Երևան
12 °C
Երեկ երեկոյան, ժամը 21:00-ի սահմանում, Վանաձորի ՏԻՄ ընտրություններում առաջադրված «Հայկական վերածնունդ» կուսակցության (նախկին ՕԵԿ) ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, հարձակվել է Հայ-Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանի վրա: Այս մասին տեղեկանում ենք Գրիգորյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներից:
Փելեշյանը, մտնելով Գրիգորյանի աշխատասենյակ, վրդովվել է, թե ինչու է Գրիգորյանն ընտրությունների ժամանակ քվեարկել ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի, այլ ոչ թե իր օգտին: Ուշագրավն այն է, որ Գրիգորյանն անգամ չի ասել, թե ում օգտին է քվեարկել, իսկ Փելեշյանը, որը ոչ սթափ վիճակում է եղել (ամենայն հավանականությամբ ոչ միայն ալկոհոլի ազդեցության տակ) անգամ չի փորձել զրուցել. սկսել է հարվածել Գրիգորյանի գլխին:
Ի դեպ, այս ողջ ընթացքում Գրիգորյանի աշխատասենյակի դուռը հսկել են Ակայի հետ գնացած մի քանի տասնյակ «օգնականներ», որոնք թույլ չեն տվել եկեղեցում գտնվող անձանց մուտք գործել աշխատասենյակ:
Մեծ դժվարությամբ ոստիկանություն ահազանգելուց հետո, ոստիկանները դեպքի վայր են ժամանել ահազանգից գրեթե մեկ ժամ անց:
Ահազանգը ստացվել է Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին, որի պետն է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբայրը՝ Էրիկ Շարմազանովը: Ըստ մեր տեղեկությունների՝ Փելեշյանն Էրիկ Շարմազանովի սանիկն է:
«Փելեշյանը չի իմ սանիկը, սանիկներս իր երեխաներն են»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Էրիկ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է դեպքին, Շարմազանովն ասաց, որ հաղորդում են ընդունել:
«Ուղարկել ենք Լոռու մարզի քննչական կոմիտե, այժմ էլ որոնողական աշխատանքներ են կատարվում»,- ասաց նա:
Մեր հարցին՝ քանի՞ հոգի է բերման ենթարկվել, Շարմազանովը պատասխանեց.
«Թույլ տվեք էդքանով սահմանափակվել, մնացած հարցերով Քննչական դիմեք»,- ասաց նա:
Մեր տեղեկություններով, այս պահին 5-6 անձ բերման է ենթարկվել:
Հետաքրքվեցինք՝ Փելեշյանը դեռ ազատության մե՞ջ է, Շարմազանովն ասաց.
«Այս պահին որոնում ենք Փելեշյանին»:
Մեր դիտարկմանը, որ արդեն իր անունն էլ է շրջանառվում այս պատմության հետ՝ որպես ընտանիքի մերձավոր, անելու է արդյո՞ք հնարավորը, որ Փելեշյանը պատժվի օրենքի ողջ խստությամբ, Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ կաշկանդված չի եւ անելու է հնարավորը՝ օրենքի շրջանակում պատժելու մեղավորներին:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք պատրաստվում են արյան փորձաքննություն անցկացնել՝ պարզելու թմրադեղի առկայությունը, Շարմազանովը չբացառեց, նաեւ հավելեց, որ այն հիմնականում Քննչական կոմիտեի իրավասությունն է:
Մեր դիտարկմանը, որ Վանաձորում շատ է խոսվում այն մասին, որ Փելեշյանը հաճախակի է թմրադեղերի ազդեցության տակ լինում, Շարմազանովն ասաց.
«Ճիշտն ասած, առաջին անգամ եմ լսում նման բան, բայց որ խմիչքի ազդեցության տակ է եղել, նմանատիպ տեղեկություններ կան»:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT