Վերջապես Հոլիվուդը ֆիլմ նկարահանեց Ցեղասպանության թեմայով. համացանցը՝ «Խոստումի» մասին

21/09/2016 schedule18:20

Հայտնի է, որ սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի կինոփառատոնին կայացել է Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված «Խոստումը» (The Promise) ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ Քրիտիան Բեյլի և Օսկար Այզեքի մասնակցությամբ: Սակայն մինչ այդ Ցեղասպանության թեմայով նկարահանված պատմական այս դրաման հայտնվել է թուրք և ադրբեջանցի ժխտողների թիրախում, որոնք IMDB ֆիլմերի համացանցային բազայում ակտիվորեն քվեարկելով՝ արհեստականորեն իջեցրել են վարկանիշը: Սակայն ֆիլմի համաշխարհային պրեմիերայից հետո բազմաթիվ օգտատերեր գրառումներ են կատարել նույն համակարգում, որոնց գերակշռող մասը պարզապես հիացած է «Խոստումը» ֆիլմով։

Օգտատեր՝ mahdavi-1

Ֆիլմը դիտել եմ համաշխարհային պրեմիերայի շրջանակներում։ Այն նկարահանել է «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, որը հիանալի է աշխատում այսպիսի բարդ թեմաների հետ։ Դերասաններ Օսկար Այզեքն ու Շարլոտ Լը Բոնը հմայիչ տեսք ունեին։

Վերջապես Հոլիվուդին հաջողվեց ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության թեմայով։ Դեռևս հեռավոր 1930 թվականին MGM-ը պատրաստվում էր ֆիլմ նկարահանել, սակայն թուրքական լոբբինգն իր գործն արեց։ 2006-ին Սիլվեստեր Ստալոնեն մտածում էր «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմը նկարահանելու մասին, սակայն այն ձախողվեց Ցեղասպանությունը ժխտող թուրքական խմբերի նախաձեռնությամբ։ Նույն տարի Մել Գիբսոնը հայտնեց, որ հետաքրքրված է Մուսա լեռան թեմայով, բայց հետագայում ևս ստիպված էր հրաժարվել այդ մտքից Թուրքիայի իշխանությունների ճնշումների տակ։

Չեմ ցանկանում խոսել ֆիլմի բովանդակության մասին, որպեսզի մյուսներն էլ հետաքրքրությամբ դիտեն այն, պարզապես կարող եմ ասել, որ այն շատ լավն է, միանշանակ արժի դիտել։

Օգտատեր՝ nandorueda

Ինձ նույնպես բախտ է վիճակվել ներկա գտնվել համաշխարհային պրեմիերային, և թույլ տվեք ասել, որ եթե ֆիլմի ավարտին բոլորը հոտնկայս ծափահարում էին, ապա կարող եք պատկերացնել, թե որքան հաջող է այն ստացվել։

Զարմանում եմ, թե ինչու Թուրքիայի իշխանություններ չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, բայց, ինչևէ, գոնե հուսով եմ, որ թուրք ժողովուրդը ֆիլմը դիտելու հնարավորություն կստանա։

Գուցե «Խոստումն» իր էմոցիոնալ ազդեցությամբ չի հասնում «Հյուրանոց Ռուանդային», սակայն ֆիլմի պատմական կարևորությունը, փայլուն տեսարանները և դերասանների գեղեցիկ խաղը ստիպում են դիտել այն։

Օգտատեր՝ Frank Nacsa

Գեղեցիկ ֆիլմ՝ սիրային ինտրիգներով լեցուն։ Նրանք, ովքեր մինչև ֆիլմի՝ մեծ էկրաններին բարձրանալը 1 գնահատականն են տվել, քաղաքականության զոհ են։ Այդ 1-ը նշածներից քանի՞սն են դիտել ֆիլմը։ 

Խնդրում եմ, օգտագործեք IMDb համակարգն ըստ նշանակության, այլ ոչ թե հանուն քաղաքական նպատակների։ Արդար կլիներ, եթե գոնե մինչև գնահատելն ու քննադատելը դիտեիք ֆիլմը։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1524 դիտում

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին