Երևան
12 °C
ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է Կառավարության ծրագրի քննարկումը: Խմբակցությունների ելույթների ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, դիմելով վարչապետին, առաջարկեց Կառավարության ծրագրում նոր դրույթ ավելացնել՝ «թալանի» դեմ պայքարի:
«Այնպիսի դրույթ, որ դիմենք գործարարներին, նախկին ու ներկա պաշտոնյաներին, որ դրսում ունեն հնարավորություններ, դրանք բերեն ՀՀ»,- ասաց Բիշարյանը՝ կոչ անելով վերջ դնել ստվերային պայմանավորվածություններին եւ «թողնել, որ մարդիկ աշխատեն»:
Բիշարյանը նաեւ ողջունեց վարչապետի այն որոշումը, որ ազատվեց Կառավարության օդիոզ դեմքերից: Հավանաբար, նա նկատի ուներ նախարարներ Գագիկ Խաչատրյանին, Գագիկ Բեգլարյանին եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:
Բիշարյանն ասաց, որ չեն կարող կողմ լինել մի ծրագրի, «որտեղ թալանի դեմ պայքար չկա, բայց չեն էլ կարող հնարավորություն չտալ Կառավարությանը», ուստի ձեռնապահ կքվեարկեն:
ՀՀԿ-ի գործընկեր ՀՅԴ-ն կողմ կքվեարկի «գործնական» ծրագրին: Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ ծրագիրը ոչ թե ինքնախաբեություն է ու գեղեցիկ խոսքեր, այլ «ծանրագույն վիճակի անկեղծ գնահատական, ներքին ու արտաքին սպառնալիքներին համարժեք՝ մեկ բառով գործնական ծրագիր»:
Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության անունից ելույթով հանդես եկավ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Վերջինս հիշեցրեց, որ վարչապետի նշանակումը Սահմանադրության խախտմամբ է եղել, քանի որ նախագահը մինչ վարչապետի թեկնածու նշանակելը պետք է խորհրդակցեր խմբակցությունների հետ, սակայն ՀԱԿ-ի հետ որեւէ քննարկում չի եղել:
Զուրաբյանի խոսքով՝ սա ոչ թե Կառավարության ծրագիր է, այլ «սեղմ ժամկետում տնտեսության վիճակի ախտորոշում»:
«Եթե, իսկապես, գործունեության ծրագիր լիներ, գործող համակարգի արատները կներկայացներ»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Կառավարության փոփոխությունը պայմանավորված է միայն ընտրություններից առաջ դժգոհությունը մեղմելու համար:
Զուրաբյանն ադպես էլ չհստակեցրեց, թե ինչպես են քվեարկելու:
ԲՀԿ խմբակցության անունից խոսեց պատգամավոր Միքայել Մելքումյանը, վերջինս քննադատաբար մոտեցավ Կառավարության ծրագրին եւ ասաց, որ քանի որ «ԲՀԿ-ն իշխանություն չէ, չի կարող կիսել այս ծրագրի պատասխանատվությունը».
«Ուստի՝ մեր կուսակցական պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը»:
Իշխող ՀՀԿ-ի տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ասելով, որ կողմ ենք քվեարկելու:
«Ժառանգություն» խմբակցության անունից ելույթներ չեղան: Հիշեցնենք, որ երեկ իր ելույթում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ դեմ է քվեարկելու, իսկ մեզ հետ զրույցում, խոսելով խմբակցության այլ պատգամավորների մասին ասել էր, որ վերջիններս խմբակցության հետ որեւէ կապ չունեն, եւ կքվեարկեն այնպես, ինչպես «կհրահանգեն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT