Ես կյանքում չէի ուզենա էս ճանապարհով որեւէ բան ընտրվեմ. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պետք է արձանագրել հայաստանյան քաղաքական համակարգը տեռորի տակ է եւ դրա արդյունքում էլ, Վանաձորի քաղաքապետի ընտրություններն այդպես ընթացան:

«Ովքեր, որ հուշագիրը խախտել են, նրանց անձերը պարզվելու են առաջիկա քվեարկությունների ժամանակ: Չէ՞ որ մյուս բոլոր քվեարկությունները բաց են լինելու: Դրա ժամանակը կգա եւ բոլորը կտեսնեն, այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Մարուքյանը:

Լրագրողի հարցին՝ ի՞սկ, եթե բոյկոտեն նիստը, Մարուքյանը պատասխանեց.

«Չէ, կքվեարկեն, որովհետեւ բյուջե պետք է ընդունեն, կատարողական կա, կքվեարկեն: Էդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա»:

Հիշեցնենք, որ չնայած, ԲՀԿ-ԼՀ-ՀՎԿ համաձայնագրին, Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկեց 19, Քրիստ Մարուքյանի օգտին՝ ավագանու 14 անդամ:

«Եթե սա կարելի է հաղթանակ կոչել: Հաղթանակը չի կարող որեւէ դրական փոփոխություն բերել Վանաձորում, որովհետեւ սա ընդդեմ մարդկանց սպասումների է եւ այս ամենն իր հետեւանքներն ունենալու է: Ես կյանքում չէի ուզենա էս ճանապարհով որեւէ բան ընտրվեմ, ինչ ուզում է լինի»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով, ամենօրյա ռեժիմով ճնշումներ են եղել հուշագրին միացած ուժերի ավագանիների վրա.

«Դատախազությունից մարդ է եղել էստեղ, մոտեցել է մեր անդամներին, ասել բաց չքվեարկեք, քրեական գործ ենք հարուցելու ձեր դեմ: Էլի եմ ասում՝ ամեն ինչ նորմալ է: Ես մեր ժողովրդին մի բան եմ ասում. մենք մեր առջեւ դրված խնդիրները լուծելու ենք, ավելին՝ դեռ հարց է այս քվեարկության արդյունքները վերջնական ուժի մեջ կմտնե՞ն, թե՞ ոչ: Մենք դրա վերաբերյալ մեր մոտեցումները կհրապարակենք»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ ե՛ւ ԲՀԿ-ականները, ե՛ւ ՀՎԿ-ականները պնդում են, որ հուշագրին համաձայն են քվեարկել, այդ դեպքում ԼՀ անդամնե՞րն են կողմ քվեարկել ՀՀԿ-ին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց.

«ԼՀ-ի 10 անդամի համար մենք պատասխանատվություն ենք կրում: Նրանց քվեարկությունը ստուգված է, ելնելով անմեղության կանխավարկածից չեմ ասում էս ուժը կամ էն ուժը, առաջիկա նիստերին այդ ուժերի ներկայացուցիչները կերեւան, հիմա որեւէ խնդիր չկա որեւէ մեկին մեղադրելու»:

Տեղեկացնենք, որ քվեարկության արդյունքներից անմիջապես հետո քվեասենյակից հեռացավ Վանաձորի քաղաքապետի՝ ԲՀԿ-ԼՀ-ՀՔՎ քաղաքապետի թեկնածուն: Վերջինս մեր հարցին ի պատասխան, թե պարտվելու դեպքում պատրա՞ստ է բոլորի ներկայությամբ շնորհավորել Մամիկոն Ասլանյանին եւ նրա ձեռք սեղմել, ասել էր՝ բնականաբար: Այնինչ, ձեռքսեղմում այդպես էլ չեղավ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3572 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ