Երևան
12 °C
Վանաձորում իրադարձությունները զարգացան այնպես, ինչպես կանխատեսել էինք նախորդ շաբաթ «Վանաձորում ընդդիմությունը միացյալ ուժերով ՀՀԿ-ին չի ջախջախի-2» հոդվածում: Ճիշտ է, «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» եւ «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ) այս ընթացքում համագործակցության հուշագիր ստորագրեցին, ինչը քիչ հավանական էինք համարել, սակայն դա որեւէ արժեք չունեցավ, որովհետեւ երեկ ավագանու նիստում նրանց քվեարկության արդյունքում Վանաձորի քաղաքապետը դարձավ ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը:
Համագործակցության հուշագրով ԲՀԿ-ն եւ ՀՎ-ն պարտավորվում էին քվեարկել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուի` Քրիստ Մարուքյանի օգտին: Հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունը կատարելու դեպքում այսօր Վանաձորը կունենար ոչ ՀՀԿ-ական քաղաքապետ: Հենց սա էլ դրված էր երեք ուժերի միավորման հիմքում: Այսինքն, նրանց համագործակցության նպատակը ձեւակերպված էր այսպես. «Միանանք, որ ՀՀԿ-ին գահընկեց անենք»:
Սա ի սկզբանե դատապարտված մոտեցում էր: Որովհետեւ եթե ընդունենք, որ այս երեք կուսակցությունների ղեկավարությունները ռազմավարական կարեւորություն են տալիս ՀՀԿ-ի տապալմանը, շարքային կուսակցականները կամ ավագանու անդամները պարտավոր չէին հասկանալ նրանց քաղաքական հաշվարկները: Ուստի, շարքային ավագանիները միանգամայն բաց էին մնալու քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուի առաջարկությունների համար, որոնք, համոզված ենք, շատ ավելի գրավիչ կլինեին նրանց համար, քան Քրիստ Մարուքյանի քաղաքապետ դառնալու հեռանկարը:
Փորձենք, սակայն, կասկածի տակ առնել նաեւ այն, որ վերոնշյալ երեք կուսակցությունների վերնախավի համար ՀՀԿ-ին Վանաձորում տապալելը քաղաքական նպատակ էր: Կարծում ենք, հակառակը քաղաքական նպատակ լինելու ավելի լուրջ շանսեր ուներ: Երբ հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ-ն աղմուկ աղաղակով կրկին իշխանություն է դառնում, ավագանու կազմում հայտնված մյուս բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրապարակային դաշտում որպես ընդդիմադիր ուժ գործելու եւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հանրության գիտակցության մեջ որպես այդպիսին ամրապնդվելու հնարավորություններ են ստանում:
Եւ հակառակը`երբ իրենք միահամուռ կերպով տապալում են ՀՀԿ-ին եւ քաղաքապետ ընտրում իրենցից մեկին, հայտնվում են իշխանության բարիքներն ու պատասխանատվությունը կիսելու բարդ խնդրի առաջ, ինչը նախընտրական տարում իսկապես ավելորդ գլխացավանք է: Այնպես որ, երեք ընդդիմադիր կուսակցությունների համագործակցության արդյունքում ունենք մի վիճակ, երբ, ինչպես ասում են, «եւ գայլերն են կուշտ, եւ ոչխարները`ողջ»:
«Բարգավաճ Հայաստանն» ու «Հայկական վերածնունդը» քաղաքական քայլ արեցին եւ պարտավորվեցին քվեարկել ՀՀԿ-ի մրցակցի օգտին: Այսքանից հետո ինչպես կարելի է կասկածել նրանց իրական ընդդիմադիր լինելու մեջ: Գուցե իրենց շարքերում կան «քաղաքական պոռնիկներ», ովքեր ծախվեցին ՀՀԿ-ին, բայց չէ՞ որ «գյուղ չկա, որ շուն չլինի»: Ուստի՝ արդար չի տեղի ունեցածը տարածել կուսակցությունների վրա: Երեկ հենց այսպիսի երանգներ էին ստանում տեղի ունեցածի մեկնաբանությունները նշված ուժերի կողմից:
Առանձին ուղղությունով էլ ամբողջ մեղքը բարդվում էր «Լուսավոր Հայաստանի» վրա, իբր հենց ավագանու նրանց անդամներն են կողմ քվեարկել ՀՀԿ-ին: «Լուսավոր Հայաստանում», սակայն, գիտեն ինչպես պաշտպանվել եւ նույնիսկ մտածել են`ինչպես հայտնաբերել երկակի խաղ խաղացողներին: Ճակատագրի հեգնանքով, իրենց պատկերացմամբ, իրավիճակի վրա կարող է լույս սփռել ավագանիում բյուջեի քվեարկությունը:
Երեկ Էդմոն Մարուքյանը ասել է. «Ովքեր խախտել են հուշագիրը, նրանք պարզվելու են առաջիկա քվեարկությունների ժամանակ. չէ՞ որ մյուս բոլոր քվեարկությունները բաց են լինելու՝ ձեռքով են քվեարկելու։ Դրա ժամանակը կգա, ու կտեսնենք, թե ովքեր են։ Նրանք կքվեարկեն, որովհետեւ բյուջե պետք է ընդունեն, կատարողական կա… կքվեարկեն։ Եվ այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա»։
Մինչ Էդմոն Մարուքյանը բյուջեին «կողմ» կամ «դեմ» քվեարկության միջոցով կճանաչի ով ով է, նրա ընդդիմախոսները տարակուսած են` ինչպես կարելի էր հավատալ եւ լուրջ ակնկալիքներ ունենալ ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ համագործակցությունից ընդդեմ ՀՀԿ-ի: Ի վերջո, երբ այս ուժերը հանրապետականի հետ համագործակցում էին, «Լուսավոր Հայաստան»-ի անդամների մեծամասնությունը տակավին մանուկ էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT