Կկրկնվի՞ ՀՀԿ-ի 2011-ի աշունը և 2012-ի գարունը

Այս օրերին, երբ նոր կառավարություն է ձեւավորվում, նոր վարչապետ կա ու նոր նախարարներ են նշանակվում, բուռն քննարկվում է այն թեման, թե իշխանությունների ընտրությունն ինչու կանգ առավ, հատկապես, այս մարդկանց վրա: Կամ արդյոք այս փոփոխություններով իշխանություններն անկե՞ղծ են, ցանկանո՞ւմ են խորքային բարեփոխումներ իրականացնել, թե՞ այս ամենն ընդամենը բարեփոխումների իմիտացիա է:

Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելիս կարծես թե հաշվի առնվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործոնը: Կարապետյանը, մեծ հաշվով, ընդունելի է Քոչարյանի համար, եւ այդ նշանակումով Սերժ Սարգսյանի իշխանությունը 2017թ. համապետական ընտրություններից առաջ, ըստ էության, խուսափում է պրոքոչարյանական լրատվամիջոցների թիրախում հայտնվելուց: 

Կարապետյանը կառավարության կադրային քաղաքականության մեջ որոշակի ազատություն է ստացել, ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի, որը վարչապետ նշանակվեց ոչ իշխանական եռյակի բուռն պայքարի արդյունքում եւ խնդիր կար իշխանության ազդեցության տակ պահել եռյակի ուժերին ու, հատկապես, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին: Հիմա նման ինտրիգային իրավիճակ չկա, բայց այս դեպքում էլ նորանշանակ վարչապետն ունի մեկ այլ դերակատարում՝ առանց բարդույթների ազատել այն պաշտոնյաներին, որոնցից իշխանությունն ինքն էր վաղուց ցանկանում ազատվել, բայց դա չէր անում իր ձեռամբ:

Հիմա կա լուրջ պատճառաբանություն՝ նոր վարչապետը չի ցանկանում աշխատել, օրինակ, Գագիկ Խաչատրյանի, Հասմիկ Պողոսյանի, Արամայիս Գրիգորյանի, Գագիկ Բեգլարյանի, Սերգո Կարապետյանի եւ այլոց հետ: Եթե իշխանությունը նշվածներից մի քանիսից ցանկանում է ազատվել, որ ցույց տա, թե կառավարությունում այլեւս չկան քրեաօլիգարխիկ համարում ունեցող մարդիկ, ապա մյուս երեքը, պարզապես, իրենց ոլորտներում չեն կարողացել որեւէ դրական տեղաշարժ ապահովել:

Իսկ ինչ վերաբերում է նոր նախարարներին, ապա եթե տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների ու գյուղատնտեսության՝ հանրությանն անհայտ նախարարների նշանակումներն ինչ-որ առումով ունեին այդ ոլորտներին նոր շունչ հաղորդելու նպատակ, ապա Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում դաշնակցական Արծվիկ Մինասյանին մերժելն ավելի շատ ուներ քաղաքական ենթատեքստ: Արդեն գրել ենք, որ վերջինս նշանակվելու է բնապահպանության նախարար, որը կառավարության կազմում համեմատաբար ցածր կշիռ ունեցող պաշտոն է:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Կարեն Կարապետյանը ցանկանում է տեսնել տարբեր նախարարություններում որոշակի փորձառություն ձեռք բերած Սուրեն Կարայանին: Բայց, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս նախարարի նշանակման հարցում եղել է նաեւ որոշակի ռուսական ազդեցություն:

Կարայանը վերջին տարիներին զբաղվել է ԵՏՄ-ի հետ ինտեգրացիոն կապերի հաստատմամբ եւ ինտենսիվորեն աշխատել է ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Վերջինիս վարչապետության շրջանում Ս. Կարայանը համարվում էր նրա թիմի պաշտոնյա: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սուրեն Կարայանին նախարարի պաշտոն են առաջարկել նաեւ Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ, բայց նա մերժել է:

Նշենք նաեւ, որ ՀՅԴ-ի ու նույն Արծվիկ Մինասյանի հարաբերությունները դեռեւս ոչիշխանական եռյակի պայքարի ժամանակ լարված էին Տիգրան Սարգսյանի հետ: ՀՅԴ-ն ու Ա. Մինասյանն անձամբ անխնա քննադատում էին նախկին վարչապետին: Իսկ ինչ վերաբերում է Ա. Մինասյանի՝ արդեն բնապահպանության նախարարի պաշտոնում նշանակվելուն, ինչպես նաեւ իրենց պաշտոններում ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանի եւ Դավիթ Լոքյանի՝ առաջիկա վերանշանակումներին, ապա դա վեր է նորանշանակ վարչապետի լիազորություններից եւ լուծվում է կոալիցիոն համաձայնագրով:

Չմոռանանք, իհարկե, որ ընդամենը վեց ամիս հետո Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Եվ իշխանությունները դրան ընդառաջ որոշակի քայլեր պետք է անեն գոնե դրական ակնկալիքներ առաջացնելու համար, որ կարողանան որոշակի քանակությամբ ձայներ ապահովել: Իսկ այս աշունն այդ առումով խիստ նման է 2011թ. աշնանը, երբ Հ.Աբրահամյանը կրկին պաշտոնանկ արվեց արդեն ԱԺ նախագահի պաշտոնից: Քաղաքապետի պաշտոնից հեռացվեց նույն Գագիկ Բեգլարյանը: Նրանց փոխարեն նշանակվեցին քրեաօլիգարխիկ համակարգի հետ առնչություն չունեցող Սամվել Նիկոյանն ու Տարոն Մարգարյանը: Այլ փոփոխություններ եւս տեղի ունեցան՝ հրաժարական տվեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, նշանակվեց Վլադիմիր Գասպարյանը:

Բայց 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո ամեն ինչ նորից տեղն ընկավ, եւ հրաժարական տված պաշտոնյաները նորից բարձր պաշտոններ ստացան: Արդյոք այս պատմությունը չի՞ կրկնվի 2017 թ. ԱԺ ընտրություններից հետո: «Մեր քաղաքականությունը չի փոխվի, մենք ունենք ծրագիր, ունենք որդեգրած սկզբունքներ, որոնց չենք դավաճանի: Իսկ թե արդյունքում ինչ կստացվի, ինքներդ կտեսնեք քաղաքական գործընթացների ընթացքում»,- կարճ, բայց ոչ կոնկրետ պատասխանեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4322 դիտում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ