Մոսկվայում սպանված հայերից մեկը Ս. Ալեքսանյանի աշխատակից Ձկնկուլն է (տեսանյութ)

24/10/2016 schedule13:00

17:06. ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլ մականվամբ) կինը՝ Քրիստինեն, Armtiems.com-ի հետ զրույցում այսօր հաստատեց, որ Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիներից մեկն իր ամուսինն է:

Նրա խոսքով՝ դեպքից ժամեր առաջ խոսել է ամուսնու հետ, սակայն իրադարձությունների նման ընթացք հեռախոսազրույցում չի նշմարվել: Քրիստինեն հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացնել:

Ավելի ուշ Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ մյուս սպանվածը՝ Էդուարդ Նշանյանը (Մականունը Ճուտ), նույնպես որոշ ժամանակ աշխատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերություններից մեկում, սակայն դեպքից ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից:

Էդուարդ Նշանյան ու Արմեն Իսրայելյանը մոտ երկու շաբաթ առաջ միասին մեկնել են ՌԴ: Դա եղել է այն բանից հետո, երբ Արմեն Իսրայելյանն ու Սամվել Ալեքսանյանն իրենց «հաշիվները պարզել էին»: Այս մասին Արմեն Իսրայելյանն էլ է իր հարցազրույցներից մեկում հայտարարել:

16:50. Ռուսական  հայտնի Life.ru կայքը որոշ տվյալներ է հրապարակել երեկ Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացիների սպանության վերաբերյալ: Մասնավորապես, հստակեցվում է, որ սպանությունը տեղի է ունեցել Շչերբինկա շրջանում:

Պարզվել է, որ ենթադրյալ մարդասպանը իր զոհերի վրա 7 կրակոց է արձակել: Բնակարանը պատկանել է սպանվածներից մեկին:

Բացի այդ, նշվում է, որ սպանվողները, ենթադրաբար, գործարարներ են:

Սպանության վայրում աշխատում է օպերատիվ-քննաչական խումբը:

16:48. Մեր տեղեկություններով, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը (մականունը՝ Ձկնկուլ) եւ Էդուարդ Նշանյանը (մականունը՝ Ճուտ) հրազենային մահացու վնասվածք են ստացել գլխի շրջանում:

Նույն այդ տեղեկություններով, Էդուարդ Նշանյանի քույրը՝ Հասմիկ Նշանյանը հոկտեմբերի 17-ից չի կարողացել կապ հաստատել եղբոր հետ եւ դիմել է ոստիկանություն: Ըստ այդմ՝ Արմեն Իսրայելյանն ու ընկերը սպանվել են մի քանի օր առաջ, իսկ ՌԴ իրավապահները նրանց դիերը հայտնաբերել են երեկ:

14:20. Մեր տեղեկություններով, այսօր Մոսկվայում սպանված հայերի`Արմեն Իսրայելյանի (մականունը Ձկնկուլ) եւ Էդուարդ Նշանյանի (մականունը` Ճուտ) սպանության մեջ կասկածվում է ազգությամբ հայ, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ՌԴ-ում ՀՀ դեսապանատան մամուլի խոսնակ Լեւոն Թորգոմյանը քիչ առաջ մեզ հայտնեց, որ սպանված Է. Նշանյանը (1973թ.) եւ Ա. Իսրայելյանը (1970թ) գրանցված են քաղաք Երեւանում, դեսպանատան տեղեկություններով` չեն աշխատել, իսկ թե երբ են Մոսկվա տեղափոխված եղել, դեսապանատունը տեղեկություն չունի: Լեւոն Թորգոմյանը մեզ հայտնեց, որ ՀՀ քննչական մարմինները մշտական կապի մեջ են գտնվում Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմնի հետ եւ լրացուցիչ տեղեկություն ստանալուն պես դրանք կհրապարակվեն:

Նշենք, որ Արմեն Իսրայելյանն ու Էդուարդ Նշանյանը սպանվել են հրազենից:

ՌԴ գլխավոր քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասով (2 եւ ավելի անձանց սպանություն): ՌԴ քննչական կոմիտեից հայտնում են, որ սպանությունը տեղի է ունեցել այսօր, Նոր Մոսկվայի Ռոդնիկի միկրոշրջանում: Ըստ այդմ, արտաքին զննությամբ, սպանված 46-ամյա Իսրայելյանի եւ 39-ամյա Նշանյանի մարմնի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ: Սպանվածները բնակվելիս են եղել վարձակալած բնակարանում:

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնում է նաեւ, որ հարցաքննվում են հարեւանները, հնարավոր ականատեսները:

Ռուսական «ren.tv»-ի թղթակիցը զրուցել է սպանվածների հարեւանի հետ:  

13:00. Ռուսաստանի իշխանությունների տրամադրած տեղեկատվությամբ՝ հայտնի է հոկտեմբերի 23-ին Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիների ինքնությունը: Առկա է գործով կասկածյալ, ով ներկայում գտնվում է հետախուզման մեջ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Վերջինս անուններ չի հրապարակել: Մեր տեղեկություններով սպանվածներն են Երեւանի բնակիչներ 46-ամյա Արմեն Իսրայելյանը եւ 43-ամյա Էդուարդ Նշանյանը:

Արդեն տեղեկություններ են տարածվել, որ Արմեն Իսրայելյանը նույն ինքը հայտնի Ձկնկուլն է, որը նախկինում աշխատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մոտ: Տարածված տեղեկությունների համաձայն Էդուարդ Նշանյանն էլ հայտնի է Ճուտ մականվամբ: 

Տեղեկությունները պաշտոնապես դեռ չեն հաստատվում: Արմեն Իսրայելյանի կինը՝ Քրիստինեն, հեռախոսազանգերին չի պատասխանում: Սամվել Ալեքսանյանն այսօր Ազգային ժողով չի գնացել:

Հիշեցնենք, որ Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002-ից աշխատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանայնին պատկանող ընկերություններից մեկում, armtimes.com-ի թղթակցին պատմել էր, թե ինչպես է Ալեքսանյանն առեւանգել իրեն, խլել բիզնեսները: Մեր հրապարակումից հետո ՀՔԾ-ում մի քանի դրվագներով քրեական գործ հարուցվեց, սակայն Ձկնկուլը 19 օրվա մեջ 19 տարբեր հերքումներով հանդես եկավ՝ մեկ նշելով, թե խմած է հարցազրույց տվել, մեկ էլ՝ թե տեղյակ չի եղել, որ զրուցակիցը լրագրող է եղել, այլ իմացել է, որ «իր ընտանիքի անդամ է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25526 դիտում

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել