Եթե հաղթի Քրիստ Մարուքյանը, առաջինը ես կսեղմեմ նրա ձեռքը. Մ. Ասլանյան

«Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ), «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ստորագրած կոալիցիոն համաձայնագրի մասին Armtimes.com-ը զրուցել է Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի հետ.

- Պարոն Ասլանյան, ի՞նչ կարծիք ունեք համաձայնագրի մասին:

- Ինչպես քարոզարշավի ժամանակ, այնպես էլ հիմա, այլ ուժերի մասին կարծիքներ չեմ ուզում հայտնել, միակ վերաբերմունքս այն է, որ մարդն ուզում է եղբորը քաղաքապետի պաշտոնում տեսնել, բայց ես այստեղ ո՛չ Վանաձորի, ո՛չ գաղափարի պայքար չեմ տեսնում, ո՛չ էլ համագործակցություն: Միակ խնդիրը սա է՝ մեր պատգամավորը եղբորն ուզում է քաղաքապետ տեսնել:

- Ուզում եք ասել՝ Էդմոն Մարուքյանի համար ուղղակի սկզբո՞ւնքի հարց է, որ Քրիստ Մարուքյանը լինի քաղաքապետ:

- Դե, բնականաբար, բոլորն էլ հասկանում են:

- Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, որ ՀՎԿ-ն հեղինակություն չունեցող ընդդիմություն է, եւ իրենց հետ համագործակցությունը վնասում է նաեւ ԼՀ-ին, ի՞նչ կասեք այս մասին:

- Չեմ ուզում որեւէ ուժի հեղինակության մասին խոսել, ինձ համար սկզբունքի հարց է, նաեւ մարդկանց, ամեն մարդ ինքը գիտի` ինչ արժեք ու նշաձող ունի. հետեւաբար, չեմ ուզում մեկնաբանել: Վանաձորցու ձայնն է ամեն ինչ որոշել, վանաձորցին էլ պետք է որոշի՝ ով է լինելու հաջորդ քաղաքապետը:

- Խնդիր կա նաեւ ՀՎԿ ցուցակի առաջին համարի հետ, որն օրեր առաջ հոգեւորականի էր ծեծել: Ինչպե՞ս եք վերաբերվում, որ ԼՀ-ն համագործակցեց մի ուժի հետ, ում ցուցակի առաջին համարը ժամանակ առ ժամանակ նման պատմությունների մեջ է հայտնվում:

 -Չեմ ուզում մեկնաբանել որեւէ մեկի որոշումը, ամեն մարդ ինքն է որոշում ե՛ւ համագործակցության շրջանակը, ե՛ւ իր արժեհամակարգը, ե՛ւ քաղաքական ձեւաչափը, որով ցանկանում  է գործել:

- ՀՀԿ-ից նեղստրած չե՞ք:

- Որեւէ մեկից նեղսրտած չեմ, ընդհանրապես, նեղսրտող չեմ, ինձ համար պաշտոնն ինքնանպատակ չէ: Ես քաղաքականության մեջ եմ  մտել Վանաձոր քաղաքին ծառայելու համար:

- Կարծես թե, արդեն պարտվողի կեցվա՞ծքն եք  ընդունում:

- Դեռ քվեարկություն է լինելու, եթե մարդիկ իրենց վրա այդքան պատասխանատվություն կվերցնեն, կհամարեն, որ Քրիստ Մարուքյանը հաղթել է, ուրեմն նա կլինի Վանաձորի հաջորդ քաղաքապետը:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ անգամ  կոալիցիայի դեպքում փակ քվեարկության արդյունքում դուք ընտրվեք, այսինքն՝ կոալիցիոն ուժի ավագանու որոշ անդամներ ձեր օգտին քվեարկեն:

- Ով կլինի քաղաքապետ, թող քաղաքն այնպես տանի, որ քաղաքը գնա զարգացման, ինձ համար կարեւորը դա է, Վանաձորն իմ փոքր հայրենիքն է, քաղաքական ուժերի թատերաբեմ չէ: Քվեարկության մեխանիզմը ճիշտն ասած չգիտեմ, բաց է, թե` փակ, ամեն ինչ հնարավոր համարում եմ, բայց որեւէ բան չեմ ուզում մեկնաբանել:

- Խոսակցություններ կան, որ Վանաձորի հարուստ գործարարները ներդրում են կատարել ձեր քարոզարշավի ժամանակ, դուք էլ որոշ պաշտոններ եք խոստացել,  եթե չլինեք քաղաքապետ, ի՞նչ է լինելու այդ պայմանավորվածությունների վերջը:

- Հավաստիացնում եմ՝ որեւէ մեկի հետ որեւէ պայմանավորվածություն չունեմ, եւ նման լուրերը հերյուրանքներ են, ես որեւէ մեկից կախվածություն չեմ ունեցել:

- Պարոն Ասլանյան, ՕԵԿ-ի ու ԼՀ-ի համագործակցության մասին երեկվա հայտարարությունից հետո ձեր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում էիք արել, տարածել էիք «Нас бьют, мы летаем» երգը, այն որեւէ քաղաքական ենթատեքստ ունի՞:

- Ընդամենը լիրիկական զեղում էր, քաղաքականության հետ կապ չուներ, մարդիկ ուզում էին քաղաքականացնել, բայց չկա նման բան: Մեկ-մեկ սիրում եմ նման կրեատիվ բաներ անել (ծիծաղում է):

- ՀՀԿ-ն էլ է կարծես կրեատիվ գաղափարների կողմնակից, խոսակցություններ կան,  որ ՀՀԿ-ի նախաձեռնությամբ է ստեղծվել կոալիցիան, որպեսզի անգամ կոալիցիա լինելու դեպքում իր թեկնածուն ընտրվի, բացառո՞ւմ եք նման բան:

- ՀՀԿ-ն իր ողջ քարոզարշավի ընթացքում բացառիկ ազնիվ էր, շիտակ, անկեղծ եմ ասում, չնայած որոշ բամբասանքներ տարածվեցին:

- Հարցին չեք պատասխանում, պարոն Ասլանյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ քաղաքապետը լինի ՀՀԿ-ից:

- Որեւէ բան չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ ամեն դեպքում ընտրությունը կատարելու են մարդիկ. եթե կգտնեն, որ հաղթել է Քրիստ Մարուքյանը, կքվեարկեն իր օգտին, եւ առաջինը ես կսեղմեմ նրա ձեռքը:

-Անընդհատ շրջանցում եք այն հարցը, որ կոալիցիան ստեղծվել է ՀՀԿ-ի ցանկությամբ, կարո՞ղ եք հստակ հերքել կամ հաստատել:

- Ես կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն բացարձակ ազնիվ է գործել ընտրությունների ժամանակ, ժողովրդի առջեւ շիտակ է, ուրիշ մեկնաբանություն անել չեմ կարող:

- Կոալիցիա կազմած երեք ուժերին համարո՞ւմ եք ընդդիմություն:

- Որեւէ մեկին ընդդիմություն չեմ ընդունում, չեմ կարծում, որ Վանաձորն ընդդիմության բախման վայր է, ես հակված եմ, որ Վանաձորն ավելի շատ առողջ մթնոլորտում առաջ գնալու վայր է, քաղաքական թատերաբեմ չէ:

- Եթե չլինեք քաղաքապետ, պատրա՞ստ եք որպես ընդդիմադիր ուժ ներգրավվել ավագանիում:

- Եթե քաղաքապետ լինի Քրիստ Մարուքյանը, Արկադի Փելեշյանը կամ ԲՀԿ ցուցակի առաջին համարը, պատրաստ եմ ձեռք սեղմել, Վանաձորն իմ քաղաքն է, իսկ մնացածի մասին կխոսենք ամսի 10-ից հետո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10319 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ