Երևան
12 °C
Բոլորովին էլ պատահական չէր, որ օրեր առաջ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ առնչվող երկու տխուր հրապարակումներ եղան:
Նախ՝ պետեկամուտների կոմիտեն հաղորդագրություն տարածեց, թե Հյուսիս-հարավ մայրուղու հատվածներից մեկը կառուցող «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ընկերությունում 2,6 մլրդ դրամի ակտ է գրվել եւ հօգուտ պետբյուջեի 1 մլրդ դրամ հարկային պարտավորություն առաջադրվել: Մամուլի հրապարակումների համաձայն՝ այս շինարարության մեջ ենթակապալառու ընկերությունների միջոցով իր բաժինն ունի նաեւ Գ. Բեգլարյանը: Զուգահեռաբար հրապարակում եղավ, թե Գ. Բեգլարյանի եղբորը՝ Յուրա Բեգլարյանին պատկանող օբյեկտներից մեկում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող Գեւորգ եւ Հենրիկ Բաղդասարյանները:
Միամտություն կլիներ մտածել, որ իշխանությունները մինչ այդ՝ մինչ Գ. Բեգլարյանի պաշտոնանկությունն այս ու նման այլ դեռեւս թաքուն դեպքերի մասին չգիտեն: Պարզապես, հավանաբար հարմար էր հենց հիմա դրանք ջրի երես հանել: Հավանաբար Գ. Բեգլարյանի կողմից պաշտոնանկությունից հետո ցուցադրած դժգոհությունը պատճառ դարձավ, որ իշխանությունները որոշեցին այս հրապարակումներն անել՝ նրան զգուշացնելու համար, թե պահեստում դեռ շատ այլ փամփուշտներ ունեն եւ անհրաժեշտության դեպքում կկրակեն: Իհարկե, որեւէ մեկի համար զարմանալի չի լինի, որ հանկարծ պարզվի, թե Գ. Բեգլարյանը բավական մեծ շահեր է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային խոշոր՝ մոտ 2 մլրդ դոլար արժեցող ծրագրում: Կամ ինքն ու իր հարազատները ոչ թե հետախուզվող Գեւորգ եւ Հենրիկ Բաղդասարյաններին են թաքցրել, այլ շատ ուրիշ հանցագործությունների հետ առնչություն ունեն:
Նույնը՝ շատ ավելի մեծ ծավալներով, կարող է վերաբերել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Նրան անգամ նման հիշեցումներ պետք չեն: Ինքը նախորդ անգամ Ավետիք Բուդաղյանի սպանության պատճառով ընդամենը հրաժարական է տվել ու նորից ետ եկել նույն պաշտոնին: Իսկ Ս. Խաչատրյանի, նրա որդու, եղբայրների ու այլ հարազատների դեպքում բազմաթիվ նման դեպքեր են հայտնի հասարակությանը: Իհարկե, Հովիկ Աբրահամյանի դեպքում էլ դժվար չի լինի Գ. Բեգլարյանի Հյուսիս-հարավի նման մի գործ գտնել: Այնպես որ, այս եւ այլ պաշտոնանկ արված մարդիկ դժգոհություններ դրսեւորելու տարբերակ չունեն: Ավելին, նրանք անգամ իշխանությունների համար չաշխատելու տարբերակ չունեն: Օրինակ, 5-6 ամիս հետո խորհրդարանական ընտրություններն են: Այս պաշտոնյաներից յուրաքանչյուրը որոշակի տարածքներում որոշակի ազդեցություն եւ ձայներ բերելու հնարավորություն ունի: Պաշտոնանկ լինելուց հետո նրանք կարո՞ղ են իրենց թույլ տալ իշխանությունների օգտին չաշխատել: Իհարկե, ոչ՝ վերը նշված խնդիրների պատճառով: Ահա այս հարցերի շուրջ էլ մի քանի հարց ուղղեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:
- Պարոն Բաղդասարյան, տպավորություն կա, որ իշխանությունները նախկին պաշտոնյաներին առնչվող գործերը փորձում են ջրի երես հանել՝ նրանց իրենց հսկողության տակ պահելու համար:
- Այդ դիտարկումները ընդամենը լրագրողական հետաքրքրություններ են: Եթե կան նման գործեր, կարեւոր չէ, թե մարդը պաշտոնավարում է կամ ոչ, ցանկացած ժամանակ կարող են ջրի երես դուրս գալ: Եվ ՀՀԿ-ն բացարձակ նման բաներով չի զբաղվում: Ձեր թվարկած բոլոր մարդիկ մեր թիմի անդամներն են, եւ նրանց հետ մեր համագործակցությունը կարող է լինել բոլորովին այլ բնագավառներում: Ձեր նշած երեւույթներին ես ծանոթ չեմ ու նման բաներ մենք չենք քննարկել:
- Այդ մարդիկ որոշակի ազդեցություն ունեն ընտրական պրոցեսների վրա: Նման գործերը, կարծես թե, կարեւոր են նրանց ընտրությունների ժամանակ հօգուտ իշխանությունների աշխատեցնելու համար:
- Դրանք ենթադրություններ են, մեր թիմի աշխատանքը անհատներով չի պայմանավորված, մեր աշխատանքը թիմային է եւ այսուհետ էլ թիմային է լինելու: Ձեր նշած մարդիկ պետք է լինեն թիմում: Պաշտոնների տեղաշարժը, տեղափոխությունները որեւէ անգամ չեն կարող ազդեցություն ունենալ մեր քաղաքական գործընթացների վրա:
- Եթե այդպես է, այդ դեպքում մտավախություն չունե՞ք, որ նրանք իրենց պաշտոնանկման պատճառով նեղացած են ու չեն ուզենա նույն ջերմեռանդությամբ աշխատել կուսակցության համար:
- Նեղացվածության ֆակտորը մամուլի հետաքրքրասիրության ոլորտից է: Եթե մարդուն պաշտոնից հանել են, ուրեմն պիտի նեղացա՞ծ լինի: Նրանք մտածում են, որ իրենց ողջ կյանքի ընթացքում պետք է լինեն նախարա՞ր կամ մարզպե՞տ: Դրանք տեղաշարժեր են, եւ դուք չգիտեք, թե մեկ տարի հետո ինչ տեղաշարժեր կլինեն:
- Կարո՞ղ է նրանց կրկին ետ բերեք, ինչպես եղավ 2015թ.:
- Նման քննարկումներ չկան, առայժմ ունենք այն, ինչ ունենք: Իսկ մեր թիմում նեղացած մարդիկ չկան: Բոլորի հետ զրուցվել է, բոլորը տեղյակ են եղել, հանկարծակի որեւէ բան չի եղել, այդ փոփոխությունները եղել են նրանց հետ քննարկման արդյունքում:
- Դուք ասում եք, թե լրագրողական հետաքրքրվածություն է, բայց Գ. Բեգլարյանը չմասնակցեց նոր նախարարի նշանակմանը, հետո՝ ձեր ԳՄ նիստերին:
- Գ. Բեգլարյանը հանրապետությունում չլինելու իրավունք չունե՞ր: Նրա հետ ես խոսել եմ անմիջապես իր հրամանից հետո, նա ունեցել է շատ բարձր տրամադրություն: Եվ ես գիտեի, որ նա հանրապետությունից բացակայելու է: Նրա խոսքի երանգի մեջ նման միտում չեմ զգացել:
- Դուք չե՞ք բացառում, որ փոփոխություններ կլինեն նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի կազմում: Հնարավո՞ր է, Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Բեգլարյանը չլինեն այդ կառույցի անդամ:
- Ի՜նչ վառ երեւակայություններ ունեք եւ արդեն ենթադրություններ եք անում: Նախկինում մենք էլի ենք ունեցել պաշտոնները թողած մարդիկ, որոնք մնացել են ԳՄ-ում: ԳՄ-ի կազմավորումը պայմանավորված է պաշտոններով եւ քաղաքական գործունեությամբ: Մենք այդ քննարկումը դեռ չենք արել:
- Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը նորանշանակ անկուսակցական նախարարների հետ կմտնե՞ն ՀՀԿ:
- Նախ Կ. Կարապետյանը պետք է որոշի, թե իրեն տեսնո՞ւմ է կուսակցության մեջ: Մենք նման պայման չենք ներկայացրել: Կուսակցության մեջ չեն առաջարկում մտնել, կուսակցության մեջ ցանկանում են մտնել: Երբ նրանք որոշեն եւ նման ցանկություն հայտնեն, նոր կքննարկենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT