Փոստանջյանը Մուկուչյանին հիշեցրեց՝ այրել է նրա ու Սերժ Սարգսյանի պատկերով խրտվիլակները

ԱԺ ժառանգական պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանում հայտարարեց, որ ընտրակեղծիքների վերջնական պատասխանատուն ԿԸՀ-ն: Այս մասին նա ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, դիմելով ԿԸՀ նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանին: Պատգամավորի խոսքով՝ հանրությունը Տիգրան Մուկուչյանին եւ ԿԸՀ-ն ասոցացնում է ընտրակեղծարարություն ղեկավարողի հետ:

«Երբ տեղի ունեցավ «Սասնա ծռեր»-ի ապստամբությունը, BBC-ին ՀՀ-ում անցկացրեց կարծիքի ուսումնասիրություն եւ գեթ մեկ հոգու չգտավ, որ համամիտ չէր «Սասնա ծռեր»-ի առաջ քաշած պահանջների հետ: «Սասնա ծռեր»-ի պահանջների մեջ էր մտնում նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ նրանք հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանին ոչ ոք չի ընտրել»,- ասաց Փոստանջյանը:

Փոստանջյանը, հետաքրքրվեց՝ արդյո՞ք Մուկուչյանը մտավախություն չունի, որ ապստամբության առաջին արարը կմտնի մեկ այլ փուլ ու «գնալու է ԿԸՀ դուռը»:

«Չե՞ք վախենում, արդյո՞ք դրանից ու չունե՞ք մտավախություն, քանի որ ձեզանով է պայմանավորված նաև քաղաքական գործընթացները: Ինչպե՞ս մենք պետք է մեր վարքագիծը դրսևորենք ձեր նկատմամբ: Հիշո՞ւմ եք՝ ես այրեցի ձեր, Սերժ Սարգսյանի, ՍԴ նախագահի պատկերով մարմնավորված խրտվիլակները»,- շարունակեց պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ այրել է Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Մուկուչյանի պատկերով խրտվիլակները, որից հետո խորհրդարանականները սկսեցին ծիծաղել.

«Ոչ թե ձեզ եմ այրել, այլ՝ ձեր պատկերով խրտվիլակները՝ որպես բողոքի նշան, բայց հաջորդը եղավ զինված ապստամբությունը»:

Տիգրան Մուկուչյանը չպատասխանեց Զարուհի Փոստանջյանի հարցադրումներին՝ ասելով, որ միայն տեսակետներ էին.

«Քանի որ չկան հարցադրումներ, հետեւաբար, չի լինի նաեւ պատասխան»,- ասաց Մուկուչյանը:

Փոստանջյանն արձագանքելով հայտարարեց, որ ապստամբությունից հետո պետք է լիներ քաղաքական լուծում «սակայն ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ Մուկուչյանը լուծումներ չունեին»:

Այս խոսքերից հետո, նախագահող ԱԺ փոխնախագահ՝ Հերմինե Նաղդալյանը, իր հերթին հայտարարեց.

«Աչք ունեցողը կտեսնի, որ քաղաքական լուծումներ տրվում են մեր երկրում, գնալով պակասելու է հիմքը նման տխուր տեսլականների ու նման գուշակություններ անելու»,- ասաց նա:


«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3029 դիտում

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ