Երևան
12 °C
Ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանի բջջային օպերատորներից «Յուքոմը» նոր՝ 044 կոդով բջջային հեռախոսահամարներ է թողարկել:
Այդ կոդով «գոլդ» համարները նոյեմբերի 1-ին տեղի ունեցած աճուրդով վաճառվել են: «Յուքոմ» ընկերությունից հայտնում են, որ համարների վաճառքից գոյացած գումարն օգտագործվելու է բարեգործական նպատակով:
Մենք փորձեցինք հասկանալ, թե ովքե՞ր են այն մարդիկ, որոնք պատրաստ են «գոլդ» հեռախոսահամար ունենալու համար 550 հազար դրամից մինչեւ 15 միլիոն դրամ վճարել:
15 միլիոն դրամ արժեցող «044 00 00 00» հեռախոսահամարն անհասանելի էր, 10 միլիոնանոցի տերը չպատասխանեց հեռախոսազանգերին:
Ինչպես եւ սպասվում էր, համարների գնորդները չցանկացան ասել, թե ովքեր են իրենք, սակայն կային հետաքրքիր արձագանքներ:
4 միլիոն դրամ արժեք ունեցող «044 11 11 11» հեռախոսահամարի տերը, օրինակ, ասաց, որ համարը նվեր է ստացել: Իսկ թե ո՞վ է նվիրել՝ ասաց՝ գաղտնիք է:
2 միլիոն 350 հազար դրամով վաճառված «044 66 66 66» հեռախոսահամարը եւս նվեր էին տվել: Սեփականատերը որոշեց «դակլադ» չտալ, թե ինչ արժեք եւ նշանակություն ունի իր համար նման հեռախոսահամարը:
«044 00 00 05» հեռախոսահամարը եւս նվեր էր. 1 միլիոն 600 հազար դրամանոց այս նվերն Արմենը ստացել էր եղբորից:
Մեր հարցին, թե արդյո՞ք իր եղբայրը մեծահարուստ է կամ պաշտոնյա, Արմենը պատասխանեց. «Չէ, խի պարտադի՞ր է»:
Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած աճուրդում 1 միլիոն 100 հազար դրամով վաճառվել էր «44 00 00 02» հեռախոսահամարը: Այս համարի գնորդ Սոս Սմբատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համարը գնել է, որովհետեւ դուր է եկել իրեն: Հարցին, թե որտե՞ղ է աշխատում, Սոսը պատասխանեց. «Չենք աշխատում»:
3 միլիոն 150 հազար դրամ. այսպիսի արժեք ունեցող «044 55 55 55» հեռախոսահամարը գնել էր «Kreativ PR group» ընկերության ներկայացուցիչ Տիգրանը:
Հետաքրքիր զրույց ունեցանք նրա հետ:
- Տիգրան, ինչո՞ւ է որեւէ մեկը որոշում հեռախոսահամար ձեռքբերելու համար վճարել 3 միլիոն դրամից ավելի գումար:
- Զուտ հետաքրության համար: Դուք կոշիկ ինչո՞ւ եք գնում ձեզ համար: Նույն հարցը ես կարող եմ չէ՞ տալ ձեզ:
- 3 միլիոն դրա՞մ:
- Ինչո՞ւ, եթե հնարավորությունը ձերն է, նաեւ էդքանով, չէ՞, ո՛չ գողանում եք, ո՛չ բան եք անում:
- Ձեզ համար կարեւո՞ր է այդպիսի համար ունենալը:
- Էդքանով կարողացա գնել: Վատ բան չկա չէ՞ իմ արածում, այդ գումարը բարեգործության է գնում: Առաջիկայում կբացվի «Kreativ print»-ի նոր մասնաճյուղ, այս համարը կտրամադրվի այդ ընկերությանը՝ որպես հեշտ հիշվող համար:
«Զուտ բարիդրացիական, օգնության համար». 1 միլիոն 200 հազար դրամ արժեք ունեցող «044 01 00 01» հեռախոսահամարը գնելն էլ այսպես բացատրեց համարի գնորդը:
«Յուքոմ» ընկերության մարկետինգի եւ հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 1-ին տեղի ունեցած աճուրդում հավաքված ամբողջ գումարը փոխանցվելու է «Յուքոմի» հատուկ ֆոնդ, որտեղից այն ուղղվելու է տարբեր բարեգործական նպատակների, այդ թվում աչքի բուժում, անապահով ընտանիքներին օգնություն եւ այլն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը
Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան
Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին
Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն
Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա
Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան
Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին
Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է
Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ
ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել
Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն
Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ
Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ
Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ
Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին
Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն
120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար
Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը
Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը
ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին
Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ
«Գող Բջեն» ձերբակալվել է
ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ
Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար
Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք
ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը
«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT