Երևան
12 °C
Անցած կիրակի հանրապետությունում կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, թերեւս բեկումնային են լինելու Հայաստանի քաղաքական կյանքում:
Այս ընտրություններում վերջին 10-15 տարվա ընթացքում առաջին անգամ համայնքի ղեկավար է ընտրվել ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչը: Խոսքը Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանի մասին է:
Վերջինիս հաղթանակի նշանակությունն էլ ավելի է մեծանում, հաշվի առնելով, որ նրա մրցակիցը 17 տարի անընդմեջ տվյալ համայնքում ղեկավար է եղել եւ իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է: Իսկ այն, որ մեկ տասնամյակից ավելի նման իրադարձություն Հայաստանի քաղաքական կյանքում չի գրանցվել, կարծում ենք, անվիճելի է, քանի որ այս ընթացքում գյուղապետեր կամ քաղաքապետեր դարձել են միայն ՀՀԿ-ի եւ նրա արբանյակային կուսակցությունների ներկայացուցիչները (այդ թվում` իրենք իրենց ընդդիմադիր հռչակածները), իսկ տարբեր ժամանակներում իշխանություններին իսկապես ձեռնոց նետած քաղաքական ուժերը եւ դաշինքները կամ չեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին, կամ մասնակցել են, բայց պարտվել:
Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագրի» արդյունքը Նոր Կյանքում սեպտեմբերի 18-ի ընտրությունների բեկումնային հաղթանակ էր:
Այս ընտրություններում, սակայն, գրանցվեց նաեւ ինչ-որ իմաստով բեկումնային պարտություն: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցում էր «Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արայիկ Խանդոյանը, որը պարտվեց: Ընդ որում, Խանդոյանի մրցակիցներն էին համայնքի գործող եւ նախկին ղեկավարները. հաղթեց Ծաղկահովիտի նախկին գյուղապետը (2002-2012թթ.), որի դեմ 2014 թ. քրգործ է հարուցված եղել պաշտոնավարման տարիներին Ծաղկահովիտի առանձնապես խոշոր չափերի գույքը վատնելու համար: Այս գործի վարույթը կարճվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Այսինքն, ծաղկահովիտցիները ընտրել են ժամանակին իրենց թալանած անձին, սակայն չեն ընտրել «Սասնա ծռերի» անդամ, ազատամարտիկ, հանրահայտ Միայնակ գայլին: Ի՞նչ է սա նշանակում:
Տեղի ունեցածի ամբողջ իմաստն ըմբռնելու համար պետք է հիշել, որ Արայիկ Խանդոյանի մասնակցությունն ընտրություններին իր տեսակի մեջ աննախադեպ չէր: Նախկինում էլ եղել են դեպքեր, երբ անազատության մեջ գտնվող անձը, որի անազատությունում ուղղակիորեն կապված էր Հայաստանի իշխանությունների դեմ ծավալած ռադիկալ բնույթի գործունեությամբ կամ հռետորիկայով, բանտից մասնակցել է ընտրություններին եւ պարտվել: Խանդոյանի պարտությունը կարելի է այս մոտեցման վերջնական պարտությունը համարել:
Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունը ինչպես այս, այնպես էլ ամիսներ առաջ Հրազդանում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններին, իր տեսակի մեջ աննախադեպ է: Արդեն երկար ժամանակ է «ՔՊ»-ն հրապարակ է նետել գաղափարներ, որոնք նոր են հայ քաղաքական եւ հասարակական կյանքում, օրինակ` ինստիտուցիոնալ, մեկ ընդդիմություն դառնալու գաղափարը, կամ ընտրությունները վերահսկելու համար 6000 վստահված անձ ունենալու գաղափարը կամ ընտրողներին ուղղված նախատինքը, որ չի կարելի վերցնել ընտրակաշառք, ընտրել իշխանության թեկնածուին, ապա ընդդիմադիր ուժից իշխանափոխություն պահանջել:
Մինչեւ օրս քաղաքական ուժերը շատ հեռավոր ակնարկներ են արել Հայաստանում իշխանափոխություն չլինելու մեջ ժողովրդի մեղքի բաժնի մասին, վախենալով իրենց դեմ հանել ընտրողներին, եւ ամբողջ պատասխանատվությունը դնելով միայն իշխանությունների վրա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, հատկապես, Հրազդանի քաղաքապետի ընտրություններից հետո ընտրողներին ուղղակի պատասխանատվության են կանչում ընտրակաշառքով ընտրելու համար:
Եվ եթե մինչեւ հիմա վտանգ կար, որ այս նոր գաղափարներն ու ոճը կարող են չընկալվել ժողովրդի կողմից, կամ դրանք լիարժեքորեն յուրացնելու համար երկար ժամանակ կպահանջվի, ապա Նոր Կյանքում արձանագրված բեկումնային հաղթանակը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի շարքային քաղաքացին հավանում է այս գաղափարները եւ պատրաստ է աջակցել դրանց: Շարքային քաղաքացին պարզապես չափազանց բծախնդիր է եւ մերժում, լավագույն դեպքում` ամբողջ ներուժով չի պաշտպանում այն բոլոր քաղաքական առաջարկները, որոնք կամ փնթի են ձեւակերպված, կամ անազնիվ են:
«ՔՊ»-ին կարծես թե հաջողվել է Նոր Կյանքում «իդեալական առաջարկ» ներկայացնել ընտրողին, եւ հաղթանակն իրեն չի սպասեցրել: Հանրապետության մասշտաբով նման աշխատանք տանելն ու նման արդյունք գրանցելը դժվար, չափազանց դժվար է թվում: Հաղթանակները, սակայն, նման հատկություն ունեն. դրանք երբեք հեշտ չեն կերտվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
Ամենը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան. Սարիկ Մինասյանը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին
Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում. Գևորգ Պապոյանն այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ»
Գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային. ՆԳ նախարար
Եթե Լևոն Քոչարյանի հայհոյանքները նրանց համար էթիկայի խախտում չեն, ապա ի՞նչ են՝ օրհնա՞նք. Ալխաս Ղազարյան
Ձեր վճարած հարկերի շնորհիվ կյանքեր են փրկվում. Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրականացվող պետական ծրագրերը
Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք, խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին. Մինասյան
Վարչապետը Աննա Հակոբյանի և Արփիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 23-ին
ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին, բարձրությունից ընկել «07»-ի վրա. կա զոհ
Հունիսի 21-22-ը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը
«Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործման համար Երևանն ու Բաքուն պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիրը. Լավրով
Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը
Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են հասել գերիների մասշտաբային փոխանակման շուրջ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ
Գողանալով մանկապարտեզները՝ թույլ չեն տվել ամեն տարի շուրջ 7000 երեխայի հաճախել մանկապարտեզ. Հարությունյան
Հունիսի 4-ին վարչապետը «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում հանդես կգա բանախոսությամբ. ինչպես գրանցվել
Ինձ լրիվ ձեռք է տալիս նման իրավական հիմքով որդուս ծառայությունից ազատվելը, որպեսզի դասալիք չդառնա. Գաբրիելյան
Արշակյանն ու Հնդկաստանի դեսպանը կարևորել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը
Սահմանամերձ Ծավն ունի 4 շրջանավարտ. պատգամավոր Դավիթ Դանիելյանն այցելել է գյուղի դպրոց
Սիրելի’ շրջանավարտներ, թող ձեր երազանքները վստահ քայլերով առաջնորդեն ձեզ՝ դարձնելով ավելի ուժեղ. Ավինյան
Ես նոր բնակարան չեմ ձեռք բերել, պարզապես տունս ստացել է կադաստրային պետական գրանցում. Թորոսյան
Ուկրաինայի հետ բանակցելու համար Պուտինը չի ցանկանում մեկնել Վատիկան
Վարորդական քննությունը չհանձնած անձը հավելյալ վճարի դիմաց հնարավորություն կունենա նորից քննություն հանձնելու
Գնման իրավունքով, վարկով բնակարան եմ ձեռք բերել, մինչ այժմ չունեմ սեփականության վկայական․ Թունյան
Կադրային փոփոխություններ Գլխավոր դատախազությունում. Աննա Վարդապետյանը հրամաններ է ստորագրել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևները կարճատև կլինեն
Իսրայելում պատգամավորը բռնությամբ հեռացվել է ամբիոնից՝ Գազայում պատերազմը կոշտ քննադատելուց հետո. տեսանյութ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ակտիվացում է նկատվում. ՆԳ փոխնախարար
Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհը. լուսանկարներ
Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի մասնակից անձանց 109 մեքենա. 78-ը վարել են անչափահասները
2024-ին 160 հազարից ավելի նույնականացման քարտ է տրամադրվել. կարճ ժամանակով դանդաղեցվել է գործընթացը. Ղազարյան
Կառավարությունը կփոխհատուցի ոչխարաբուծության և այծաբուծության ծրագրով կենդանիների ձեռք բերման գնի 50 տոկոսը
Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ
Դադարեցվել է Վարդենիս քաղաքի մի քանի փողոցի գազամատակարարումը
Ինչ է ներառում հղիների անվճար բժշկական օգնությունը. նախարարությունն իրազեկում է
Քոչարյանը սխալ գիտի. իր որդու հայհոյանքներից հետո խոսել է հազարներով մարդ՝ անեծքներ հղելով. Սաֆարյան
Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա. տեսանյութ
Լկտի սուտ, որ ասում են՝ դեռ փառք է. Քոչարյանները շարունակում են թաքցնել հունական կղզու ունեցվածքը. Սաֆարյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT