Երևան
12 °C
««Լուսավոր Հայաստանը» ճիշտ կանի Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի իմպիչմենտի գործընթաց սկսի եւ «Հայկական վերածնունդին» ու «Բարգավաճ Հայաստանին» առաջարկի ստորագրել այդ առաջարկի տակ: Սա մաքրվելու լավագույն տարբերակը կարող է լինել եւ կարող է բացահայտել նրան, ով գործարքի է գնացել». անդրադառնալով Վանաձորում այսօր ստեղծված իրավիճակին՝ մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նրա հետ զրուցել ենք նաեւ համացանցում քննարկման առարկա դարձած լուսանկարի մասին, որում Մամիկոն Ասլանյանն ու Հեղինե Բիշարյանը համբուրվում են:
- Պարոն Սաֆարյան, թեեւ իրենց ընդդիմադիր համարող կուսակցությունները միավորվել էին, սակայն Վանաձորում այսօր քաղաքապետի պաշտոնում ընտրվեց Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը: Ի՞նչ տեղի ունեցավ, ըստ ձեզ:
- «Լուսավոր Հայաստանը» ճիշտ էր պրոցեսը նախագծել, քաղաքական ճիշտ տեխնոլոգիա էր՝ ԲՀԿ-ի ու «Հայկական վերածնունդի» իրական դեմքը պատռելու համար: Եթե այդ երկու կուսակցությունները՝ ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն, խուսանավելու տեղ ունենային, նրանք չէին ստորագրի հուշագիրը: Պարզապես նրանք հասկանում էին, որ այս պահին չսատարել Վանաձորում վստահություն ստացած քաղաքական ուժի թեկնածուին՝ նշանակում է ի սկզբանե հայտարարել, որ իրենք ընդդիմադիր չեն: Եվ քանի որ հասարակական մեծ ալիք էր հասունանում՝ նրանք ձեւականորեն ստորագրեցին համագործակցության հուշագիրը:
Չնայած դրան՝ ես սպասում էի այս համագործակցության փլուզմանը: Անգամ եթե հիմա այդ կուսակցությունները Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկեին, միեւնույնն է՝ նրանք միանալու էին ՀՀԿ խաղին առնվազն խորհրդարանական ընտրություններից առաջ կամ հետո: Բայց ակնհայտորեն գայթակղությունները կամ ՀՀԿ-ի կողմից ճնշումները այնքան ուժեղ էին, որ ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդը» փորձեցին խորամանկել. նրանք մտածեցին, որ կարող են «կողմ» քվեարկել ՀՀԿ-ի թեկնածուին՝ մտածելով, որ հետագայում կկարողանան արդարանալ եւ մեղքը գցել «Լուսավոր Հայաստանի» վրա: Համենայնդեպս այդպիսի կարծիքների չեմ հանդիպել, որ «Լուսավոր Հայաստանի» անդամների քվեարկությունը կասկածի տակ դրվի, անկեղծ ասած դրան չեմ էլ հավատում, որովհետեւ խաղերը եւ դրանց նշանները առավելապես տեսանելի են եղել մյուս քաղաքական ուժերի մոտ: Հետեւաբար քվեների այդ խաղը տվածները «Լուսավոր Հայաստանից» դուրս են:
- Այսինքն «Լուսավոր Հայաստանը» ի սկզբանե չէ՞ր հավատում այդ կուսակցություններին: Չհավատալով՝ կոալիցիա էր կազմել նրանց ստուգելու համա՞ր:
- Ես առիթ ունեցել եմ զրուցելու «Լուսավոր Հայաստանի» մի քանի ընկերների հետ, նրանք վերին աստիճանի զգուշավոր էին այդ կուսակցությունների հետ հեռանկարի կապակցությամբ: Պարզապես նրանք այլ տարբերակ չունեին. կամ պետք է համակերպվեին եւ ասեին, որ քաղաքապետի եւ իշխանության ձեւավորման իրավունքը հանձնում են ՀՀԿ-ին, քանի որ իրենք բացարձակ մեծամասնություն չեն (այդ դեպքում ավելի լավ վիճակի մեջ էին դնում ԲՀԿ-ին եւ Հայկական վերածնունդին` իրենց քայլերը ՀՀԿ-ի մոտ աճուրդի հանելու համար) կամ պիտի փորձեին ստանալ առավելագույնը՝ թեկուզ կարճ ժամանակով:
- Հիմա բոլորը սկսել են փնտրել նրանց, ովքեր «կողմ» են քվեարկել ՀՀԿ թեկնածուին: Այս պահին ինչ-որ կասկածներ կա՞ն, որ կուսակցությունից կարող են նրանք լինել:
- Գիտեք, բոլորի հայացքները ուղղված են դեպի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, ոչ թե այն պատճառով, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը անցած ժամանակահատվածներում ընդունել է տարբեր իրարամերժ որոշումներ՝ մեկ մտնելով իշխանություն, մեկ դուրս գալով, այլ որովհետեւ Վանաձորում տեղի ունեցավ մի նշանակալի բան. «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին համարը մեղադրվեց ծանր հանցագործության՝ հոգեւորականին դաժան ծեծի ենթարկելու մեջ: Սա լուրջ լծակ էր այդ կուսակցության վրա ազդելու համար՝ գործը փակելու կամ ընթացք տալու առումներով: Օրեր առաջ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հեղինե Բիշարյանը հայտարարում էր, որ ծեծ չի եղել, այլ քաշքշուկ է եղել. եկեք լուրջ վերաբերվենք այդ հայտարարությանը եւ հասկանանք, որ միգուցե այդ հունով գնա գործի քննությունը եւ վերջում «պարզվի», որ ծեծ չի եղել, այլ քաշքշել են: Հետեւաբար այս առումով ռիսկային դաշտում է «Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր անդամներով: Բայց նաեւ եկեք հասկանանք, որ նրանց ձայները դեռեւս ամբողջը չէին կարող լինել եւ ԲՀԿ-ն նույնպես կարող է իր կազմում խնդիրներ ունենալ. մեկ մարդ չէ, որ դրա մասին խոսում է:
- Ի դեպ, պարոն Սաֆարյան, այսօր համացանցում մի լուսանկար է տարածվել, որը շատերին է ինչ-որ կասկածների առիթ տվել: Ըստ ձեզ, այս նկարն իրո՞ք այդքան մեծ ասելիք ունի օրվա իրադարձությունների մասին, թե՞ պատահականություն է:
- Գիտեք, նկարից այն տպավորությունն է, որ Մամիկոն Ասլանյանը շատ երախտապարտ է «Օրինաց երկրին»: Ակնհայտ է, որ այն, ինչ պատկերված է նկարում, դա քաղաքավարության ժեստ չէ, այն բավական շատ էմոցիաներ է փոխանցում, այդ թվում՝ երախտագիտության հայտնում՝ աջակցության դիմաց:
- Ո՞րն է ստեղծված իրավիճակից ելքը:
- Այս իրավիճակում ելքը մեկն է, որ երեք կուսակցությունները Վանաձորի քաղաքապետի պաշտոնանկության գործընթաց սկսեն: «Լուսավոր Հայաստանը» ճիշտ կանի Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի իմպիչմենտի գործընթաց սկսի եւ «Հայկական վերածնունդին» ու «Բարգավաճ Հայաստանին» առաջարկի ստորագրել այդ առաջարկի տակ: Սա մաքրվելու լավագույն տարբերակը կարող է լինել եւ կարող է բացահայտել նրան, ով գործարքի է գնացել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT