Պուտինի պլանը. Ադրբեջանը հող կստանա, Հայաստանը` խաղաղություն, ինքն էլ` Ադրբեջանին ԵՏՄ-ում

Իլհամ Ալիեւը իր երկրի անկախության 25-ամյակի առիթով մեծ հարցազրույց է տվել «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին, որտեղ մի շարք հայտարարություններ է արել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության համատեքստում:

Նախորդ շաբաթ նա իր երկրի կառավարության նիստում ասել էր, թե փակ դռների ետեւում Ադրբեջանին ճնշում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Փորձագետները գնահատեցին, որ Ալիեւը խոսում էր  Արեւմուտքի`մասնավորապես ԵԱՀԿ-ում համանախագահող ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ճնշումների մասին: Կիսիլյովին տված հարցազրույցում Ալիեւն ասում է, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը եւ Ինքնավար հանրապետության կարգավիճակն այն առավելագույն փոխզիջումն է, որն ընդունելի է Ադրբեջանի համար:

Իր երկրում Ալիեւը գանգատվում է Արեւմուտքի ճնշումներից, ռուսական միջավայրում հայտարարում է, որ չի տրվելու այդ  ճնշումներին: Այս իրավիճակը բնորոշ է աշխարհաքաղաքական ներկա իրավիճակին: Բայց նաեւ մտահոգիչ հարց է առաջանում. արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՌԴ-ն չի ճնշում Ադրբեջանին ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Կամ ի՞նչն է հիմք տալիս Ալիեւին նման ոչ կոմպրոմիսային, կոշտ հայտարարություն անել ռուսական եթերից:

Այս հարցերը հիմա կարեւոր են, որովհետեւ ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի դերակատարությունը փոխվել է. Ռուսաստանը ներկայում Մինսկի խմբի աշխատանքները համակարգողի ֆունկցիա է իրականացնում: Մինչեւ ապրիլյան պատերազմը ՄԽ-ում համանախագահող երեք երկրները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ինչպես հայտնի է, հավասար պարտականություններ, իրավունքներ եւ անելիքներ ունեին: ՌԴ-ն, սակայն, յուրաքանչյուր առիթ օգտագործում էր՝ ցույց տալու համար, որ ինքն ավելի մեծ դերակատարում եւ ազդեցություն ունի կոնֆլիկտի մեջ ներքաշված երկրների վրա:

Եվ ահա պատերազմից հետո ընդհանուր համաձայնությամբ, թեեւ ոչ ֆորմալ, ՌԴ-ին իր առավելությունն ավելի ազատորեն օգտագործելու հնարավորություն է տրվել, ինչը հավանաբար կրկին պայմանավորված  է աշխարհաքաղաքական այլ գործընթացներում ՄԽ երկրների խճճված հարաբերություններով: Այս պայմանավորվածությունն է պատճառը, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները հայտարարեցին, թե իրենք կապ չունեն այդ հանդիպման հետ:

Նրանք պարզապես լավ չէին հասկացել իրենց ղեկավարների որոշման դետալները` թյուրիմացաբար մտածելով, որ դա նշանակում է, թե իրենք պետք է մի կողմ քաշվեն: Այնինչ, խոսքը ոչ թե ՄԽ համանախագահների աշխատանքներին զուգահեռ աշխատանքներ տանելու մասին է, այլ հենց Մինսկի խմբի աշխատանքները համակարգելու եւ ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերելու: Եվ այս պայմաններում չափազանց կարեւոր է, թե Ռուսաստանն ինչ պատկերացումներ ունի խնդրի կարգավորման տարբերակների հարցում:

Արդեն նշել ենք, որ Սանկտ Պետերբուրգում խոսք է եղել Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտին հանդիսացող տարածքներից հայկական զորքերի դուրսբերման մասին: Երեք նախագահների համատեղ հայտարարությունում նույնիսկ փաստում են, որ այս  հարցում փոխըմբռնում է եղել, բնականաբար՝ կոնկրետության մեջ չմտնելով: Հիմա հարց է առաջանում, երբ Սանկտ Պետերբուրգում քննարկել են հայկական զորքերի դուրսբերման հարցը, ո՞րն է համարվել դրա դիմաց ադրբեջանական կողմի քայլը:

Վլադիմիր Պուտինը երկու օր առաջ կրկին հայտարարեց, որ ղարաբաղյան հարցը քննարկվում է փոխզիջումների համատեքստում: Մինչեւ հիմա խոսվում էր «տարածքներ կարգավիճակի դիմաց» փոխզիջման մասին: Բայց Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո հնչած հայտարարությունները, այդ թվում՝ Կիսիլյովի հարցազրույցում Ալիեւի հայտարարությունը,  հիմք են տալիս պնդելու, որ այնտեղ բոլորովին էլ փոխզիջման այս տարբերակը չի քննարկվել: Այդ դեպքում, ինչ պետք է ստանա հայկական կողմը տարածքների վերադարձի դիմաց:

Չի բացառվում, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը քննարկվել է հետեւյալ տարբերակը. հայկական զորքերը դուրս են գալիս ազատագրված տարածքներից, դրա դիմաց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքը վերազինվում է ուժի կիրառումը  կանխարգելող ժամանակակից տեխնիկական միջոցներով, գումարած խաղաղապահներ, գումարած մեծ թվով եւ լիազորություններով ԵԱՀԿ դիտորդներ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ստատուս քվո է հաստատվում: Այս տարբերակը կարող ենք պայմանականորեն կոչել «տարածքներ ստատուս քվոյի դիմաց»0:

Հայկական կողմի վերջին տարիների գործողությունները ուղղված են միայն մեկ բանի` Ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվոյի ամրապնդմանը: Ադրբեջանական կողմը, հակառակը, ամեն ինչ անում է ստատուս քվոն ճեղքելու համար, եւ ապրիլյան պատերազմի հիմնական նպատակը հենց սա էր: Միջազգային հանրության փորձերը` ԼՂ հարցը կարգավորել երկու հիմնարար սկզբունքների` պետությունների տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի համատեղմամբ, երկու տասնամյակից ավելի  հաջողությամբ չի պսակվում: Բայց եթե վերջին 20-25 տարում ոչ ոքի չէր խանգարում ԼՂ սառեցված հակամարտությունը, ապա հիմա իրավիճակ է փոխվել:

Այն հակամարտությունը, որ տարիներ շարունակ օգնում էր Ռուսաստանին այս տարածաշրջանը պահել իր ազդեցության գոտում, հիմա խոչընդոտում է նույն այս տարածաշրջանի հետ կապված Ռուսաստանի հավակնոտ ծրագրերի իրականացմանը: Մյուս կողմից, վերջին պատերազմը լուրջ հարված էր Մինսկի խմբի հեղինակությանն ու գործունեությանը: Մինսկի խմբի երկրների ղեկավարների պայմանավորվածության հիմքում հակամարտությանը նորովի մոտենալու եւ ավելի ռեալիստական լուծումներ առաջարկելու անհրաժեշտությունն է: Ինչն էլ փորձում է անել Ռուսաստանը:Վերջինիս առաջարկած տարբերակով պետք է բոլոր կողմերը գոհ մնան: Ադրբեջանը հողեր կստանա, Հայաստանը` խաղաղություն, ապաշրջափակում, Ռուսաստանը` ԵՏՄ կազմում Ադրբեջանին ընդգրկելու եւ կառույցը ընդլայնելու հնարավորություն:

Կիսիլյովի հարցազրույցում Ալիեւի խոսքից  հատուկ ուշադրության են արժանացել նաեւ ԵՏՄ-ի վերաբերյալ հատվածները: Նա չի բացառել, որ իր երկիրը կարող է մի օր ցանկանալ ԵՏՄ կազմ մտնել, սակայն նշել է, որ դրա համար լուրջ շահագրգռություն պետք է ունենա: Այս ամենն, իհարկե, ընդամենը վարկած է, որ ներկայացրինք ընդհանուր գծերով: Առաջիկայում տեղի ունեցող գործընթացներից պարզ կլինի՝ որքանով է այն մոտ իրականությանը եւ որքանով` ոչ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9274 դիտում

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել