Երևան
12 °C
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ բենզինի ներկրման ոլորտում «Ֆլեշից» և «CPS»-ից հետո երրորդ ընկերություն է հայտնվել:
- Պարոն Շաբոյան, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ պետք է հաստատվեն հավասար խաղի կանոններ, եւ որ այսուհետ ցանկացողները կարող են բենզին կամ բանան ներկրել: Իսկ սա նշանակում է, որ մինչ հիմա դա հնարավոր չի եղել: Այդպիսով, կարո՞ղ ենք պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանում ազատ մրցակցություն չի եղել:
- Ձեր սուբյեկտիվ վերաբերմունքն է, թե մրցակցություն չի եղել: Իհարկե, մրցակցության ոլորտում խնդիրներ կան, մենք չենք ասում, թե ամեն ինչ իդեալական է: Ամեն դեպքում այն խնդիրները, որոնք գտնվում են հանձնաժողովի տիրույթում, ուսումնասիրության շրջանակներում մենք հետեւողական ենք եղել, որ դրանք լուծվեն: Իհարկե, պարբերաբար խնդիրներ են առաջանում, եւ մենք չենք կարող ասել, թե դրանք ամբողջությամբ լուծում-ավարտում ենք, եւ դրանք այլեւս չկան: Խնդիրները լուծվում են, բայց ժամանակի ընթացքում կարող են նոր խնդիրներ առաջանալ: Մենք պետք է առարկայական քննարկենք:
- Օրինակ՝ բանանի ներկրման շուկան, որտեղ եթե չասենք մոնոպոլ, ապա գեր-գերիշխող դիրք գրավող ընկերություն կա՝ «Քեթրինը», որն իր այդ հնարավորության արդյունքում գին է թելադրում: Ադրբեջանում վերջերս ազատականացվեց այդ շուկան, ու բանանի գինը կրկնակի իջավ: Ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չէ նման պայմաններ ունենալ:
- Ես ձեր ասածների հետ համաձայն չեմ, այս տարիների ընթացքում մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահել այդ ոլորտը, որովհետեւ, այո, այդտեղ կա գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանից բացի կան նաեւ այլ ընկերություններ: Եվ այսօր բազմաթիվ ընկերություններ ոչ միայն երրորդ երկրներից, այլեւ ԵՏՄ երկրներից բանան են ներկրում: Միգուցե, այո, փոքր ընկերություններ են, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շուկայում մուտքի խոչընդոտներ չկան: Իսկ մեր հանձնաժողովի խնդիրը մուտքի խոչընդոտները բացառելն է: Եվ ցանկացած տնտեսվարող եթե շահավետ է համարում նման գործունեությամբ զբաղվելը, զբաղվի դրանով:
- Մամուլում հրապարակումներ եղան, որ «Քեթրին» ընկերության սեփականատեր Միհրան Պողոսյանը մաքսազերծումից հետո կանգնեցրել է բանան ներկրող մեքենան եւ մարդկանց զգուշացրել, որ այլեւս նման բան չանեն: Փորձե՞լ եք պարզել, թե դա ինչ խնդիր է:
- Տեղյակ չեմ: Ամեն դեպքում մեր ուսումնասիրությունները փաստերի վրա են հիմնվում:
- Նույնն էլ կարող ենք ասել բենզինի շուկայում, որտեղ նորից նման գերիշխող դիրք զբաղեցնող երկու ընկերություններ կան՝ «Ֆլեշը» եւ «CPS»-ը, որոնք ունեն իշխանությունների հովանավորությունը եւ գին են թելադրում:
- Ես մշտապես ասել եմ, որ բենզինի ոլորտը գտնվում է մեր ուշադրության ներքո: Այո, վերջին մի քանի տարիներին այնտեղ երկու խոշոր ներմուծողներ են եղել, հոկտեմբերից նոր ընկերություն է հայտնվել՝ «Մաքս պետրոլը» որը սկսել է Ռուսաստանից ու Ռումինիայից մեծ քանակությամբ բենզին ներկրել, ինչը փաստում է այն մասին, որ շուկայում խոչընդոտներ չկան:
- Այնուամենայնիվ, ինչն է խնդիրը, որ ՏՄՊՊՀ-ն չի կարողանում ազատ մրցակցություն ապահովել: Կա՞ն այնպիսի գործիքներ, որոնց բացակայության պատճառով դուք չեք կարողանում բավարար մրցակցություն ապահովել:
- Իհարկե, կան: Ազատ մրցակցության հարցի վերաբերյալ մշտապես թյուրըմբռնում կա: Թեեւ մեր կառույցի անվանումը մրցակցության պաշտպանության հանձնաժողով է, այդուհանդերձ մեր հանձնաժողովը պատասխանատու չէ մրցակցության բոլոր խնդիրների լուծման համար: Առանց անուններ նշելու ասեմ, որ եթե մի նախարարություն, որն իրականացնում է ոլորտային կարգավորում, լիցենզավորում, վերահսկողություն, թերանում է իր այդ գործառույթներում, տնտեսվարողների նկատմամբ տարբերակված մոտեցումներ, երկակի ստանդարտներ է դրսեւորում, մրցակցությունը տուժում է:
- Ո՞ր գերատեսչությունները նկատի ունեք, ՊԵԿ-ը դրանց մեջ չէ՞:
- Ես չեմ ուզում կոնկրետ ինչ-որ գերատեսչության անուն տալ, թիրախավորել, քանի որ դա բոլորին է վերաբերում: Եթե մեկը ինչ-որ վերահսկողություն պատշաճ կերպով չի իրականացնում, տարբերակված է մոտեցումը՝ մի տնտեսվարողի նկատմամբ, դա արդեն մրցակցության ամենամեծ խնդիրն է:
- Այսինքն՝ գերատեսչությունները կամ բարձրաստիճան պաշտոնյաները որոշակի բիզնեսներ են հովանավորում, այդ պատճառով էլ ազատ մրցակցություն չկա:
- Ես դա չեմ կարող մեկնաբանել, քանի որ մեր խոսակցությունը պետք է լինի առարկայական:
- Նույն «Քեթրին» ընկերությունը, որի սեփականատեր Մ. Պողոսյանը ոչ վաղ անցյալում բարձր պաշտոն էր զբաղեցնում: Կարող եմ բազմաթիվ նման օրինակներ բերել, բայց կարծում եմ, դուք դրա կարիքը չունեք:
- Մեզ, ընդհանրապես, չի հետաքրքրում, թե ով է «Քեթրին» ընկերության սեփականատերը, եւ այն ում հետ է փոխկապակցված: Իսկ խոշոր ընկերությունների ձեւավորման համար օբյեկտիվ պատճառներ կան՝ մեր երկրի շուկան փոքր է, եւ այն խոշոր ընկերությունները, որոնք ներմուծում են իրականացնում, օբյեկտիվ առավելություն են ստանում:
- Ձեր կարծիքով, բանանի 1 կգ-ի համար 850-1000 դրամը օբյեկտի՞վ գին է:
- Ես չեմ կարող գնի համար գնահատական տալ: Օբյեկտիվ է այն գինը, որը ձեւավորվում է ազատ մրցակցության պայմաններում:
- Բայց այդ շուկայում, մեղմ ասած, գերիշխող դիրք գրավող «Քեթրինին» է պատկանում բանանի ներմուծման մոտ 98 տոկոսը: Մնացած ինը ընկերություններն ընդամենը մեկ-երկու տոկոսն են իրականացնում:
- Ես ասացի, որ այդ ոլորտում չկան մուտքի խոչընդոտներ եւ մրցակցության սահմանափակումներ: Այդ ոլորտում մոտ 10 ներկրող ընկերություններ կան:
- Պարոն Շաբոյան, ազատ մրցակցություն ապահովելու համար իշխանություննե՞րն են սահմանափակում ձեր գործունեությունը, թե՞ դուք եք ինչ-որ պատճառներով կաշկանդված:
- Այդպիսի հարցեր ինձ մի տվեք, չի կարելի: Խնդրում եմ կոնկրետ աշխատանքային, առարկայական հարցեր տվեք: Մեր հանձնաժողովը երբեք կաշկանդված չի եղել եւ իր որոշումներն ինքնուրույն է կայացրել՝ ամբողջությամբ հիմնվելով ուսումնասիրությունների արդյունքների վրա:
- Բայց պաշտոնյաների՝ ազատ մրցակցության բացակայությանը վերաբերող հայտարարություններից տպավորություն կա, որ ձեր աշխատանքի նկատմամբ դժգոհություն կա: Կարո՞ղ է առաջիկայում դուք հրաժարական տաք:
- Ես չեմ պատրաստվում ձեր ամեն մի հարցին մեկնաբանություններ տալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT