Սահմանադրական փոփոխության 1-ին ծիծեռնակը. թաղային հեղինակությունները դիվերսիֆիկացվել են

Խորհրդարանը նախօրեից արտահերթության կարգով քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Ինչպես հայտնի է ԸՕ շուրջ պատմական համաձայնություն է ձեռք բերվել խորհրդարանական 5 կուսակցությունների միջեւ, որոնց 4+4+4 ձեւաչափով քննարկումները սեպտեմբերին ավարտվեցին համապատասխան համաձայնագրի ստորագրմամբ: Այս փաստը, սակայն, չխանգարեց, որ ԸՕ-ին նվիրված քննարկումները Ազգային ժողովում բուռն ընթացք ստանան:

Պատճառն այն է, որ անցած ՏԻՄ ընտրությունները խորը հիասթափություն են պատճառել այն խորհրդարանական կուսակցություններին, որոնք ընտրական գործընթացների շուրջ «բարիշել» էին իշխող մեծամասնության հետ եւ ակնկալում էին, որ դրանից հետո ընտրությունները գոնե իրենց համար պետք է անցնեն ճիշտ այնպես, ինչպես նկարագրում են հանրապետականներն իրենց գեղեցիկ ելույթներում: Այս տրամաբանությամբ, եթե ՀՀԿ-ականների ելույթների Հայաստանն ունենայինք, ապա վերջին ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն Գյումրի քաղաքի իշխանությունը պետք է զիջեր ԲՀԿ-ին, իսկ Վանաձորինը`ԲՀԿ, ԼՀ եւ ՀՎ կոալիցիային:

Եվ երեկ Նաիրա Զոհրաբյանը զարմանում էր, թե ինչու այդպես չեղավ, չէ որ խոսքը ընդամենը քաղաքային իշխանության մասին է: «Ինչու է ձեզ թվում, որ միայն  Բալասանյանը կամ ձեր մյուս թեկնածուն կարող են լավ մենեջմենթ իրականացնել, թողնեիք՝ թող Վանաձորում Քրիստ Մարուքյանը դառնար քաղաքապետ»,- ասում էր Զոհրաբյանը: Մյուս կուսակցությունների ներկայացուցիչների ելույթները նույն տրամաբանության մեջ էին. ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխող վերնախավը մի բան ասում է խորհրդարանի ամբիոնից եւ տարբեր ձեւաչափերով քննարկումների ժամանակ, մեկ այլ բան անում իրական կյանքում, բուն ընտրությունների ժամանակ:

Այս բոլոր քաղաքական մեղադրանքներին պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Որքան էլ տարօրինակ է, անցած ՏԻՄ ընտրություններից ՀՀԿ-ն նույնպես հիասթափված է: Օրինակ, Վահրամ Բաղդասարյանը դժգոհ է, որ ԲՀԿ-ի եւ նախկին ՕԵԿ-ի ավագանիների ցուցակները կազմված չեն եղել քաղաքական դեմքերից: Նա խոսեց տարբեր անձերի (թաղային հեղինակությունների) մասին, ովքեր այսպես թե այնպես որոշակի ձայներ ունեն իրենց քաղաքներում եւ սույն կուսակցություններին մեղադրեց նման մարդկանց իրենց ցուցակներում ընդգրկելու համար իսկական մարդաորս կազմակերպելու մեջ:

Բաղդասարյանը դժգոհ է նաեւ, որ ընդդիմադիրները ընտրություններից շատ առաջ գաղափարական հենքի վրա չեն միավորվում, այլ փորձում եմ մի ժամվա, մեկ օրվա կամ մեկ ամսվա «ամուսնություններով» մոլորեցնել հանրությանը: «Քաղաքական աղտոտված ձեռքերը հեռու պահեք լոռեցիներից»,- հորդորեց ծագումով լոռեցի Վահրամ Բաղդասարյանը ԲՀԿ-ին, ԼՀ-ին եւ ՀՎ-ին, որոնք փորձում են գտնել այն չորս ավագանիներին, ովքեր իրենց ձայնը տվեցին ՀՀԿ թեկնածուին:

Նա չմոռացավ նաեւ այս ուժերի ճակատին նետել, որ նրանք երբ պետք է՝ ոչ իշխանական ուժ են, երբ պետք է՝ իշխանական ուժ են, երբ պետք է` կիսաիշխանական են: «Մի հատ կողմնորոշվեք` ընդդիմություն եք, թե ոչ»,- ասաց նա: Բաղդասարյանը երեսով տվեց նաեւ ընդդիմադիրներին, որ նրանք միմյանց հասցեին ինչ-ասես ասում են, հետո ՀՀԿ-ն ստիպված է լինում հաշտեցնել եւ այլն: Ընդդիմադիր ուժերն իհարկե դեռ չեն հասել քաղաքական այն բարձր մշակույթին, որի կրողն է Վահրամ Բաղդասարյանի հարազատ կուսակցությունը: Այստեղ քաղաքական հակառակորդին հրապարակային հայտարարում են չարիք, նվաստացուցիչ մականունն են հիշեցնում, սպառնում են քրեական հետապնդմամբ, եւ այսպիսով ուժի դիրքերն օգտագործելով նրան սանձելուց հետո, կրկին հաշտվում են կարծես ոչինչ չէր էլ եղել:

ՀՀԿ-ում առհասարակ գտնում են, որ իրենց գեղեցիկ ելույթներում արտացոլվող նոր քաղաքական համակարգին կյանքում միայն մի դետալ է պակասում` ընդդիմությունը: Իրենք ամեն ինչ անում են քաղաքական նոր մշակույթի ձեւավորման համար` համապատասխան փոփոխություններ Սահմանադրությունում, համապատասխան փոփոխություն ԸՕ-ում, սակայն ընդդիմադիր ուժերը չեն կարողանում մեկ գաղափարի շուրջ միավորվել եւ իշխանության համար դառնալ արժանի մրցակից եւ հակակշիռ ուժ: Եթե հավատանք Վահրամ Բաղդասարյանի անկեղծությանը, նման ընդդիմությունը արդեն երկար ժամանակ իշխանության համար երազանքի նման մի բան է դարձել:

Գուցե եւ հավատայինք, եթե չլիներ մի փոքրիկ հանգամանք, որի մասին երեկ նաեւ Բաղդասարյանը հիշատակեց: Նա երեկ սրտի կսկիծով արձանագրեց, որ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ՏԻՄ ընտրություններում որոշակի ձայներ են հավաքել իրենց աճեցրած մարդկանց շնորհիվ, ովքեր ընդգրկվել են այս կուսակցությունների ավագանու ցուցակներում: Խոսքը բնականաբար քաղաքական դեմքերի մասին չէ, այլ նրանց, ովքեր, օրինակ, 4-5 հազար ձայն ունեն իրենց քաղաքում: Այլ կերպ ասած` թաղային հեղինակությունների, որոնց, ինչպես Վահրամ Բաղդասարյանը անկեղծորեն խոստովանեց, ՀՀԿ-ն է աճեցրել: Եվ քանի որ նրանք բոլորը չէին կարող տեղավորվել ՀՀԿ ավագանու ցուցակում, մի մասը հայտնվեցին ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ցուցակներում՝ այդպիսով նրանց որոշակի ձայներ բերելով:

Սա ՀՀԿ-ին իհարկե մեծ ցավ է պատճառում. իրենց տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքը, իրենց աճեցրած թաղային հեղինակությունները ձայն են բերում այլ քաղաքական ուժերի: Գոնե այսքանից հետո այդ քաղաքական ուժերը ՀՀԿ-ին արժանի գաղափարական եւ միասնական ընդդիմություն լինեին: Նման ընդդիմություն աճեցնելու համար, արձանագրենք, ՀՀԿ-ի ինտելեկտուալ բազան դեռ շատ փոքր է: Վերջին 15 տարում նրանց հաջողվել է աճեցնել թաղային հեղինակություններ, ընտրակեղծարարներ, օլիգարխներ, կոռուպցիոներներ: Ընդդիմության հարցում էլ, իհարկե, տասնյակ փորձեր եղել են, սակայն բոլորը առայժմ լիակատար ձախողմամբ են ավարտվել: Մեկ-մեկ նկատելի է, որ ՀՀԿ-ականները անկեղծորեն սրտնեղում են այս իրավիճակից, բայց, կարծում ենք, չարժե հուսահատվել, քրտնաջան աշխատելու դեպքում ի վերջո ՀՀԿ-ին կհաջողվի նաեւ իրենց երազանքների ընդդիմությունն աճեցնել:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա Հայաստանը երեւի աշխարհի այն եզակի պետությունն է, որտեղ ընտրություններից հետո դեռ երկար ժամանակ հիասթափված են լինում բոլորը` ընտրություններին մասնակցած եւ չմասնակցած քաղաքական ուժերը, պարտվողները, հաղթողները եւ իհարկե` ընտրողները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4704 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել