Երևան
12 °C
Վանաձորի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի երդման արարողությունը: Խորհրդանշական շղթան Մամիկոն Ասլանյանի վզից կախել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, իսկ ոսկեզօծ բանալին նրան է հանձնել Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
«Վանաձորցիները շատ արդարադատ են: Այն, ինչ եղավ՝ պիտի լիներ: Ընտրությունների ժամանակ 15.000 ձայնով կրած քաղաքապետը չէր կարող իր տեղը զիջել ավելի ցածր ձայներ հավաքած ինչ-որ մեկին: Շնորհավորում եմ պարոն Ասլանյան, իմացեք, որ վանաձորցիներն արդարադատ են եւ ով իրենց թիկունքին է՝ նա էլ իր տերն է: Ցանկանում եմ, որ տեր լինելով նաեւ լինեք հարազատ ժողովրդի ծառան: Այս գաղափարով դուք ավելի հզոր կլինեք եւ ավելի լավ կղեկավարեք մեր քաղաքը»,- իր ողջույնի խոսքում հայտարարեց Դարբինյանը:
Մամիկոն Ասլանյանի երդման խոսում ասվում էր. «Երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիկչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին: Երդվում եմ»:
Ասլանյանի երդման արարողությանը մասնակցում էր նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Փոխարենը, այն բոյկոտել էին «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ցուցակներով ավագանու կազմում ընդգրկվածները:
Այդ կապակցությամբ զրուցեցինք Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու, ավագանու անդամ Քրիստ Մարուքյանի հետ:
- Պարոն Մարուքյան, դուք հայտարարել էիք, որ բոյկոտելու եք ավագանու նիստերը, բայց նաեւ երդման արարողությունը բոյկոտեցինք, ո՞րն էր պատճառը:
- Այդ երդումը որեւէ օրինական կամ իրավական հիմք չունի, հետեւաբար կարելի է ասել՝ որեւէ բան տեղի չի ունեցել: Ոչ մի օրենքով նման կարգավորում գոյություն չունի, որ քաղաքապետը երդվի: Սա ապօրինի միջոցառում էր: Եթե ավագանին ունենար հաստատված կանոնակարգ կամ նախկին կանոնակարգը լիներ գործող՝ դրանով նախատեսվում է երդման տեքստ ավագանու անդամի համար: Այդ պարագայում ավագանու յուրաքանչյուր անդամ այդ տեքստով կերդվեր եւ կսկսվեր նիստը, բայց նման բան տեղի չի ունեցել: Այս պարագայում մենք սպասում ենք առաջիկա նիստին եւ մեր գործողությունների մեջ որեւէ բան չի փոխվել այդ առումով: Ինչպես նշել էինք՝ բոյկոտելու ենք առաջիկա նիստերը եւ այն մարդիկ, ում միջոցով իրենք կփորձեն ապահովել քվորումը, դրանով կբացահայտվեն իրենց ձայն տված մարդիկ:
- Այսօրվա արարողությանը ոչ «Լուսավոր Հայաստան», ոչ «Բարգավաճ Հայաստան», ոչ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչներ չե՞ն մասնակցել:
- Ես որքանով որ տեղյակ եմ՝ չեն մասնակցել:
- Վանաձորի ավագանու առաջին նիստի օրը դեռ հայտնի չէ՞:
- Հայտնի չէ, որովհետեւ մեկ շաբաթ առաջ, ըստ գործող օրենքի, ավագանու անդամները նիստի անցկացման ժամի մասին պետք է տեղեկացվեն եւ համաձայնեցվի օրակարգը դրան կից փաստաթղթերով:
- Մամիկոն Ասլանյանին լեգիտիմ քաղաքապետ չե՞ք համարում:
- Լեգիտիմ, ոչ լեգիտիմ լինելու հարց չէ: Մենք ունեցել ենք քվեարկություն, քվեարկության արդյունքում ՀՀԿ թեկնածուն ստացել է 19 ձայն: Դրա հետ հաշվի չնստել մենք չենք կարող: Մեզ համար խնդիրը այլ տեղ է. պետք է հասկանանք՝ ովքեր են այն 4 անձինք, որոնք նախնական համաձայնությունը կամ իրենց ստորագրությունը չեն հարգել եւ իրենց ձայնը տվել են ՀՀԿ թեկնածուին:
- Ի՞նչ կփոխի դա իմանալը:
- Դա իմանալը կփոխի մի բան, որ 33 հոգանոց ավագանիում կիմանանք՝ ում հետ ենք ճամփա գնում, որովհետեւ առաջիկա 5 տարին պատրաստվում ենք աշխատել իրար հետ: Շատ կարեւոր է իմանալ, թե ովքեր են այդ կազմսւմ ընդգրկված եւ ինչ ազդեցության տակ կարող են փոփոխել իրենց կարծիքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներով ԼՀ-ն ստացավ 10 մանդատ, ԲՀԿ-ն՝ 3, «Հայկական վերածնունդը»՝ 5, ԲՀԿ-ն՝ 3, իսկ ՀՅԴ-ն՝ 2:
«Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջեւ կնքված համաձայնագրով՝ այս ուժերը պետք է իրենց ձայնը տային «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին՝ այդպիսով ՀՀԿ-ին Վանաձորում դարձնելով ընդդիմություն: Ու չնայած նրան, որ ՀՀԿ-ն ու նրանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ընտրությունների արդյունքում ընդամենը 15 մանդատ էին ստացել Վանաձորում, Մամիկոն Ասլանյանը փակ քվեարկության արդյունքում 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց: Եվ հիմա «Լուսավոր Հայաստանը» խնդիր է դրել պարզելու, թե ովքեր են համաձայնագրին դավաճանող 4 անձինք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT