնաբանություն անել:

- Պարոն Նահապետյան, շատ է քննարկվում նաեւ իսկանդերի հարցը, ունեի՞նք այն, թե՞ նոր ենք ձեռք բերել, այն հայտնի է նաեւ իր կանխարգելիչ, զսպող կիրառությամբ, այդպիսի՞ն էլ լինելու է, թե՞ հնարավոր է նաեւ կիրառվի:

-Տարբեր զինատեսակներ տարբեր կիրառական նշանակություն ունեն, զորահանդեսում ցուցադրված զինատեսակներով մենք տարբեր խնդիրներ ենք լուծում, բայց մենք պետք է  կարեւորենք այն հանգամանքը, որ այն ե՛ւ կանխարգելիչ, ե՛ւ զսպող նշանակություն ունի: Անհրաժեշտության  դեպքում տարբեր զինատեսակներ կարող են կիրառվել,  այդ իմաստով, բնականաբար, պետք է լինի համապատասխան որոշում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:

- Պարոն Նահապետյան, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ մեր ռազմավարական դաշնակիցը մեր հակառակորդ Ադրբեջանի տարածքում ստեղծում է ուղղաթիռների վերանորոգման համատեղ ընկերություն:

-Այդ մասին  բազմիցս արտահայտվել ենք, ընդհանրապես, տարբեր տեսակի զենքերի մատակարարման վերաբերյալ մտահոգություններ արտահայտվել է ժամանակին: Իհարկե, ընդհանուր առմամբ, մեզ համար անընդունելի է, բայց յուրաքանչյուր պետություն ունի իր ռազմավարական նպատակներն այլ պետությունների հետ փոխհարաբերություններում: Մեզ համար համարելով ոչ ցանկալի նման  երեւույթը, պետք է հասկանալ, որ  հնարավոր են նման իրավիճակներ, ուստի դրանց պետք է համարժեք արձագանք տալ տարբեր հարթակներում: Առավելապես պետք է կարեւորենք ԶՈՒ-ն ժամանակակից սպառազինությամբ համալրելու ուղղությունը ու այդ ուղղությամբ կատարենք ծավալուն աշխատանքներ:

- Այսինքն, համարժեք արձագանքը պե՞տք է լինի ԶՈՒ-ն համալրելը եւ ոչ թե ռազմավարական դաշնակցին բողոքի նոտա հղե՞լը:

- Կարող ենք, ընդհանուր առմամբ, բողոքի մթնոլորտ ստեղծել, բայց կարծում եմ դա այնքան էլ հուսադրող ուղղություն չէ, առավելապես պետք է մտածել ԶՈւ-ն նոր տեսակներով ավելացնելու մասին:

- Համարձակություն ունե՞նք հղելու:

-Մի կասկածեք մեր համարձակության վրա, խորհրդարանական ձեւաչափով մեր հանձնաժողովն այս տարվա ապրիլին համատեղ նիստ անցկացրեց ՌԴ-ի պաշտպանության կոմիտեի հետ, այնտեղ  բարձրաձայնվել է մեր մտահոգությունն Ադրբեջանին հարձակողական նշանակության սպառազինության միջոցներ մատակարարելու հետ կապված:

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3269 դիտում

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի