Երևան
12 °C
14:00 Վարդենիսցիները դադարեցրին իրենց բողոքի ակցիան՝ բացելով Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը: Նրանք որոշեցին հավաքվել մեկ շաբաթից՝ եթե մինչ այդ իրենց հարցին լուծում չտրվի:
«Մենք կարտոֆիլը աճեցնում ենք, հավաքում, տանջվում, մեզանից 40 դրամով են մթերում, իսկ իրենք 90, 95 դրամով հանձնում ՊՆ-ին: Եթե ՊՆ-ն 40 դրամով է վերցնում, դա նշանակում է, որ շուկայում եւս կարտոֆիլն էժանանում է: Մեր պահանջն ուղղված է ՀՀ իշխանություններին՝ վարչապետին, պաշտպանության նախարարին, գյուղնախարարին, որ օգտագործեն իրենց լծակները եւ մատակարարներին ստիպեն՝ գերշահույթ ստանալու փոխարեն մեզանից նորմալ գնով ապրանք մթերել: Եթե մեր հարցին լուծում չտան՝ այս ակցիան ավելի բուռն կերպով շարունակվելու է»,- մեզ հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Ռաֆայել Մելիքյանը:
Վերջինս հայտնեց, որ վերավաճառողներն այս տարի կարտոֆիլը վերցնում են 80 դրամով, ինչը եւս շատ էժան է: «Անցած տարի ՊՆ, Ներքին զորքերի, մանկապարտեզների մատակարարները մեզնից 70 դրամով էին մթերում, իսկ այս տարի՝ 40: Վերավաճառողներն այս տարի կարտոֆիլը վերցնում են 80 դրամով: Դա շատ էժան է: Իսկ եթե ՊՆ-ի տենդերը գոնե 90 դրամով անեն, մեզնից 60-70 դրամով վերցնեն, այդ ժամանակ շուկայի կարտոֆիլն ինքնըստինքյան կթանկանա»,- հայտնեց Մելիքյանը:
Խոսելով բերքի քանակի մասին՝ նա նշեց, որ նույն անցած տարվա չափ է: «Ես 5 հեկտար տարածք ունեմ, 100-120 տոննա կարտոֆիլ եմ ստանում: Դա միջին չափանիշ է»,- ընդգծեց Վարդենիսի բնակիչը:
13:10 ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն այդ պահին Գեղարքունիքի մարզում է եղել, մեկնել է ակցիայի վայր եւ զրուցել վարդենիսցիների հետ: Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմում է վարդենիսցիներին անհանգստացնող խնդրի մասին:
«Վարդենիսցիները պնդում են, որ կարտոֆիլի գինը սովորաբար ձեեւավորվում է Պաշտպանության նախարարության կողմից սահմանվող գնի տիրույթում: Այսինքն բազային գին է ընդունվում դա: Եվ այս տարի Պաշտպանության նախարարությունը իրենց ոչ ձեռնտու ցածր գնով է իրականացնում գնումները՝ մասնավորապես 35-40 դրամով, ինչի արդյունքում կարռոֆիլի շուկայում գների անկում է տեղի ունեցել, եւ հիմա գյուղացիները, վարդենիսցիները պնդում են, որ ՊՆ-ն նվազագույնը պետք է սահմանի 55-60 դրամ գնման գին, որ շուկան կարգավորվի եւ մարդիկ կարողանան թեկուզ նվազագույն շահույթ ունենալ»,- փոխանցում է Փաշինյանը:
Պատգամավորը նաեւ հայտնում է, որ այս ընթացքում ինքը հեռախոսազրույց է ունեցել Գյուղատնտեսության նախարարի հետ.
«Վերջինս խոստացավ, որ մյուս շաբաթ անպայման կայցելի Գեղարքունիքի մարզ եւ կարտոֆիլ աճեցնող գնուղացիների հետ հարցը կքննարկի, նաեւ Պաշտպանության նախարարի հետ կքննարկի: Ես նույնպես խոստացա վարդենիսցիներին, որ հնարավորինս ե՛ւ Ազգային ժողովում ե՛ւ կառավարության ներկայացուցիչների առաջ այս հարցը կբարձրացնեմ: Վարդենիսցիները սրանով այսօրվա իրենց ակցիայի խնդիրը լուծված համարեցին: Առաջիկայում հույս ունենք խնդիրը դրական լուծում կունենա եւ նոր այսպիսի ակցիաների անհրաժեշտություն չի լինի»,- տեղեկացրեց Փաշինյանը:
12:40 ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներն այսօր առավոտից փակել են Վարդենիսից Քարվաճառ տանող ճանապարհը:
Պահանջը կարտոֆիլի մթերման գներն են, որոնք վարդենիսցիներին չեն բավարարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT