Երևան
12 °C
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, դիմելով ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրված Տիգրան Մուկուչյանին, հայտարարեց, որ հասարակությունը ԿԸՀ-ն գիտի ոչ թե որպես ԿԸՀ, այլ Մուկուչյանի հանձնաժողով, որի նկատմամբ վստահություն չկա.
«Ձեր հանձնաժողովն ընտրական գործընթացներում խաղացող չի, դուք ընտրական պրոցեսների վրա ազդելու բացարձակ հնարավորություն չունեք, ընդամենը կից կառույց եք, որն արձանագրում է այն, ինչ պետք է»,- ասաց Արամ Մանուկյանը:
Անդրադառնալով հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, Մանուկյանն ասաց.
«Բոլոր խախտումները կատարվում են արդեն մինչեւ հանձնաժողովը, սա նոր որակ է, նոր երեւույթ, իդեալական մշակված տարբերակ է աշխատում կաշառքի, վարչական մեխանիզմի, մարդկանց վրա ճնշում գործադրելու: Ո՞նց եք անելու էս խնդիրը լուծելու համար, որտե՞ղ է ձեր նախաձեռնողականությունն էս դաշտում խաղացող լինելու համար»,- հարցրեց նա:
Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ինչպես ցանկացած պետական մարմին, այնպես էլ ԿԸՀ-ն պետական մարմին է, որն իրավասու է իրականացնել օրենսդրությամբ ամրագրված գործողությունները.
«Օրենսդրությունը հստակ սահմանել է այն իրավասությունների շրջանակը, որն ունի հանձնաժողովը, վերջինիս գործառույթը ոչ թե քաղաքական գնահատականներ տալն է, այլ գործընթացի իրավական կազմակերպումը: Ինքներդ եք ասում, որ ամեն ինչը հանձնաժողովից դուրս է արվել, այսինքն՝ նոր մեթոդներ են դրվել, եթե մեխանիզմն ապօրինի է, կան օրենսդրությամբ սահմանված մեխանիզմներ, որոնք պետք է կիրառվեն»,- ասաց Մուկուչյանը:
Արամ Մանուկյանն արձագանքելով կոնկրետ օրինակ ներկայացրեց Վանաձորի ՏԻՄ ընտրություններից.
«Վանաձորի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն հիմնադրամ է ստեղծել իր անունով՝ նոտար հիմնադրամ եւ ընտրության նախորդ օրերին հեռուստատեսությամբ գովազդվում է, որ բոլոր նրանք, ովքեր ակնոցների կարիք ունեն, եկեք ստացեք ու հարյուրավոր, հազարավոր մարդիկ ակնոցներ ստացան բարեգործական հիմնադրամի միջոցով: Ես սա բողոքարկել եմ, իմ ասածը հետեւյալն է՝ տեսնում եք չէ՞, որ օրենքի ակնհայտ խախտում է: Դուք չեք կարող նախաձեռնել որպես ԿԸՀ նախագահ եւ տանել արդարության: Ցանկություն գոնե ունե՞ք, որ ուզում եք դառնալ խաղացող կեղծիքների դեմն առնելու»,- հարցրեց Մանուկյանը:
Տիգրան Մուկուչյանն արձագանքեց, որ պետական մարմնի համար կարեւոր է ոչ թե ցանկություններով առաջնորդվելը, այլ օրենսդրական կարգավորումները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն
Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT